19:40
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԱՆԱՑԻ

2013-07-16 11:19

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

Եթե օրինակ գերմանացիների, ֆինների կամ էլ ֆրանսիացիների նախնիներին ասեին, որ իրենց երկրները ղեկավարելու են կանայք, ի պատասխան կհնչեր տենդագին ծիծաղ, վատագույն դեպքում նման բան ասողին կախաղան կհանեին։ Այսօր դա իրականություն է։ Ֆինլանդիայի նախագահը Թարյա Հալենենն է, որն, ի դեպ, վերջերս վերընտրվեց, Լատվիայինը` Վայրա Վիկե Ֆրեյբերգան, Գերմանիան ղեկավարում է կանցլեր Անգելա Մերկելը, իսկ Չիլին` Միշել Բաչելեթը։ Շուտով նախագահական ընտրություններ են Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում։ Պատկերացրեք Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, իր շարքերում ունենալով բազմափորձ և ճանաչված արական սեռի քաղաքական գործիչնեչ, որոշում է առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրալ Սեգոլեն Ռուայալին, ինչը, մեղմ ասած, անակնկալ էր շատերի համար հենց Ֆրանսիայում։ Այս կնոջ մասին նրա հակառակորդներից մեկն ասել էր, որ նրա ելույթները քաղաքական անհեթեթություն են, ինչը Ռուայալը քողարկում է` օգտագործելով իր հմայքն ու գեղեցիկ ժպիտը։ Սակայն, ինչպես ասում են, փաստը մնում է փաստ։ Նա թեկնածու է, իսկ այս անակնկալը կարող է դիվիդենտներ բերել ֆրանսիացի սոցիալիստներին։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այստեղ էլ 2008 թվականի նախագահական ընտրությունների համատեքստում դեմոկրատներ Մայք Գրեյվլի, սենատորներ Ջոն Քերիի և Ջոն Մըքքեյնի, հանրապետական Ռուդոլֆ Ջուլիանիի, միակ սևամորթ կոնգրեսմեն Բարակ Օբամայի հետ մեկտեղ շրջանառվում են նաև Հիլարի Քլինտոնի և Քոնդոլիզա Ռայսի անունները։ Ավելին. մի շարք հեռուստաընկերությունների հարցախույզերի տվյալներով Հիլարի Քլինտոնին և Քոնդոլիզա Ռայսին համակրում է բնակչության համապատասխանաբար 47 և 39 տոկոսը։ Սակայն Ռայսը Էյ Բի Սի հեռուստաընկերության հարցազրույցի ընթացքում հավաստիացրել է, որ ինքը չի պատրաստվում նախագահ դառնալ։ Ուշագրավ է, բայց դարձյալ հարցախույզի տվյալներով 50-ամյա Քոնդոլիզա Ռայսը գլխավորում է ամերիկացիների համար ամենացանկալի կանանց ցուցակը։ Ի տարբերություն նրա` նախկին Առաջին լեդին` Բիլլ Քլինտոնի կին Հիլարին, դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուներից է և արդեն ակտիվ քարոզչությամբ է զբաղվում։ Նա Բուշի վարչակազմին մեղադրել է էքստրեմիստական ծրագրերի համար` ավելացնելով, որ Բուշը Միացյալ Նահանգներին զրկել է ազատությունից, ուժից և խելքից` ԱՄՆ դարձնելով սպառնալիք աշխարհի համար։ Եվ սա դեռ ամենը չէ. նա ասել է, որ Բուշը ծայրահեղական և էքստրեմիստ է ոչ միայն դեմոկրատների, այլև հանրապետականների, այդ թվում նրա հոր` Ջորջ Բուշ ավագի պատկերացումներով։

Մինչդեռ հասարակական կարծիքի ուսումնասիրության Մարիստա Ինստիտուտը հարցումներ է անցկացրել ամերիկացիների շրջանում։ Հարցվածների շուրջ 80 տոկոսը համոզված են, որ թե՛ Ռայսը և թե՛ Քլինտոնը առաջադրվելու դեպքում կպարտվեն ընտրություններում, և պատճառը ոչ թե պատկանելիությունն է հանրապետական կամ դեմոկրատական կուսակցությանը, այլ բացառապես կին լինելու հանգամանքը։ Օրինակ` հարցվածների 27 տոկոսը նշել է, որ չի սատարի կին թեկնածուի, 10 տոկոսը համոզված է, որ դա կնոջ գործ չէ, և վերջապես 9 տոկոսը կարծում է, որ աշխատանքը Սպիտակ տանը հարմար չէ կնոջ համար, հետևաբար ըստ հիշյալ ինստիտուտի փորձագետների` ամերիկացիները պատրաստ չեն ունենալու կին նախագահ։ Այստեղ հարկ է նշել, որ ամերիկացիներն էլ գլուխ չեն հանում իրենց հարցումների արդյունքներից։ Բանն այն է, որ մեկ այլ հարցախուզի տվյալներով դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուների շարքում Հիլարի Քլինտոնն առաջատար է։ Նա առաջ է անցել և՛ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորից, և՛ սենատորներ Ջոն Էդվարսից, և՛ Ջոն Քերիից։ Ինչո՞վ է պայմանավորված կանանց` երկրի ղեկավար դարձնելու այս միտումը։ Պարզ է, որ այս կամ այն քաղաքական ուժը ամեն ինչ անում է, որպեսզի իր թեկնածուն հավակնի ընտրողների ձայների մեծամասնությանը։ Ուստի առաջադրելով կին թեկնածու` նրանք հուսով են, որ կստանան իգական սեռի ներկայացուցիչների ձայները։ Բացի այդ, քաղաքակիրթ երկրներում մեծարվում է գործարար, ինքնաբավ քաղաքական կին գործչի կերպարը։ Ավելին. որքան էլ որ զավեշտալի է, կին քաղաքական գործիչներին համակրում են նաև համասեռամոլները, իսկ եթե ասենք Հիլարի Քլինտոնը կամ Սեգոլեն Ռուայելը իրենց նախընտրական ծրագրերում ներառեն նաև համասեռամոլների ամուսնությունները օրինականցնելու դրույթը, ապա հաղթանակի հավանականությունը կտրուկ կաճի` հաշվի առնելով վերոհիշյալ երկրներում ոչ ավանդական կողմնորոշման անձանց թիվը։ Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե որքանով են ճշմարիտ այս դատողությունները։ Իսկ ինչ կարող է փոխվել հայ ամերիկյան հարաբերություններում, եթե մի պահ ենթադրենք, որ Հիլորի Քլինթոնը Սպիտակ Սան տիրուհին է։ Ոչինչ։ Մեծ ցանկության դեպքում անգամ նա չի օգտագործի ցեղասպանություն բառը ապրիլի 24-ի ամենամյա ելույթում, քանի դեռ Անկարան այդ երկրի ռազմավարական դաշնակիցն է։ Եվ պետք չէ մոռանալ, որ Թուրքիայում գտնվում են ամերիկյան բազաներ։ Ժամանակ առ ժամանակ, Սենատում հայամետ դեմոկրատներից ոմանք կշահարկեն ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիային սթափ պահելու և տեղի հայ համայնքի համակրանքը չկորցնելու համար։

 Արմեն Չիբուխչյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...