22:06
09/22/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-07-01 11:54

«Դե Ֆակտո» 63 (2011թ.)

Հայաստանի Հանրապետության անկախությունը անկախ մտածելու հնարավորություն տվեց երիտասարդությանը, բացեց ճանապարհներ հայ երիտասարդների համար` տեսնել և ընկալել մեր և համաշխարհային իրականությունն օբյեկտիվ հայելու մեջ և չմոռանալ սեփական  արմատները` նույնիսկ ապրելով ՀՀ սահմաններից դուրս։ Հաճախ կրկնվող խոսքեր են` երիտասարդներն են վաղվա օրը ստեղծողները, երկրի ապագան, և դրանք ճշմարիտ խոսքեր են, որոնք պարտադրում են առավել լուրջ վերաբերվել մատաղ սերնդի դաստիարակությանը, փոխանցել նրանց ազգային արժեքներ` հող նախապատրաստելով նրանց ազգային ինքնագիտակցության ձևավորման համար։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երիտասարդ իր ապագան տեսնի հայրենիքում, ծրագրեր կազմի հանուն իր և իր հայրենիքի  բարօրության։ Այսօր փոքր-ինչ մտավախություններ կան վերը նշվածի հետ կապված, քանի որ ինֆորմացիոն հոսքերը դարձել են անկառավարելի, արժեքային տարբեր կողմնորոշումները շփոթություն են առաջացրել երիտասարդության շրջանում, սակայն ես վստահ եմ, որ մենք ունենք ազգային վառ ինքնագիտակցություն ունեցող երիտասարդություն, որը դեռևս կդրսևորի իր ներուժը ապագայում։

«Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջում մենք ներկայացրել ենք «Ուրարտու»   երիտասարդության և երեխաների աջակցության բարեգործական հիմնադրամի  նախագահ Արմեն Գյուլնազարովին։ Նա, ապրելով Մոսկվայում, ծրագրեր է իրականացնում` ուղղված  սփյուռքում բնակվող երիտասարդության ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ու համախմբմանը։ Նման նախաձեռնությունները ողջունելի են և արժանի խորին հարգանքի։ Շատ կարևոր է, որ երիտասարդն է զբաղվում երիտասարդության խնդիրներով` գիտակցելով, որ հայրենիքի ապագայի պատասխանատուն այսօրվա երիտասարդն է։

Մենուա Հարությունյան

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց