15:52
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ»

2013-07-25 10:51

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

Մաս երկրորդ

Եվ այսպես, զույգ եղբայրները կառուցեցին իրենց քաղաքն ու բերդը, և մի իմաստուն ծերունի այն անվանեց Սասնա - Բերդ։ Սակայն ինչպես գիտենք, բնակչությունն աղքատ էր, սարսափելի աղքատ։ Իսկ Սանասարն ու Բաղդասարը չէի կարող կերակրել քառասուն ընտանիքներ։ Եվ ոչ միայն չէին կարող, այլ նույնիսկ պարտավոր էլ չէին։ Մարդկային քաղաքակրթության պատմությունը ցույց է տալիս, որ ոչ թե թագավորներն են պարտավոր  կերակրել ժողովրդին, այլ ժողովուրդն է պարտավոր կերակրել իր թագավորին։ Քննարկվող օրինակում տեսնում ենք, որ ո՛չ Սասնա-Բերդի տերերը կարող էին հոգալ իրենց հպատակների կարիքները, և ո՛չ էլ վերջիններս կարող էին զորացնել իրենց նորաստեղծ պետությունը։ Ապա ո՞րն է ելքը։ Կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Սասուն-Բերդի կառուցումը բնավ էլ ինքնանպատակ չէր։ Սանասարը հետապնդում էր հեռուն գնացող նպատակներ։ Իսկ այդ ժամանակ, ինչպես նկարագրում է հայոց «Սասնա Ծռեր» էպոսը։ Գերիշխողը Բաղդադի Խալիֆան էր, զույգ եղբայրների խորթ հայրը, նրանց մայր Ծովինարի ամուսինը։ Հենց վերջինիս մոտից էլ փախչելով էր, որ եղբայրները կառուցեցին Սասնա-Բերդ քաղաքը։ Եվ ահա, իրենց գերագուն նպատակին հասնելու ճանապարհին, զույգ եղբայրներն իրենց քաղաքի շինարարությունն ավարտելուց հետո կատարում են հաջորդ ուժեղ քայլը։ Նրանք վերադառնում են Բաղդադ, սպնում են Բաղդադի Խալիֆային և արդեն իրենց մոր հետ վերադառնում են Հայաստան։ Ընդ որում, սպանելով Խալիֆային, նրանք հրաժարվում են նրա գահից և հնարավորություն են տալիս Խալիֆայի հպատակներին ինքնուրույն ընտրել իրենց երկրի ղեկավարներին։ Արդյոք այս քայլը չէ՞ր բխում հին հայերի` Արդարության նկատմամբ ունեցած պատկերացումներից։ Արդյո՞ք նման քայլերը չեն գնահատվում բռնակալներից ազատագրված ժողովուրդների կողմից։

Վերադառնալով Հայաստան` Սանասարն ու Բաղդասարն իրենց մայր Ծովինարի հետ գնում են  ոչ թե Սասնա-Բերդ, այլ իրենց պապ հայոց Գագիկ թագավորի մոտ` նրա մայրաքաղաք Բերդ-Կապոտին։ Ահա այստեղ եղբայրների և պապի մեջ տեղի է ունենում մի խոսակցություն, որը հաստատում է մեր այն ենթադրությունը, որ Սանասարն ուներ լուրջ, շատ լուրջ քաղաքական ծրագիր։ Նա խնդրում է, որ պապն իրեն թույլ տա հեռանալ մայրաքաղաքից և հաստատվել իր Սասնա- Բերդ քաղաքում, ընդ որում խնդրում է մի փոքր մեծացնել իր պետության սահմանները։ Առաջ քաշած հարցն առավել քան անսպասելի էր հայոց Գագիկ թագավորի համար։

-      Որդի՛, ես տղա չունիմ,

Ես կը մեռնիմ, իմ թագավորություն

Ձեզ կը մնա, կելնի  ձեր տուն։

Ասին.

-      Չէ՛, թագավոր, ապրած կենաս,

Էկանք, ձեզի տեսանք,

Գոհություն Աստծու, ողջ-առողջ եք,

Իրարուց կարոտ առանք, կէրթանք մեր տուն։

Եթե Սանասարը չուներ ապագա գործողությունների հստակ ծրագիր, ինչո՞ւ պիտի հրաժարվեր օրինական գահից, և ինչո՞ւ Քեռի Թորոսն էլ, որը հայոց Գագիկ թագավորի սպարապետն էր, պիտի միանար նրան ու հաստատվեր Սասնա-Բերդ քաղաքում։ Վերադառնալով Սասնա-Բերդ, որի ըարածքները մի փոքր ավելացել էին Գագիկ թագավորի նվիրատվության արդյունքում, Սանասարը ձեռնմուխ  է լինում իր տերության սահմանների ընդլայնմանը։ Արշավանք արշավանքի ետևից Սասնա-բերդ քաղաքի տերերը մեծացնում են իրենց իշխանության սահմանները։

Սանասար շատ զորընդեղ մարդ էր,

Օրերուց օր մէլ զարկեց, գնաց չուրի Մըսըր,

Չուրի Բաթմանա կամուրջ, չուրի Անգղա ձոր։

Ինչպես Բաղդադի Խալիֆայի բռնապետության տապալումը, այնպես էլ Սանասարի հաջող արշավանքները չէին կարող աննկատ մնալ տարածաշրջանի ժողովուրդների համար։ Եվ ահա սկսում է իրականանալ Սանասարի նպատակներից թերևս ամենագլխավորը, այն է` հարուստ և ուժեղ, հարևանների մեջ առաջնային գերտերություն դառնալը։ Իսկ Գագիկ թագավորի հնացած մայրաքաղաքով, աել է թե հնացած գաղափարներով նման խնդիրներ լուծելն ուղղակի անհնար կլիներ, առավել ևս Գագիկ թագավորի օրոք։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։

Էնպես փահլևան էղավ Սանասար,

Որ էնոր ձեն աշխարք բռնեց։

Շատ մարդեր որ լսեցին, ասին,

«Աղբե՛ր, մենք նստեր ենք էստեղ, ի՞նչ,

Գող մարդեր ամեն ժամանակիկ`

Կը գան, մեր ապրանք զարնեն, կը տանեն։

Ըհը՛, էն աստված, մենք կէրթանք էդա Սասուն»։

Տարօրինակն այն է, որ այս նույն արշավանքների ժամանակ Սանասարը երկրի ներսում վարել է ճշմարիտ հարկային քաղաքականություն, որն ավելի է ոգևորվում Հայաստանում բնակվել ու գործունեություն ծավալել ցանկացողներին։

«Որ էդ տեղի մարդուց ոչ հարկ կառնեն, ոչ տուրք,

Որ մեկ մարդ մեր ապրանք չզարնե տանի»։

Հա քիչ քիչ, հա քիչ քիչ գնացին էնոնց մոտ,

Շատացա՜վ, մե՜ծ քաղաք էղան Սասուն։

Վերջ, այլևս Հայաստանը գերտերություն է, իսկ Սանասարը` Երկիր մոլորակի վրա Արարիչ-Աստծո Արդարության օրենքների պահապան։ Ահա՛ թե ինչ պետք է անի ճշմարիտ Արքան։ Նա ընդամենը պետք է իր երկրի ներսում պահպանի Արդարության Օրենքները։ Իսկ Ժողովուրդը, տեսնելով իր առաջնորդի պահվածքն ու ապրելաձևը, ինքը ստեղծագործելով ու արարելով կշենացնի իր երկիրը։ Այսպիսի երկրում ապրել ու գործունեություն ծավալել ցանկացողների պակաս երբեք չի զգացվի։

Արդյո՞ք այս ամենը Սանասարն արեց ինքնուրույն, իր խելքով, թե՞ իր ամեն մի քայլ կատարելիս առաջնորդվել է հայոց հնագույն Արդարության Օրենսգրքի դրույթներով։ Իսկ այդ դրույթները արդյո՞ք Քեռի Թորոսը չէր, որ պարզաբանում էր Սանասարի համար։ Միգուցե նաև այս պատճառով էր Քեռի Թորոսը միացել երիտասարդ Սանասարին։ Կարծում ենք, որ այո։ Ամբողջ հարցն այն է, որ Սանասարն ու Բաղդասարը ծնվել ու մեծացել էին Բաղդադում, որտեղ ոչ մի կերպ չէին կարող ծանոթ լինել հայոց հնագույն Արդարության Օրենսգրքին, իսկ Սասնա-Բերդում, նույնօսկ կարդալով. չէին կարող խորապես հասկանալ օրենքների դերն ու նշանակությունը։ Իսկ Քեռի Թորոսը, լինելով հայոց զորքերի սպարապետ, ոչ միայն ծանոթ էր գրքին, այլ բազմիցս տեսել և ինքն էլ իրականացրել էր Օրենսգրքի բազում դրույթներ։ Մեր տեսակետը հաստատելու համար քննարկենք մի դրվագ, երբ դեռ Սանասարն ու Բաղդասարը փոքրիկ երեխաներ էին և իրենց մոր հետ ապրում էին Բաղդադում։ Խալիֆան, խախտելով հայոց Գագիկ թագավորի հետ ունեցած իր խաղաղության պայմանը, մեծ զորք հավաքելով հարձակվում է Հայաստանի վրա։ Թագավորը փակվում է իր Բերդ- Կապոտին մայրաքաղաքում։ Սկսվում է երկարատև ու դաժան մի պաշարում։ Որոշ ժամանակ անց պաշարված մայրաքաղաքում



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...