19:23
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք ունենք ձգտում դեպի լիարժեք օբյեկտիվություն

2013-07-19 11:19

«Դե Ֆակտո» N45 (2010թ.)

 «Մելտեքս» ՍՊԸ

 «Ա1+» հեռուստաընկերության

 նախագահ Մ.Մովսեսյան              

-«Ա1+»-ն ամենօրյա տեղեկատվություն տալուն զուգահեռ` տեղադրում է նաև տեսանյութեր, ինչը հիշեցնում է ինտերնետ TV։ «Ա1+»-ը ներկայանու՞մ է որպես ինտերնետ TV կամ ապագայում պատրաստվու՞մ է դառնալ ինտերնետ TV։

-Մեզ մոտ տեղադրվող տեսանյութերը հանդիսանում են միայն իլյուստրացիա և փաստագրում այն լուրին, որը տեղ է գտնում ընդհանուր լրատվահոսի մեջ։ Ինտերնետ TV-ն ես այլ կերպ եմ պատկերացնում. դա տեսանյութի անընդմեջ հոսք է, որը նախապես պատրաստված ծրագրով աշխատում է նախատեսված  ժամանակաչափով։ Ինտերնետի զարգացումը բերում է ինտերնետ հեռարձակման,  և մենք հիմա գտնվում ենք այն ճանապարհին, երբ TV-ն շատ կամաց և զգույշ զիջում է իր` առաջատարի դիրքերը առաջին հերթին տեղեկատվական դաշտում։ Ես ենթադրում եմ, որ կամա թե ակամա բոլորս գալու ենք ինտերնետ TV-ին։ Բայց դա դեռ երկար ճանապարհ  ունի անցնելու։

-«Ա1+»-ն աշխատանքային ի՞նչ խնդիրներ է դրել իր առջև։

-Բոլոր տիպի գործող ձեռնարկություններն  ունեն  նպատակներ, բացառություն չէ նաև «Ա1+»-ը։ Այսօր նրա խնդիրները բազմազան են, բազմաճյուղ. հիմնական խնդիրներից մեկն է զարգանալ` հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները, համաշխարհային մեծ փորձը և առաջընթացը։ Դրա սկիզբը մենք արդեն դրել ենք։ Նկատի ունեմ մեր մոբայլ sms տեսանորությունների տարածումը, որ ես համարում եմ մեր հետագա աշխատանքի` մոբայլ հեռարձակման սկիզբը։ Ցավոք սրտի, Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը բավականին դանդաղ է ընթանում,  և մենք ստիպված ենք սպասողական վիճակում լինել։ Հուսով եմ, որ դա ժամանակավոր երևույթ է։

-Շեշտը  հիմնականում ինչպիսի՞ լուրերի վրա եք դնում։

-Մեզ համար բոլոր տիպի լուրերն էլ հավասարազոր են։ Ես համարում եմ, որ չկան կարևոր, շատ կարևոր, բարի կամ չար լուրեր։ Եթե երկրում շարունակվում է կյանքը, աշխատում է  լրահոսը, ապա տարբեր մարդկանց  հետաքրքրությունները տարբեր ոլորտներից  որոշում են, թե որն  է կարևոր իրենց համար, և որի վրա իրենք պետք է շեշտ դնեն։ Մեր միջամտությունը շեշտադրման մեջ ես համարում եմ անթույլատրելի։

-Ի՞նչ եք կարծում, ինտերնետ TV-ն  ինչպիսի՞ ապագա ունի Հայաստանում։

-Նորից կարող եմ կրկնել, որ նոր տեխնոլոգիաների և ինտերնետ ցանցի զարգացումը անպայման բերելու են ինտերնետ հեռարձակում հասկացողությանը նաև Հայաստանում։ Դա կարող է լինել հեռարձակման, վերահեռարձակման  ձևով, բայց ընդհանուր TV հասկացողությունը պետք է ի վերջո աշխատի։ Սա, ինձ թվում է, ժամանակի պահանջն է։

-Ինչպե՞ս կգնահատեք որոշ կայքերի` ինտերնետ  TV դառնալու փորձերը։ Վերջիններս հագեցա՞ծ են անհրաժեշտ ռեսուրսներով։

-Այսօր Հայաստանում կատարվում են ինտերնետ TV հասկացողության առաջին քայլերը, և ողջունելի է տարբեր կայքերի`  այս բնագավառում կատարվող քայլերը։

Պահանջվող ռեսուրսները գալիս են կայքի պրոֆեսիոնալ կազմից, և ևս մեկ անգամ ողջունելի է, որ ինտերնետ TV-ն պետք է ստիպի կայքերին զուտ պրոֆեսիոնալ աշխատանքի անցնել։

-«Ա1+»-ն ու՞նի համագործակցության եզրեր այլ երկրների լրատվամիջոցների հետ, և որո՞նք են դրանք։

-«Ա1+»-ն ունի համագործակցության հարուստ փորձ արտերկրի տարբեր հեռուստաալիքների հետ, որոնք ոչ միայն հետաքրքիր են բիզնեսի, այլ նաև շահավետ են փորձի փոխանակման առումով, որը, իհարկե, առաջընթացի գրավական է։

-Դուք նու՞յնպես նրանց տեղեկատվություն եք տրամադրում։

-Իհարկե, դա մեր հիմնական աշխատանքն է, քանի որ «Ա1+»-ի  «Այբ-Ֆե» լրատվական բաժինը, որն ապահովում է մեր կայքի լրահոսը, շահագրգռված է տեղեկատվության տարածման մեջ, դրանից շահույթ ունի։

-Ունե՞ք լրագրողներ, ովքեր աշխատում են արտերկրում կամ մարզերում։

-Հատուկ թղթակից հասկացողությունը «Ա1+»-ը դեռ չունի։ Փոխարենը ունենք գործընկերներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Նրանցից են «Համասփյուռ» ցանցի անդամները, որոնք տարիներ շարունակ աշխատում են «Ա1+»-ի հետ, արտերկրում  ևս ունենք գործընկերներ, ովքեր  սիրով տրամադրում են նորություններ։

-Որքանո՞վ եք օբյեկտիվ։

-Օբյեկտիվության խնդիրը բավականին լուրջ է դրված «Ա1+»-ում, դժվար է լինել լիովին օբյեկտիվ, բայց դրա ձգտումը առկա է մեզանում։ Մի երկրում, որտեղ օրենքները  չեն գործում,  իսկ դատաիրավական համակարգը դեռ շատ ու շատ անելիքներ ունի, «Ա1+»-ն ինչ-որ տեղ իր վրա է վերցրել սանիտարի պարտավորությունները,  այն է`  շարունակվող թերություններն  ի հայտ բերել և հանրությանը ներկայացնել, որը  բերում է ոչ օբյեկտիվության  ընկալման։ Ես կարծում եմ` դա ժամանակավոր երևույթ է, համենայն դեպս մենք ունենք ձգտում դեպի լիարժեք օբյեկտիվություն։

-Օրական ինչքա՞ն մուտք է լինում ձեր կայք։ 

-Մեր կայքը հագեցած է հաշվիչներով, մենք պարբերաբար հետևում ենք մեր վարկանիշին։ Այսօրվա դրությամբ, ունիկալ մուտքերը կազմում են օրական  8000-12000, իսկ ընդհանուր այցելուները` միջինը մոտավորապես  45.000-55.000։

                                                               Հարցազրույցը` Լուսինե Գրիգորյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...