01:53
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հրանուշ Հակոբյան

2013-11-19 13:28

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Պարկեշտ, կենսուրախ, վառ ու հումորի բացառիկ զգացողության տեր անհատականություն է Ֆելիքս Ցոլակյանը: Ցանկացած իրավիճակում նա կարող է գտնել պահին բնորոշ մի հետաքրքիր պատմություն և մատուցել այնքան վարպետորեն ու տպավորիչ, որ մեխվում է հիշողությանդ մեջ դուրս չգալու պայմանով:

Հետաքրքիր իրադարձություններով ու ելևէջներով լեցուն ճանապարհ է անցել պարոն Ցոլակյանը: Նա բազմափորձ պետական գործիչ է, որի համար պետականությունն ու պետությունÝ անանցելի արժեքներ են: Նա իր գիտելիքներն ու փորձը երկար տարիներ նվիրաբերել է իր Ñայրենիքին՝ անկախ Հայաստանի կառուցմանը, պետականաշինության բարդ ու պատվավոր գործին: Ֆելիքս Ցոլակյանի գործունեությունը արժանի դաս և օրինակ է երիտասարդ սերնդի համար: Իր ստանձնած բոլոր պաշտոններում եղել է աշխատասեր, անաչառ ու պետության շահերն ու օրինականությունը պահպանող անձնավորություն:  

Պարոն Ցոլակյանի հավատամքն է մարդկանց օգտակար լինելն ու նեցուկ կանգնելը: Նա իր մարդկային որակների՝ ազնվության, հատուկ նրբանկատության, հոգատարության, պարզության, համեստության շնորհիվ միշտ վայելել է բարձր հեղինակություն՝ և՛ աշխատանքում, և՛ ընկերական շրջապատում, և՛ ցանկացած միջավայրում: Մարդու կարևոր բնութագիրներից է նաև ընտանիքը, որով նա կարող է հպարտանալ:

Աշխատանքի բերումով շատ առիթներով եմ առնչվել նրա հետ, հիացել նրա օբյեկտիվությամբ ու արդարամտությամբ, այդ է պատճառը, որ ունեմ անթաքույց հարգանք պարոն Ցոլակյանի նկատմամբ:

Այդ բարդ ու դժվարին աշխատանքում, որ ստանձնեց վերջերս, մաղթում եմ լուրջ հաջողություններ, Շիրակի մարզին տնտեսական առաջընթաց և, իհարկե, ուզում եմ, որ միշտ լինի առողջ, որպիսզի կարողանա հետևողական աշխատանքով հասնի նորանոր ձեռքբերումների:    

ՀՀ սփյուռքի նախարար

Հրանուշ Հակոբյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...