





2011-12-07 14:46
Ֆինանսատնտեսական ճգնաժամը առավել ուժգին հարված հասցրեց շինարարական բիզնեսին, որը մինչ 2007 թվականի վերջը՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ ծաղկում էր: Երևանում կառուցվեցին բազմաթիվ նորակառույցներ, նոր փողոցներ ինչպես՝ Հյուսիսային պողոտան: Ցավոք, ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածեց նաև Հայաստանի շինարարական բիզնեսին և անշարԺ գույքի շուկային: Այս համարում մենք փորձել ենք անդրադառնալ հայաստանյան անշարժ գույքի շուկային՝ պարզելու, թե երբ այդ ոլորտը կհաղթահարի ֆինանսատնտեսական ճգնաժամը և կվերականգնի իր նախկին ծավալները: Հետաքրքրականն այն է, որ ճգնաժամի պատճառով աշխարհի գրեթե բոլոր երկրներում անշարժ գույքի գներն անկում ապրեցին, իսկ Հայաստանում գրեթե ոչ: Սա հարց է, որը հուզում է Հայաստանի ցանկացած քաղաքացու, որի պատասխանն էլ փորձեցինք ստանալ այս համարում «ԷՍԿո-Կոնցեռն»-ի նախագահ՝ Սարգիս Աղաբեկյանից, որը ոլորտի առաջատար գիտակներից է, իսկ ընկերությունը՝ անշարժ գույքի շուկայի առաջատարներից:
Այս ամիս Երևանն ունեցավ նոր քաղաքապետ՝ ի դեմս Տարոն Մարգարյանի, որը մինչ այդ զբաղեցրել է տարբեր պաշտոններ տեղական ինքնակառավարման համակարգում և կուտակել մեծ փորձ, այժմ արդեն մայրաքաղաքը կառավարելու համար: Բոլոր երևանցիները, ինչպես նաև Հանրապետության նախագահը իրենց վստահությունը հայտնեցին նորընտիր քաղաքապետին և նաև պահանջը՝ իրենց հուսախաբ չանելու:
Շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին, մաղթելով ազնիվ և նվիրական աշխատանք հանուն մեր մայրաքաղաքի ապագայի:
Մենուա Հարությունյան
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ