21:59
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ցավում եմ, որ ընկերս այսօր չի կարող ուրախանալ Ռոբերտի հաջողություններով…

2013-10-10 10:59

«Դե Ֆակտո» N 88 (2013թ.)

Համլետ Հարությունյան - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ.

Ռոբերտ Սարգսյանին ճանաչում եմ ծննդյան օրվանից։ Նրա հայրը՝ երջանկահիշատակ Գուրգեն Սարգսյանը իմ մանկության ընկերն ու դասընկերն էր։ Ավելի քան 50 տարի վայելել եմ այդ փայլուն մարդու ընկերությունը։ Գուրգենը պրոֆեսիոնալ զինվորական էր, ծառայել է Խորհրդային  Միության տարբեր ծայրերում, բայց մեր ընկերությունը միշտ պահպանվել է։ Տիկին Էլեոնորան` Ռոբերտի մայրը, hրաշալի կին ու մայր է։ Նրանց ընտանիքը օրինակելի է, իսկական հայկական, համով ու հոտով օջախ է։ Իսկ այդպիսի ընտանիքում ծնված երեխան ժառանգում է իր ծնողների լավագույն հատկանիշերը։ 

Ռոբերտ Սարգսյանին սիրում եմ իմ որդու պես, ուրախանում ու հպարտանում եմ նրա բոլոր հաջողություններով։ Ռոբերտը համեստ է, օժտված է հայ մարդուն բնորոշ որակներով, վայելում է իրեն շրջապատող մարդկանց հարգանքն ու սերը։ Նա նոր է մտնում քաղաքականություն և, անկասկած, մեր երիտասարդ քաղաքական գործիչների շարքում կհաստատի իր ուրույն տեղը։ Ցավում եմ, որ ընկերս՝ Գուրգենը, այսօր չի կարող ուրախանալ Ռոբերտի հաջողություներով…



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...