03:59
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱՅ ԱՍՏԾՈ ՑԵՂԻ ԵՐԿԻՐ ԿԱՄ ՇՈՒՄԵՐՆԵՐԻ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԵԼՈՒԿԸ

2013-07-18 11:37

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

«Հնդեվրոպական նախահայրենիքը մեզ ոչինչ չի տվել, որովհետև նա չի եղել»։

ակադ. Գր. Ղափանցյան

 Շումերները Հարավային Միջագետքում եկվոր են։ Սա ընդունում են բոլոր ուսումնասիրողները։ Տարակարծությունները վերաբերում են շումերների նախահայրենիքին։ Արված ենթադրություններից հիմնավորված է միայն մեկը, որ պայմանականորեն կանվանենք «լեռնային» վարկածներ։

«Լեռնային» վարկածի օգտին բերվում են հետևյալ փաստարկները.

ա) Էրեդուի տաճարը (ինչպես և հետագայի զիկուրատները) կառուցված է որպես լեռան մանրակերտ։ Սա կարող է լինել միայն լեռնային ժողովուրդ, ում նախահայրենիքում լեռները աստվածացված են, լեռների գագաթներին ապրում են աստվածներ և դրանք բնական, ո՛չ թե արհեստական զոհատեղիներ են։

բ) շումերները նույն KUR նշանով գրում են և՛ «լեռ», և՛ «երկիր» իմաստները։ Սա նշանակում է, որ իրենց պատկերացման մեջ լեռն ու երկիրը նույնացված են։

Մեր տեսակետն այն է, որ շումերները Հարավային Միջագետք են իջել Հյուսիսային Միջագետքից, իսկ Հյուսիսային Միջագետք տարածվել են Հայկական լեռնաշխարհից։

Մեր փաստարկների ոչ լրիվ ցանկը հետևյալն է.

ա) Էրեդու հնագույն տաճարը ձոնված է Էա աստծուն, որի մյուս անունն է Հայ=HA.I3։ Մենք համաձայն ենք այն գիտնականների հետ (Մ. Գավուքճյան, Ա. Մովսիսյան և այլք), որոնք այստեղ տեսնում են հայ դիցանուն‐ցեղանուն‐տեղանունը։

բ) Էաաստծո ուսերից բխում են Տիգրիսն ու Եփրատը, որոնց ակունքների տեղը հստակ է։

գ) Էա աստծուն ձուկ են զոհաբերել։ Հսկայական (մոտ 5 մ) ձկնակերպ քարակոթողները կանգնած են Հայաստանում ջրերի ակունքների մոտ՝ բարձր լեռնային տեղանքում։ Այս ձուկը խոսում է Հայաստանի լեռների օգտին։ Պաշտամունքային ձուկը կարող է լինել ոչ միայն ծովում, այլև լճերում (Վան, Սևան) և մանավանդ Եփրատ և Տիգրիս գետերում։

դ) Նախահայրենիքից նավերով գալու հիշողությունը ճիշտ է, բայց Եփրատով ու Տիգրիսով տիկերով և տկալաստերով նավարկելը սովորական երևույթ է եղել միշտ։ Նույնիսկ մի ամբողջ զորք է տիկերով նավարկել‐արշավել Կիշ քաղաքից Գիլգամեշի Ուրուկը գրավելու նպատակով։

ե) Հայ աստծո նավը կոչվում է «ծովի այծ»։ Այս «այծ»‐ը նույն տիկն է, որ բուն նշանակում է «այծ»։ Այծենի‐տիկով օվկիանոսներ չես հաղթահարի, բայց Հայաստանից հանգիստ կիջնես Հարավային Միջագետք։ Հայ աստծո նավի մյուս տեսակը վկայված է որպես աստղանուն MA2 GUR8=մակույկ կուր։ Կուր‐ը հայերեն‐շումերերեն կուր‐«1.մակույկ, նավակ 2. տաշտ» բառն է։

զ) Հայ աստծո մյուս կենդանին այծն է (մարմնի առջևի մասով այծ է, հետևի մասով՝ ձուկ)։ Այծը կրկին մեզ տանում է դեպի Հայաստանի լեռները։

է) Հայ աստվածը կավից (կամ ջրի տակի տիղմից) արարեց մարդուն, իսկ Ս.Գրքի ավանդությունը մեզ ասում է, որ մարդն արարվել է դրախտում։ Սա կրկին մեզ տանում է դեպի սուրբ գետերի ակունքները։

թ) Հացահատիկի մշակումը Շումեր է բերվել նրանից հյուսիս գտնվող երկրից։ Հայաստանի նախալեռնային շրջաններն են հենց հացահատիկի ընտելացման հնագույն օջախները։ «Կալ, կալատեղ» բառը շումերենում հնչում է հենց կալ. KIKAL,  KIGAL2։ Շումերերենիգրեթեբոլորերկրագործականտերմիններըկանհայերենում։

ժ) Շումերներն ունեն զարգացած աստղագիտություն, որ կարող էր գալ աստղագիտության հայրենիք համարվող Հայաստանից։ Շումերների աստղագիտությունը չէր կարող բերվել այն տարածքներից (օր. Բահրեյնից), որտեղ այդ ժամանակ չկար աստղագիտություն։

ժա) շումերական գաղափարագիր նշանները հաճախ նույնությամբ կան արդեն Հայաստանի ժայռապատկերներում և Գյոբեկլի‐թեփե («պորտասար») հնավայր‐տաճարում։ Վերջինսգործողտաճարէրմ.թ.ա. 10‐րդհազարամյակում, երբՇումերիտարածքըդեռծովիտակէր։

Փաստարկների թվարկումը կարելի է երկար շարունակել։ Մեր պնդումն այն է, որ Հայաստանը բավարարում է շումերների նախահայրենիքը լինելու բոլոր պայմաններին։ Ավելին՝ դրանով բացատրվում են շումերական աղբյուրների թվացյալ հակասությունները։

Շումերները մի ազգ են, որ իրենց նախահայրենիքից բերել են քաղաքակրթական լուրջ «բազա» և տեղում հաջողությամբ զարգացրել։ Այդ «բազան» Հայկական լեռնաշխարհում է և նրան հարող տարածքներում։

Գիրը ստեղծողների ազգային‐ռասսայական պատկանելության մասին ամենաորոշակի կարծիքը հայտնել են W. Hallo‐ն և W.Simpson‐ը. «Հարավայաին Միջագետքում ամենականուխ եկողների շերտը այժմ թվում է թե հյուսիսայինն է, որին, հետևելով բնիկ ուրվագծին, կարող ենք կոչել սուբարիներ… այս շերտի լեզուն մինչև հիմա հայտնի է եղել միայն աշխարահագրական մի քանի անուններից, հետագա գրություններում պահպանված բառերից և որպես սուբարիներ ճանաչված անձերի անուններից։ …Անգամ կարելի է պատճառաբանությունները հանգեցնել սուբարիներինորպեսգրիստեղծողներհամարելուօգտին» (ընդգծումները մերն են)։

Այս «սուբարիներից» մնացած «աշխարհագրական մի քանի անուններից» բերենք ամենագլխավորը. հենց իրենց գրածը՝ HA.AKI =Subir / Subur։

Այսպիսով «շումերերեն» պայմանական անվան տակ թաքնված է մի լեզու, որ հարավ է իջել հյուսիսից՝ հայկական լեռնաշխարհից և վերջինիս երկրանուն‐ցեղանունն է HA.AKI =Հայ‐ք, իսկ դիցանունն է HA.IA3 կամ HA.I3։ Գելբը գրում է. «Սուբարիների հետ մեր առաջին հաղորդությունը (contact‐ը) կարող է գնալ ետ մինչև սումերական՝ նախաջրհեղեղյան առաջին դինաստիային, որը ասվում է, թե բնակվում էր HA.AKI (=Eridu) քաղաքում, որը աքքադական թարգմանություններում բերվում է որպես Su‐bari…։ Հետևաբար, հնարավոր է, որ սումերական առաջին դինաստիայի այս (HA.AKI = Eridu = Subari) քաղաքը կոչված լինի սուբարիների անունով»։ Եթե ճիշտ է, Գելբը, և քաղաքը կոչվել է սուբարիների՝ կոնկրետ, որոշակի ցեղի անունով, ապա HA.AKI անունը հենց հայ ցեղի անունն է։ Այդ հնագույն ժամանակներում քաղաք‐ավանները ձևավորվում էին տաճարի շուրջ, և հայ ցեղանունը տվյալ դեպքում անբաժանելի է dHA.I3 դիցանունից։ Ավելին՝ նույն HA.AKI = Eridu քաղաքի անունը գրվում է նաև NUNKI = Eridu։ Այս քաղաքը կա նաև շումերների աստղային երկնքում, որտեղ ԿանոպուսաստղըկոչվումէՀայ(ա) աստծո NUNKI (=Eridu)։ NUNսեպանշանը zel / sil  նշաննէ, որնշանակումէցելուլ‐«ճեղքել»։Ցելբառըհայերենումհամարվումէբնիկևտառացինույնությամբկաշումերերենում։ Իսկ մենք գիտենք, որ նույն ցել / ցեղ բառի իմաստային մի անցումն է ցեղ‐«ազգ, սերունդ, զարմ»։ Սրանով է գրվում նաև «արքայազն» իմաստը, որովհետև արքայազնը հենց զարմն է, սերունդն է, ցեղն է, բայց ո՛չ թե պատահական մեկը, այլ՝ ցեղական, տոհմիկ։ Այստեղ գրված չէ NUNKI կամ Eridu։ Աստղացուցակում բնիկ հայերեն բառով գրված է dE.A (=dHA.I3) ZEL KI=Հայաստծոցեղ(ի) երկիր։Էրեդունկառուցելուժամանակհայըարդենցեղանունէրևոչմիայնդիցանուն։

Արմեն Դավթյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...