06:10
08/24/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Քաղաքականությունը շատ անհրաժեշտ, կարևոր, բայց դրա հետ մեկտեղ կեղտոտ ու ինձնից շատ հեռու ասպարեզ է

2013-07-16 11:24

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

Գրիշա

Ի՞նչ է քաղաքականությունը։

 -Քաղաքականությունը շատ անհրաժեշտ, կարևոր, բայց դրա հետ մեկտեղ  կեղտոտ ու ինձնից շատ հեռու ասպարեզ է։ Չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ։

Ունե՞ք սիրած քաղաքական գործիչ։

-Հայ քաղաքական գործիչներից ոչ մեկին չեմ կարող նշել, քանի որ այստեղ քաղաքական գործիչ դառնալու համար հատուկ դպրոց չեն անցնում, այլ պարզապես կյանքի բերումով են  դառնում քաղաքական գործիչ։

Շատ եմ հավանում Պուտինի կերպարը։ Զգացվում է, որ նրա հետ մասնագետներ են աշխատում։ Պուտինի հագնվելու ոճը, խոսքերի հստակությունը նրա նկատմամբ հավատ են ներշնչում։ Երբ լսում ես նրան, հասկանում ես, որ նա ղեկավար է, կարող ես քո ու քո երկրի բախտը նրան հանձնել։

 Ունե՞ք սիրած քաղաքական կուսակցություն։

-Չեմ հետևում նրանց գործունեությանը, ծանոթ չեմ գաղափարներին, բայց կարծում եմ, որ ինչպես մեր երկիրն է շատ երիտասարդ, այնպես էլ քաղաքական կուսակցություններն ու գործիչները։

 Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում պատկերացնո՞ւմ  եք։

-Չեմ պատկերացնում, չեմ էլ պատկերացնի։ Ես կուզենայի, որ բոլոր կարևոր պաշտոնները զբաղեցնեին այն մարդիկ, ովքեր սիրում են այդ գործը ու կարող են այդքան մեծ պատասխանատվություն վերցնել իրենց վրա։ Ես չեմ կարող։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց