16:35
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարևոր է, տեր կանգնել ազգային և պետական հիմնարար արժեքներին

2013-06-26 11:24

«Դե Ֆակտո» 15 (2007թ.)

Ողջու'յն,  ընթերցո'ղ բարեկամ, երբ ուղիղ մեկ տարի առաջ լույս տեսավ Դե Ֆակտոյի առաջին համարը, խմբագրության անունից ես խոստացա ընթերցողներին, որ ամսագիրը հավատարիմ կմնա իր անվանը և կորդեգրի անկողմնակալ  հայացքով արձանագրել մեր երկրի իրական կյանքի լույս ու ստվերը, պահպանել և խորացնել խոսքի ազատության` արդեն նվաճված տարածքը, առանց դատավորի կեցվածք ընդունելու` ճանապարհ տալ բազմակարծությանը, չվիրավորել մարդու արժանապատվությունը և, որ կարևոր է, տեր կանգնել ազգային և պետական հիմնարար արժեքներին։

Եվ քանի որ ամսագիրը հասարակական-քաղաքական է, հավակնում է դառնալ իշխանությունների և ընդդիմության մեջքին Պասկալի Գոտի։

Բլեզ Պասկալը դեռևս երիտասարդ տարիներին շատ էր նշանավոր, և եվրոպական արքունիքները նրան ընդունում  և մեծարում էին որպես մեծ գիտնականի և փիլիսոփայի։ Եվ մի օր Պասկալը վախեցավ, որ ինքը կարող է մեծամտանալ, դառնալ անձնապաստան, և իր համար պատվիրեց մի գոտի, որի վրա փոքրիկ մեխեր էին շարված` սուր ծայրերը դեպի ներս։ Երբ նրան շատ էին գովում, Պասկալը բոլորից աննկատ, արմունկով սեղմում էր գոտին, որ մեխերի ծակոցները սթափեցնեին իրեն։

Ահա այսպիսի խոստումներով մենք սկսեցինք մեր աշխատանքը և դատելով ընթերցողների վերաբերմունքից` խմբագրությանը հաջողվեց կատարել իր առջև դրված խնդիրը… Թեև մեր հավակնությունները շատ մեծ չէին, մեր հետևողականությունը նկատվեց և ընդունվեց հասարակության կողմից, ինչը և մեծագույն գնահատականն է այսօր մեր մի տարվա հոբելյանին։ Շնորհակալություն։

Առայժմ այսքանը, ընթերցո'ղ։

Պարզապես շարունակիր հետևել մեզ…

                                                             Բարեկամաբար Մերուժան Տեր-Գուլանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...