15:45
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Քաղաքականությունը նման է միակողմանի պայմանագրի

2013-07-18 11:41

‚Դե Ֆակտոե  4 (2007թ.)

ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ի՞նչ է քաղաքականությունը։

- Ինչպես, օրինակ, աշխատանքային պայմանագիրը ընթերցելիս հասկանում ես, որ այն միակողմանի է, այնպես էլ այսօրվա քաղաքականությունը նման է միակողմանի պայմանագրի. չկա փոխհամաձայնություն։ Այստեղ անհատը չունի իրավունքներ։

Ունե՞ք սիրած քաղաքական գործիչ։

- Կան մարդիկ, որոնց շատ եմ հարգում որպես քաղաքացի և քաղաքական գործիչ։ Ես կնշեմ քաղաքական գործչի իմ օրինակը` իմ քեռին` Աշոտ Բլեյանը,  որից սնվել եմ, հասկացել, թե ինչպիսին պետք է լինի իրական հայրենասերը։ Կարծրացած օրենքը դեռ չի նշանակում, որ ճիշտ օրենք է։ Կարելի է ստեղծել նորը, նորամուծություններով  վերափոխել, վերապրեցնել երկիրը։ Այդ նորի շունչն եմ զգացել նրանից` որպես քաղաքական գործիչ։

Ունե՞ք սիրած քաղաքական կուսակցություն։

- Որևիցե կուսակցություն չեմ առանձնացնի։ Այսօրվա քաղաքական կուսակցություններն ամեն կերպ ձգտում են ինքնարտահայտման։ Ինչպես երգարվեստում կան երգիչներ, որոնք երգիչ են դառնում զուտ հայտնի լինելու համար, այնպես էլ մեր քաղաքական կուսակցություններում տեսնում եմ այդ փառասիրության տենչը, որը խեղաթյուրում է բազմաթիվ իրական արժեքներ։

Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում  պատկերացնու՞մ  եք։

- Երբեք չեմ մտածել դառնալ քաղաքական գործիչ։ Կարծում եմ` քաղաքական գործիչը ոչ միայն ղեկավար անձ պետք է լինի, այլև հոգևոր բազմաթիվ արժեքներով հարուստ անհատ։ Հակառակ դեպքում նա կդառնա գործիք։ Նա ոչ թե գլուխներ պետք է հատի, այլ փորձի ամրացնել պարանոցը, ուսերը, մեջքը, որ գլուխը կայուն մնա։ Չէի ուզենա ինձ հետ շփվեին վախից ելնելով։ 

 Երևի Կրթության և Գիտության կամ Մշակույթի նախարարի պաշտոնում եմ ինձ պատկերացնում։

Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեն։

- Շատ կարևոր է ճշտել, թե ովքեր են մեր կադրերը, ովքեր են ստեղծում մեր ապագան և ովքեր են կրթում այդ կադրերին։ Այսօր թե՛ մեծահասակներն են անուշադրության մատնված, թե՛ երիտասարդները։ Մանավանդ մեծահասակ մշակութային գործիչները մեծ ուշադրության են արժանի։ Առաջին քայլս այս հարցերը կարգավորելը կլիներ։

Իմ երազանքն է` գա մի ժամանակ, որ ամեն մարդ լինի իր տեղում, զբաղվի իր գործով։ Սանտեխնիկը չդասավանդի ռուս գրականություն, իսկ պրոֆեսորը սրճարանում ափսեներ լվանա։ Երկրորդ քայլս այսպես ձևակերպեմ` դասավորել դարակները։

Մեր երկիրը նման է մի գործարանի, որն ամեն ինչ արտադրում է, բայց այդ արտադրանքը չի հասնում հասցեատիրոջը։ Ես չեմ մեղադրում գյուղի երիտասարդներին, որոնք ամեն կերպ ձգտում են գալ քաղաք. նրանք այնտեղ անելիք չունեն։ Այս ամենը հետևանք է ոչ ճիշտ կազմակերպչական մոտեցման ու հատկացված գումարների կոորդինացման։ Երրորդ քայլս էլ այս խնդիրների լուծմանը ուղղված կլինի։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...