10:39
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սար­գիս Իս­րա­յել­յան. «Բա­նան­ցը ձգտում է կա­տար­յա­լին»

2013-10-01 11:35

Sport Դե Ֆակտո 09.2012

«Բա­նանց»  ֆուտ­բո­լա­յին ա­կումբն  իր ե­լույթ­նե­րը Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նութ­յուն­նե­րում սկսել է 1992 թվա­կա­նից` մաս­նակ­ցե­լով  ան­կախ Հա­յաս­տա­նի անդ­րա­նիկ ա­ռաջ­նութ­յա­նը։ Ա­ռա­ջին իսկ տա­րում  թիմն  ան­նա­խա­դեպ հա­ջո­ղութ­յուն­ներ է գրան­ցել` դառ­նա­լով Հա­յաս­տա­նի գա­վա­թա­կիր ևբարձ­րա­գույն խմբի ա­ռաջ­նութ­յու­նում զբա­ղեց­րել եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։ Մինչև1995 թվա­կա­նը «Բա­նան­ցը» եր­կու ան­գամ (1992, 1993 թ.) դար­ձել է  Հա­յաս­տա­նի բարձ­րա­գույն խմբի ա­ռաջ­նութ­յուն­նե­րի բրոն­զե մե­դա­լա­կիր։

Հա­ջորդ խո­շոր հա­ջո­ղութ­յու­նը տե­ղի ու­նե­ցավ միայն ութ տա­րի անց։ Թի­մի  նախ­կին ֆուտ­բո­լիստ Ար­մեն Գյուլ­բու­դաղ­յան­ցի գլխա­վո­րութ­յամբ «Բա­նան­ցը»  2002 թվա­կա­նին դար­ձավ բրոն­զե մե­դա­լա­կիր, իսկ մեկ տա­րի անց  հա­սավ մինչևեզ­րա­փա­կիչ, որ­տեղ զի­ջեց  «Փյու­նի­կին»` ար­ժա­նա­նա­լով փոխ­չեմ­պիո­նի կոչ­մա­նը։ «Բա­նանցն» ար­ծա­թե մե­դալ­ներ նվա­ճեց նաև2006 և2007 թվա­կան­նե­րի ա­ռաջ­նութ­յուն­նե­րում։ 2007 թվա­կա­նին իր պատ­մութ­յան մեջ երկ­րորդ ան­գամ նվա­ճեց Հա­յաս­տա­նի գա­վա­թը։

2010 թվա­կա­նին «Բա­նան­ցը» կա­րող էր ան­գամ Հա­յաս­տա­նի չեմ­պիոն դառ­նալ, բայց  վճռո­րոշ խա­ղում  պար­տութ­յուն կրեց «Փյու­նի­կից»` մրցա­վա­րի կող­մից ա­վե­լաց­ված ժա­մա­նա­կի վեր­ջին վայրկ­յան­նե­րին բաց թող­նե­լով խա­ղի միակ գնդա­կը։

Հա­ջորդ ա­ռաջ­նութ­յան մեկ­նար­կը շատ վատ դա­սա­վոր­վեց «Բա­նան­ցի» հա­մար։ Ա­ռա­ջին ևերկ­րորդ շրջան­նե­րից հե­տո թի­մը զբա­ղեց­նում էր նա­խա­վեր­ջին տե­ղը, այդ պատ­ճա­ռով զբա­ղեց­րած պաշ­տո­նից հե­ռաց­վեց Ստ­—ի­ցա Կուզ­մաոս­կին։ Նոր գլխա­վոր մար­զիչ Ռա­ֆա­յել Նա­զար­յա­նի գլխա­վո­րութ­յամբ «Բա­նան­ցը» կա­րո­ղա­ցավ մի փոքր շտկել ի­րա­վի­ճա­կը` գրա­վե­լով չոր­րորդ տե­ղը։ Հա­յաս­տա­նի 2012/2013 թվա­կան­նե­րի ա­ռաջ­նութ­յու­նը «Բա­նան­ցը»  մեկ­նար­կեց նոր ե­րի­տա­սարդ կազ­մով։ Հատ­կան­շա­կան է, որ թի­մում սկսե­ցին հան­դես գալ նաև «Բա­նանց»  ա­կում­բի ֆուտ­բո­լա­յին դպրո­ցի սա­նե­րը։

2001 թվա­կա­նից գոր­ծում է  «Բա­նան­ցի» ման­կա­պա­տա­նե­կան դպրո­ցը, ո­րը 2005 թվա­կա­նից ու­նի իր մար­զա­բա­զան։

Այ­սօր «Բա­նանց» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բի ման­կա­պա­տա­նե­կան դպրո­ցում մարզ­վում են տար­բեր տա­րի­քա­յին խմբե­րի մոտ 600 ե­րե­խա­ներ։

Ներ­կա­յումս մե­ծա­ծա­վալ աշ­խա­տանք­ներ են տար­վում «Բա­նանց» ա­կում­բի ֆուտ­բո­լա­յին ա­կա­դե­միա­յի բաց­մանն ըն­դա­ռաջ։ Նա­խա­տես­վում է, որ ա­կա­դե­միան կսկսի լիար­ժեք գոր­ծել ար­դեն աշ­նա­նը։  

«SPORT Դե Ֆակ­տո­յի» հար­ցազ­րույ­ցը «Բա­նանց» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բի նա­խա­գահ Սար­գիս Իս­րա­յել­յա­նի հետ։

-Պա­րո՛ն Իս­րա­յել­յան, Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին գա­վա­թա­կիր «Բա­նանցն» ար­դեն 20 տա­րե­կան է։ Շնոր­հա­վո­րում ենք։ Ո­րո՞նք­ եք հա­մա­րում 20-ամ­յա «Բա­նան­ցի» ձեռք­բե­րում­ներն ու վայ­րէջք­նե­րը։

-«Բա­նանց» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բը հիմ­նադր­վել է 1992 թվա­կա­նի հուն­վա­րի 14-ին։ Հա­յաս­տանն ար­դեն ան­կախ պե­տութ­յուն էր, ևմիան­գա­մից ո­րո­շում կա­յաց­րինք պար­տա­դիր մաս­նակ­ցել Հա­յաս­տա­նի ան­կախ հան­րա­պե­տութ­յան անդ­րա­նիկ ա­ռաջ­նութ­յա­նը։ Հենց ա­ռա­ջին տա­րում նվա­ճե­ցինք Հա­յաս­տա­նի գա­վա­թը, իսկ ա­ռաջ­նութ­յու­նում գրա­վե­ցինք եր­րորդ տե­ղը։  Եր­րորդ տե­ղը գրա­վե­ցինք նաևհա­ջորդ տա­րի` 1993 թվա­կա­նին։ Այս­պես իր ա­ռա­ջին քայ­լերն ա­րեց «Բա­նան­ցը»։ Մինչև1996 թվա­կա­նը  հան­դես էր գա­լիս որ­պես ա­ռան­ձին թիմ, իսկ 1996-ին ո­րոշ­վեց «Բա­նան­ցը» և«Կո­տայ­քը» միա­վո­րել, քա­նի որ «Բա­նան­ցը» —ս ­ներ­կա­յաց­նում էր Կո­տայ­քի մար­զը, իսկ «Կո­տայ­քը» պատ­մութ­յուն ու­նե­ցող թիմ էր, Սո­վե­տա­կան Միութ­յան ա­ռաջ­նութ­յու­նում էր հան­դես ե­կել։ Ես ինքս էլ հա­մա­ձայն էի, որ այդ եր­կու թի­մե­րը միա­վոր­վեն, ևնոր միա­վոր­ված ա­կումբն իմ նա­խա­գա­հութ­յամբ գո­յատ—եց մինչև1998 թվա­կա­նը։ 2000 թվա­կա­նին  «Բա­նան­ցը» վե­րա­կազ­մա­վոր­վեց։ Այդ ժա­մա­նակ ստեղծ­վել էր —ս ­մեկ թիմ` «Սպար­տա­կը»։ 2003-ին «Սպար­տա­կը» և«Բա­նան­ցը» միա­վոր­վե­ցին ու մինչ օրս էլ հան­դես ենք գա­լիս որ­պես «Բա­նանց» ֆուտ­բո­լա­յին ա­կումբ։ Ե­թե չհաշ­վենք վեր­ջին եր­կու տա­րի­նե­րի վատ մրցե­լույթ­նե­րը, «Բա­նան­ցը» միշտ էլ ե­ղել է Հա­յաս­տա­նի ա­ռա­ջա­տար ա­կումբ­նե­րից մե­կը։ 10 տա­րի ա­նընդ­մեջ մաս­նակ­ցել ենք Ո­ՒԵ­ՖԱ-ի գա­վաթ­նե­րի խա­ղար­կութ­յուն­նե­րին, իսկ Հա­յաս­տա­նի գա­վա­թի խա­ղար­կութ­յան եզ­րա­փա­կիչ­նե­րին մաս­նակ­ցութ­յան թվով «Բա­նան­ցը» եր—ի ար­դեն ռե­կորդ է սահ­մա­նել, չնա­յած այն բա­նին, որ, ցա­վոք, ըն­դա­մե­նը եր­կու ան­գամ է նվա­ճել Հա­յաս­տա­նի գա­վա­թը։

-Գի­տեմ, որ վեր­ջին տա­րի­նե­րին ա­կում­բը կտրուկ փո­խել է նախ­կի­նում իր վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յու­նը։

-Ա­յո՛, վեր­ջին տա­րի­նե­րին հետ ո­րո­շե­ցինք փո­խել ա­կում­բի որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նութ­յուն ևայ­սու­հետ սկսել հան­դես գալ մեր դպրո­ցի կադ­րե­րով։ Այս պա­հի դրութ­յամբ «Բա­նան­ցը» Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նութ­յու­նում վատ  է հան­դես գա­լիս։ Ա­յո՛, աղ­յու­սա­կի ա­ռու­մով ա­մեն ինչ վատ է, բայց ե­թե վերց­նենք հե­ռան­կար­նե­րը, ա­պա սե­փա­կան կադ­րե­րով հան­դես գալն ա­մե­նա­ճիշտ քա­ղա­քա­կա­նութ­յունն է։ Այս­պես մենք ու­նե­նում ենք հնա­րա­վո­րութ­յուն փոր­ձար­կե­լու մեր սե­փա­կան կադ­րե­րին։ Հա­յաս­տա­նի տար­բեր տա­րի­քա­յին հա­վա­քա­կան­նե­րում «Բա­նան­ցի» առն­վազն 5-6 ֆուտ­բո­լիստ­ներ են հան­դես գա­լիս։ Եվ այդ հան­գա­ման­քը —ս ­հու­շում է, որ կա­րող ենք տե­ղի կադ­րե­րով խա­ղալ։ Օգտ­վե­լով ա­ռի­թից, որ 2012-13 թվա­կան­նե­րին մեկ եր­կար ա­ռաջ­նութ­յուն է սպաս­վում, մենք փոր­ձում ենք այդ ըն­թաց­քում կյան­քի կո­չել ա­կում­բի որ­դեգ­րած նոր քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ևհու­սանք, որ շու­տով լուրջ արդ­յունք­նե­րի կհաս­նենք։ Բայց այ­սօր էլ ու­նենք կադ­րեր, ո­րոնք հե­ռան­կա­րա­յին են, ևնրանց վրա ճիշտ աշ­խա­տե­լու ևհենց ի­րենց կող­մից էլ ճիշտ մո­տե­ցում ցու­ցա­բե­րե­լու դեպ­քում նրանք ու­նեն բո­լոր շան­սե­րը հիա­նա­լի ֆուտ­բո­լիստ­ներ դառ­նա­լու։

-Հիա­նա­լի ֆուտ­բո­լիստ­ներ պատ­րաս­տե­լու հա­մար պետք են հիա­նա­լի պայ­ման­ներ։ Ա­կումբն աշ­նա­նը  բա­ցե­լու է իր  «Բա­նանց» ֆուտ­բո­լա­յին ա­կա­դե­միան, ո­րը տա­րա­շաշր­ջա­նում նա­խա­դե­պը  չու­նե­ցող կա­ռույց է։

-Ի­րոք։ Եր­կու ա­միս ա­ռաջ սկսվե­ցին պա­րապ­մունք­նե­րը։ Մենք մեր հո­վա­նա­վո­րի հետ ո­րո­շե­ցինք, որ ա­կա­դե­միա­յում չորս  տա­րի­քա­յին թի­մե­րի  հետ աշ­խա­տե­լու են Հո­լան­դիա­յից  հրա­վիր­ված մաս­նա­գետ­ներ։ Սեպ­տեմ­բե­րի 1-ից նոր հիմ­նադր­ված ա­կա­դե­միան կսկսի լիար­ժեք աշ­խա­տել։ Ե­րե­խա­նե­րի ընտ­րութ­յունն ար­դեն կա­տար­վել է, եր­կու ա­միս նրանց հետ աշ­խա­տե­լուց հե­տո հո­լան­դա­ցի­նե­րը չորս խումբ են ա­ռանձ­նաց­նել, ընդ­հա­նուր առ­մամբ     80-85 ե­րե­խա. այդ ե­րե­խա­նե­րը սո­վո­րե­լու են մեր ա­կա­դե­միա­յում։  Ար­տա­սահ­ման­ցի մաս­նա­գետ­նե­րի հետ միա­սին տե­ղում աշ­խա­տում են նաևմեր հայ մաս­նա­գետ­նե­րը։ Մենք ընտ­րել ենք ե­րի­տա­սարդ կադ­րե­րի, ո­րոնք, սո­վո­րե­լով հրա­վիր­ված ար­տա­սահ­ման­ցի մաս­նա­գետ­նե­րից, հե­տա­գա­յում կկա­րո­ղա­նան ի­րենք աշ­խա­տել ա­կա­դե­միա­յում։ Հո­լան­դա­ցի­նե­րի հետ պայ­մա­նա­գի­րը եր­կու-ե­րեք տա­րով է կնքված։ Այդ ըն­թաց­քում կտես­նենք, թե ինչ արդ­յունք­ներ կլի­նեն, ևթե մեր հայ մաս­նա­գետ­ներն ինչ մա­կար­դա­կի կհաս­նեն այդ շփում­նե­րի արդ­յուն­քում։

-Իսկ ինչ­պե՞ս ­հո­լան­դա­ցի­նե­րը հա­մա­ձայ­նե­ցին  գալ Հա­յաս­տան ևաշ­խա­տել ա­կա­դե­միա­յում։

-Նրանք, տես­նե­լով այս­տե­ղի են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, շատ զար­մա­ցան, որ նման ա­կումբ կա Կով­կա­սում։ Շատ հա­վա­նե­ցին ե­րե­խա­նե­րի խա­ղը, տե­սան, որ տեխ­նի­կա­պես գրա­գետ ֆուտ­բո­լիստ­ներ են։ Փոր­ձը ցույց  է տա­լիս, որ 13 տա­րե­կա­նից հե­տո բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­նե­րի բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով մենք սկսում ենք կորց­նել տա­ղան­դա­վոր ե­րե­խա­նե­րին։ Երբ հո­լան­դա­ցի­նե­րը տե­սան մեր ե­րե­խա­նե­րի կա­րո­ղութ­յուն­նե­րը, միան­գա­մից հա­մա­ձայն­վե­ցին գալ ևաշ­խա­տել։ Պետք է ա­սեմ, որ այս եր­կու ամս­վա ըն­թաց­քում ար­դեն ե­րե­խա­նե­րի մոտ ա­ռա­ջըն­թա­ցը նկա­տե­լի է։ Եվ սա, ի­րոք, շատ ու­րա­խա­լի է։ Երբ  սեպ­տեմ­բե­րից մեր ա­կա­դե­միան սկսի լիար­ժեք աշ­խա­տել, արդ­յունք­նե­րը շատ ա­վե­լի նկա­տե­լի կլի­նեն։ Ա­կա­դե­միա­յում այ­սօր պա­րա­պում է 550-600 ե­րե­խա` անվ­ճար հի­մունք­նե­րով, բայց ար­տա­սահ­ման­ցի մաս­նա­գետ­ներն ընտ­րել են  մոտ 80 ե­րե­խա ` 13-16 տա­րե­կան։ Բայց դա չի նշա­նա­կում, որ այդ 80 ե­րե­խա­նե­րին ա­ռանձ­նաց­րել են ու միայն նրանց հետ են աշ­խա­տե­լու։ Ո’չ, այդ մար­դիկ մաս­նակ­ցում են ամ­բողջ գոր­ծըն­թա­ցին, խոր­հուրդ­ներ են տա­լիս, ա­ռան­ձին աշ­խա­տում են տե­ղի մաս­նա­գետ­նե­րի հետ, կազ­մա­կեր­պում են դա­սա­խո­սութ­յուն­ներ, դրսից հրա­վի­րում են ֆիզ­պատ­րաս­տութ­յան, բժշկութ­յան, հո­գե­բա­նութ­յան մաս­նա­գետ­ներ։ Նա­խա­տե­սում ենք ար­տա­սահ­մա­նից տա­րե­կան 10 այդ­պի­սի մաս­նա­գետ­ներ  հրա­վի­րել, ով­քեր դա­սըն­թաց­ներ կկազ­մա­կեր­պեն ամ­բողջ դպրո­ցի հա­մար, ին­չը մե­ծա­պես կնպաս­տի տե­ղի կադ­րե­րի պրո­ֆե­սիո­նա­լիզ­մի ա­ճին։

-Կա­յին խո­սակ­ցութ­յուն­ներ, որ ա­կա­դե­միան ծա­ռա­յե­լու է նաևոր­պես միջ­նա­կարգ դպրոց։

-Այդ­պի­սի  պլան­ներ կա­յին, պլա­նա­վո­րել էինք մեր ա­ռան­ձին դպրոցն ու­նե­նալ, սա­կայն Հա­յաս­տա­նի կրթա­կան հա­մա­կարգ ներ­մուծ­վե­ցին ա­վագ ևմի­ջին դպրոց­ներ հաս­կա­ցութ­յուն­նե­րը, ինչն ա­վե­լորդ դժվա­րութ­յուն­ներ ա­ռա­ջաց­րեց, քա­նի որ  մեր ե­րե­խա­նե­րը տար­բեր տա­րի­քի են, ու անհ­րա­ժեշտ էր 10-15 դա­սա­րան ստեղ­ծել, ինչն ա­նի­մաստ է ևթանկ։ Ուս­տի պայ­մա­նա­գիր ենք կնքել Եր—ա­նի միջ­նա­կարգ  դպրոց­նե­րից մե­կի հետ, ու այ­սու­հետ մեր ե­րե­խա­նե­րը` որ­պես ա­կա­դե­միա­յի ա­շա­կերտ­ներ, ու­սու­մը հա­տուկ ծրագ­րով հենց այդ դպրո­ցում  են անց­նե­լու` ստա­նա­լով միջ­նա­կարգ կրթութ­յուն։ Ծրա­գիրն ար­դեն մշակ­ված է։ Ե­րե­խա­նե­րը ա­ռա­վոտ­յան 8-ից մինչևե­րե­կո­յան 7-ը լի­նե­լու են ա­կա­դե­միա­յի հսկո­ղութ­յան տակ։

-Հիա­նա­լի նա­խա­ձեռ­նութ­յուն է։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նա­խա­տե­սե՞լ­ էիք, որ շեշ­տը դնե­լով ման­կա­պա­տա­նե­կան ֆուտ­բո­լի զար­գաց­ման վրաԲա­նան­ցը» բարձ­րա­գույն խմբում ո­րոշ ժա­մա­նա­կով կսկսի խնդիր­ներ ու­նե­նալ։

-Ո’չ, ես չեմ կա­րող նման բան ա­սել։ Նման են­թա­կա­ռուց­վածք­ներ ու­նե­նա­լով` չի կա­րե­լի պլա­նա­վո­րել, որ  ե­թե այս­պես է, ու­րեմն թի­մը պար­տա­դիր վատ է ե­լույթ ու­նե­նա­լու։ Դա բա­ցառ­վում է։ Հա­վա­տա­ցեք, ա­մեն ղե­կա­վար շատ ցա­վոտ է տա­նում, երբ թի­մը պարտ­վում է, վատ է հան­դես գա­լիս։ Բայց երբ նստում ու սկսում ես վեր­լու­ծել, թե որն է քո նպա­տա­կը, ու թե նոր ստեղծ­վող թի­մը ինչ նպա­տակ­ներ է հե­տապն­դե­լու, մի փոքր հանգս­տա­նում ես։ Բայց քո հիմ­նա­կան կադ­րե­րով խա­ղա­լու դեպ­քում, ի­րոք, մեծ արդ­յունք­նե­րի հաս­նե­լը ռեալ չէ, քա­նի որ մյուս թի­մերն ամ­րաց­նում են թի­մի  կազ­մը, լե­գեո­ներ­ներ են բե­րում։ Սա մի գոր­ծըն­թաց է, ո­րի արդ­յուք­նե­րին պետք է համ­բե­րա­տար սպա­սել։ Իսկ արդ­յուն­քը կտես­նենք, երբ մեր ա­ռա­ջին սա­ներն ա­վար­տեն ա­կա­դե­միան։ Ե­թե ա­մեն ինչ մեր նա­խա­տես­վա­ծով ա­ռաջ գնա, ա­պա մոտ ա­պա­գա­յում «Բա­նան­ցը» կու­նե­նա իր սե­փա­կան բարձ­րա­կարգ ֆուտ­բո­լիստ­նե­րը։ 

Բա­նանցն» ա­ռաջ­նորդ­վում է Սալ­վա­դոր Դա­լիի հայտ­նի խոս­քե­րով. «Ձգտիր կա­տար­յա­լին, մինույն է չես հաս­նի»։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ին­չի՞ն­ է ձգտում «Բա­նան­ցը»։

-«Բա­նան­ցը» ձգտում է կա­տար­յա­լին։ (Ժպտում է) Ա­մեն ղե­կա­վար ցան­կա­նում է, որ իր թի­մը ի­դեա­լա­կան խաղ ցու­ցադ­րի ու նվա­ճի ա­մե­նա­բարձր տիտ­ղոս­նե­րը։ Որ­պես ա­կում­բի նա­խա­գահ` իմ նպա­տա­կը «Բա­նան­ցը» պրո­ֆե­սիո­նալ ա­կումբ դարձ­նելն է։ Մենք չենք կա­րող ար­տա­սահ­ման­յան գրանդ­նե­րի մա­կար­դա­կի ա­կումբ­ներ ու­նե­նալ` ի­րենց հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով ու հար­մա­րութ­յուն­նե­րով։ Բայց դրան ձգտե­լը  վեր­ջին հաշ­վով կբե­րի նրան, որ քո  ա­կում­բը կա­մաց-կա­մաց կկա­րո­ղա­նա ռեալ պայ­ման­ներ ստեղ­ծել բարձ­րա­կարգ ֆուտ­բո­լիստ­ներ պատ­րաս­տե­լու հա­մար։ 

-Ինչ­քա­նո՞վ­ են  90-ա­կան­նե­րի ևայ­սօր­վա «Բա­նան­ցի» խա­ղաո­ճե­րը նման։

-90 ա­կան­նե­րի  «Բա­նան­ցը» շատ մար­տու­նակ թիմ էր ևան­կախ Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի պատ­մութ­յան մեջ ար­դեն գրա­վել է իր ու­րույն տե­ղը։ Այն ժա­մա­նակ­նե­րի «Բա­նան­ցը» հար­ձակ­վո­ղա­կան ֆուտ­բոլ էր խա­ղում։ Այ­սօր­վա «Բա­նան­ցի» մոտ պա­կա­սում է այն հո­գե­բա­նութ­յու­նը, որ կար այն ժա­մա­նակ­վա թի­մի մեջ։ Այ­սօր­վա ե­րե­խա­նե­րին ա­մեն ինչ շատ ա­վե­լի հեշտ է տրվում` ևպայ­ման­նե­րը, ևտար­բեր տա­րի­քա­յին հա­վա­քա­կան­նե­րում ընդգրկ­վե­լը։ Իսկ այն ժա­մա­նակ դա շատ բարդ էր, մեծ էր մրցակ­ցութ­յու­նը։ Այ­սօր­վա ե­րե­խա­նե­րը կար­ծես փա­փուկ բար­ձի վրա են մե­ծա­նում, ինչն այն­քան էլ ճիշտ չէ։ Մեր ե­րի­տա­սարդ­նե­րը պետք է գի­տակ­ցեն, որ ո­չինչ հեշ­տութ­յամբ չի տրվում, ինչ որ արդ­յունք­նե­րի հաս­նե­լու հա­մար պետք է քրտնա­ջան աշ­խա­տել, կտրվել ա­մեն ին­չից ու ա­ռաջ գնալ։

-Լավ, պատ­կե­րաց­նենք. 1992 թվա­կան... մութ, ցուրտ ձմեռ... ու ա­մե­նաա­ներա­կա­յե­լի միտ­քը, որ կա­րող էր ա­ռա­ջա­նալ այդ պայ­ման­նե­րում, ֆուտ­բո­լա­յին թիմ ստեղ­ծե­լու գա­ղա­փարն  էր։ Ինչ­պե՞ս ­դա տե­ղի ու­նե­ցավ։

-Իմ եղ­բայ­րը` ֆուտ­բո­լիստ Վար­դան Իս­րա­յել­յա­նը, խա­ղա­ցել է Սո­վե­տա­կան Միութ­յան ե­րի­տա­սար­դա­կան հա­վա­քա­կա­նում և«Ա­րա­րատ»-ում»։ Այն ժա­մա­նակ  գո­յութ­յուն ու­նեին միայն «Ա­րա­րա­տը» և«Կո­տայ­քը»։ Այդ եր­կու ա­կումբ­նե­րում ընդգրկ­վե­լը շատ դժվար էր, ևկա­յին տղա­ներ, ով­քեր տա­ղան­դա­վոր էին, բայց չէին ընդգրկ­վում։ 1992-ի հուն­վա­րի 14-ին` եղ­բորս ծննդյան օ­րը, հա­վաք­վել էինք տղա­նե­րով, ո­րո­շե­ցինք թիմ ստեղ­ծել։ Հու­վա­րի 21-ին դահ­լի­ճում անց­կաց­րե­ցինք ա­ռա­ջին պա­րապ­մուն­քը։ Այս­պես ստեղծ­վեց «Բա­նան­ցը»։ Բա­նանցն իմ ծննդա­վայրն է, պատ­մա­կան Գարդ­ման աշ­խար­հի Բա­նանց գյու­ղը։ Մեծ  պատ­մութ­յուն ու­նե­ցող գյուղ է։ Ես ո­րո­շե­ցի գյու­ղի ա­նու­նը հա­վեր­ժաց­նե­լու հա­մար ա­կում­բին Բա­նանց ա­նու­նը տալ։

-Խո­սենք Սար­գիս Իս­րա­յել­յան սպոր­տա­սե­րի մա­սին։

-Ա­ռա­ջին տե­ղում է ֆուտ­բո­լը, հե­տո մնա­ցա­ծը` խա­ղա­յին բո­լոր սպոր­տաձ—ե­րը։ Սպորտն ինձ հա­մար շատ կար—որ է։ Թի­մե­րից երկր­պա­գում եմ «Բար­սե­լո­նա­յին»։

-Ձեր խոս­քը մեր մար­զա­սեր ըն­թեր­ցո­ղին։

-Սի­րեք կյան­քը, սի­րեք սպոր­տը։ Մենք այ­սօր շատ ու­ժեղ հա­վա­քա­կան ու­նենք։ Ու պար­տա­վոր ենք երկր­պա­գել մեր հա­վա­քա­կա­նին։ Այ­սօր­վա դրութ­յամբ  բարձ­րա­կարգ ֆուտ­բո­լիստ­նե­րի պա­կաս չու­նենք։ Ո­ւենք նաևե­րի­տա­սարդ ևպրո­ֆե­սիո­նալ մար­զիչ։  Եվ ե­թե Աշ­խար­հի ա­ռաջ­նութ­յան ընտ­րա­կան փու­լի մեկ­նար­կը մեր թի­մի հա­մար հա­ջող դա­սա­վոր­վի, ա­պա կկա­րո­ղա­նանք լավ արդ­յուն­քի հաս­նել։ Բո­լո­րիդ կոչ եմ ա­նում, ան­կախ ա­մեն ին­չից, գնալ ստա­դիոն ևերկր­պա­գել մեր հա­վա­քա­կա­նին։ Ցան­կա­նում եմ, որ Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի կող­քին միշտ լի­նի ֆուտ­բոլ սի­րող ևֆուտ­բո­լից հաս­կա­ցող երկր­պա­գու։

Հար­ցազ­րույ­ցը` Նա­րի­նե Դա­նեղ­յա­նի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...