21:34
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Beeline ` ապրանքանիշ, որը նախընտրում են առաջնորդները

2013-06-18 11:46

«Դե Ֆակտո» 52 (2010թ.)

«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկո

-Պարո՛ն Կլիմկո,  ինչպե՞ ս կգնահատեք “ԱրմենՏել” ՓԲԸ-ի 15 տարվա գործունեությունը:

-Ես դժվարանում եմ գնահատել ընկերության գործունեությունը` սկսած դրա ստեղծումից, մինչև ՙՎիմպելկոմ՚-ի կողմից ձեքբերումը: Շատ բաների մասին կարող եմ դատել միայն իմ աշխատակիցների և ընկերների խոսքերից: Միայն հստակ կարող եմ ասել, որ 15 տարվա իր գործունեության ընթացքում  ՙԱրմենՏել՚ ընկերությունը դարձել է կադրերի իսկական դարբնոց Հայաստանում աշխատող հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների մեծամասնության համար: Ընկերությունն ի սկզբանե կանգնած էր հեռահաղորդակցության ոլորտի ձևավորման ակունքներում և բոլոր ավանդական օպերատորների նման այն իր գործունեության սկզբից մինչև օրս, անցել է և՛ լավի, և՛ վատի միջով: 2006 թվականի նոյեմբերից` ընկերության սեփականատիրոջ փոխվելուց անմիջապես հետո, ՙՎիմպելկոմ՚-ը ընդունեց զարգացման նոր ռազմավարություն, որը միտված էր նպաստելու հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը մեր երկրում: Բարեփոխումների իրականացման գործում ամենանշանակալից քայլերն էին հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհների բոլոր ձևերից հրաժարվելը և Հայաստանի տարածքում ՙBeeline՚ միջազգային ապրանքանիշի գործարկումը: Այսօր ընկերությունն անցկացնում է շուկայի ազատականացման քաղաքականություն` դրա հետ մեկտեղ շեշտը դնելով ներդրումների և ողջ ենթակառուցվածքի տեխնոլոգիական զարգացման վրա: Ներդնելով հարյուր միլիոնավոր դոլարներ` մենք արագ տեմպերով զարգացնում ենք բջջային կապի տարբեր տեխնոլոգիաները, ընդլայնում մալուխային ենթակառուցվածքը, ձեռք բերում նորագույն սարքավորումներ: Արդյունքում` մեր ներդրումները մայրաքաղաքում և մարզերում, հավասարաչափ զարգացմանն ուղղված քայլերը, մարքեթինգային նոր նախաձեռնությունների մշակումը և գնային հավասարակշռված քաղաքականությունը մեզ թույլ են տալիս  կատարելագործել մեր առաջարկները և դառնալ երկրում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման շարժիչ ուժ:

-Նշանակալից ձեռքբերումներից որո՞ նք կնշեիք:

-Կարճ ժամանակահատվածում նոր ծառայությունների մատուցումը, նոր գրասենյակների բացումը, սպասարկման որակի արմատական փոփոխությունը, անկասկած, ընկերության ձեռքբերումներն են: Նշանակալից են նաև տեխնիկական նվաճումները: Շատ կարճ ժամանակահատվածում ընկերությանը հաջողվեց ինտերնետ հասանելիության մակարդակը Հայաստանում հասցնել որակապես նոր աստիճանի` այն շքեղությունից դարձնելով զանգվածային սպառողական ապրանք: Այս նվաճումներով ընկերությունը չի սահմանափակվում: Ինտերնետի ոլորտում ավելացվում է արտաքին կապուղիների թողունակությունը, որոնց քանակը հասել է 4-ի: ՙԱրմենՏել՚-ը դարձել է հեռահաղորդակցության ոլորտի առաջին օպերատորը, որը միացել է Եվրոպական մայրուղային ցանցին (backbone). սա մեր ընկերությանը  թույլ է տալիս մատուցել անխափան ինտերնետ ծառայություն և կախված չլինել նույնիսկ կապի մայրուղու վրա ֆիզիկական ազդեցությունից: Եվս մեկ նշանակալից նվաճում էր ADSL2+ տեխնոլոգիայի ներդրումը, ինչի շնորհիվ սովորական հեռախոսագծերի թողունակությունը  ավելացվել է մինչև 24 Մբվ: Շարժական կապի ոլորտում ՙԱրմենՏել՚ ընկերությունն առաջինը ներդրեց Հայաստանում 3G տեխնոլոգիա և այս տարի եռապատկեց  երրորդ սերնդի ցանցի ծածկույթը Երևանում և տարածաշրջանում:

-ՙԱրմենՏել՚ ընկերությունից հետո հայաստանյան շուկա մուտք գործեցին կապի այլ օպերատորներ: Ինչպե՞ ս է ազդել վերջինների առկայությունը Ձեր ընկերության գործունեության վրա:

-ՙՎիմպելԿոմ՚-ը միջազգային խաղացողների հետ մրցակցելու բավականին հզոր և լուրջ փորձ ունի ինչպես ԱՊՀ երկրներում, օրինակ, իմ նախկին աշխատատեղում` Տաջիկստանում, ՙTeliaSonera՚ և ՙTurkcell՚-ի հետ, այնպես էլ ասիական նոր շուկաներում` Վիետնամում և Կամբոջայում: Հայաստանի բջջային կապի շուկայում ստեղծված մրցակցային իրավիճակն, անշուշտ, ազդում է բոլորի, այդ թվում, մեզ վրա: Մենք դարձել ենք ավելի ուշադիր և պահանջկոտ մեր առաջարկների և մարքեթինգային նախաձեռնությունների հանդեպ: Խստացող մրցակցության պայմաններում ընկերությունը շարունակաբար ավելացնում է բաժանորդային բազան: Այստեղ ուզում եմ նաև ավելացնել, որ, ի տարբերություն շատերի, մենք եղել և մնում ենք մեր հաճախորդի կողքին` անկախ ֆինանսական ճգնաժամերից, տարբեր շուկաներում արձանագրվող տատանումներից, արժույթների փոխարժեքներից և այլն: ՙՎիմպելԿոմ՚-ը Հայաստանում նորեկ չէ, այն միջազգային խոշորագույն կորպորացիա է. առաջարկներ մշակելիս այն մշտապես առաջնորդվում է միջազգային առաջադեմ փորձով և տեխնոլոգիաներով: Մենք Հայաստանում երկար ենք մնալու և լուրջ մտադրություններ ունենք:

-Պարո՛ն Կլիմկո, կարծում եմ, կհամաձայնեք, որ այսօր բջջային և ինտերնետ կապի առաջարկվող ծառայությունների սպեկտորը բավական լայն է և մրցունակ: Ի՞ նչ առավելությունների շնորհիվ է ՙԱրմենՏել՚-ին հաջողվում պահպանել առաջատարի դիրքերը:

-Անշուշտ, առաջատարի դիրքի պահպանմանը նպաստում է տեխնոլոգիական նորամուծությունների հանդեպ ընկերության հակվածությունը և յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ուշադիր վերաբերմունքը: Մեր հիմնական առավելությունն այն է, որ մեր հաճախորդին հասանելի է հեռահաղորդակցային ծառայությունների ողջ սպեկտորը, և նա հնարավորություն ունի առաջինն օգտվել այդ ոլորտի նորագույն մշակումներից: Մենք փաստացի հանդիսանում ենք միասնական ինտեգրված օպերատոր: Այսինքն` մատուցում ենք ոչ միայն 2-րդ և 3-րդ սերնդի բջջային կապ, այլ նաև ֆիքսված կապ, որի միջոցով մեր բաժանորդներին հասանելի է լայնաշերտ ինտերնետ-մատչման ծառայությունը` ADSL տեխնոլոգիայի հիման վրա: Այդ բազմակողմանիության շնորհիվ` ՙBeeline՚-ը հեռահաղորդակցության ծառայությունների հայաստանյան շուկայում կմնա առաջատար` հանդիսանալով  օրենսդիր որակի և  գնագոյացման բնագավառում:

-Առողջ մրցակցությունն, անշուշտ, նպաստում է առաջարկվող ծառայությունների որակի բարձրացմանը: ՙBeeline՚-ի ծառայություններից հատկապես որո՞ նք են, Ձեր կարծիքով, առավել որակյալ:

-Այն հսկայական ներդրումները, որ ընկերությունը կատարել է երկրի հեռահաղորդակցության ոլորտում, այսօր մեզ թույլ են տալիս առանց կասկածի ասելու, որ իրենց որակով մեր ծառայությունները չեն զիջում որ միայն տարածաշրջանի, այլ նաև Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակին: Երկու խոսքով` բջջային և ֆիքսված կապի որակը բարձրագույն մակարդակի վրա է, իսկ ADSL-ը լիովին համապատասխանում է շուկայի պահանջարկին և համատեղում է գնի և որակի ամենաօպտիմալ հարաբերակցությունը Հայաստանում:

-Ինչպիսի՞ կադրային քաղաքականություն է վարում Ձեր ղեկավարած կազմակերպությունը և ինչպիսի՞  աշխատանքային սկզբունքներով է առաջնորդվում:

-Մեր ընկերության գլոբալ տեսլականն է` դառնալ համաշխարհային մակարդակի ծառայություններ մատուցող ընկերություն, ինչը հնարավոր չէ առանց արհեստավարժ կադրերի, ովքեր գիտեն և սիրում են իրենց աշխատանքը և կապված են ընկերության հետ ոչ միայն աշխատանքային պայմանագրով, այլ նաև ընկալում են ընկերության հաջողությունները` որպես սեփական հաղթանակ: Հեռահաղորդակցության ծառայությունների զարգացող շուկայի խիստ պահանջները և ընկերության զարգացման արագ տեմպերը ցույց են տալիս, որ մեզ անհրաժեշտ է ներդրում կատարել մարդկային կապիտալի մեջ: Այստեղից հետևություն` ապահովելով աշխատակիցների շարունակական ուսուցումը և մասնագիտական աստիճանի մշտական բարձրացումը` մենք կատարում ենք ներդրում երկարաժամկետ և կայուն արդյունքով:

-Ո՞ րն է ՙԸնտրիր կյանքի պայծառ կողմը՚ կարգախոսի նախապատմությունը:

-2005 թ. ապրիլին անցկացվեց ընկերության ռեբրենդինգ, որից հետո նախկին կապույտ ապրանքանիշը փոխարինվեց սև-դեղինով, որն արդեն ծանոթ է Ձեր ընթերցողներին: Հենց այդ ժամանակ էլ առաջարկվեց ՙԸնտրիր կյանքի պայծառ կողմը՚ կարգախոսը: Նշեմ, որ նոր ապրաքանիշի մշակումը իրականացրել է բրիտանական  ՙWolff Olins՚ գործակալությունը, որն իրականացրել  է նաև  ՙThe Beatles՚ խմբի սկավառակների ձևավորումը: Մեր ապրաքանիշը խորհրդանշում է եռանդը և պոզիտիվը, կյանքի հանդեպ ստեղծագործական մոտեցումը: Այն համապատասխանում է ակտիվ մարդկանց, ովքեր սիրում են լինել ուշադրության կենտրոնում, ես կասեի այն համապատասխանում  է ՙկյանքի առաջնորդներին՚:

Կարծում եմ, որ մեզ հաջողվել է ապրաքանիշի փիլիսոփայությունը բերել Հայաստան: Բավականին շատ բան է փոխվել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ՙBeeline՚ ապրաքանիշի մուտքով:

-Սևը և դեղինը ի՞ նչ են խորհրդանշում:

-ՙBeeline՚ ապրաքանիշի հեղինակները ցանկանում էին կապել բջջային կապի էությունը  վառ կերպարի հետ: Այդ խորհրդանիշը դարձավ մեղուն: Ձևավորվում էր համապատասխան ընկալում` մեղու-բջիջ-բջջային կապ: Սև և դեղին գույների համադրությունը հաճախորդների շրջանում ասոցացվում է հին խորհրդանիշի` մեղվի հետ: Հին ապրանքանիշի նոր ձևը ներառում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են թեթևությունը, պարզությունը, մատչելիությունը, ընկերասիրությունը և դրական զգացմունքները: 

-Մենաշնորհից հրաժարվելը ռիսկային չէ՞ ր ընկերության համար:

-Մենաշնորհից հրաժարվելը կարևորագույն իրադարձություն էր մեր շուկայի զարգացման համար: Այս ամենի հետ մեկտեղ` մենք աշխատում ենք, որպեսզի պահպանենք վառ, դրական և նորարարական օպերատորի համբավը: Առաջարկելով նոր ծառայություններ, բացելով նոր գրասենյակներ և բարեփոխելով սպասարկման որակը` մենք ձևավորում ենք ՙBeeline՚ ապրաքանիշի դրական կերպարը Հայաստանում և դա մեզ հաջողվում է:

-ՙԱրմենՏել՚ ընկերության սոցիալական պատասխանատվության ռազմավարությունն իրականացվում է ՙՀանուն պայծառ ապագայի՚ կարգախոսի ներքո: Ի՞ նչ ծրագրեր են իրականացվում և որքանո՞ վ եք Դուք կարևորում նմանատիպ գործելակերպը:

-Մենք, իրոք, իրականացնում ենք լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ բոլոր այն երկրներում, որտեղ առկա է ՙBeeline՚ ապրանքանիշը: Երբ ես եկա ՙԱրմենՏել՚ ընկերություն, մենք հայտարարեցինք ՙՙBeeline՚ հանուն Հայաստանի պայծառ ապագայի՚ ծրագրի իրականացման մասին: Ներկայումս բոլոր ծրագրերը իրականացվում են այս կարգախոսի ներքո և այստեղ մենք առաջնորդվում ենք հետևյալ գաղափարախոսությամբ` ՙԻսկ ո՞ րն է Հայաստանի ապագան, եթե ոչ հայ երիտասարդությունը և հայ երեխաները՚: Հաշվի առնելով այս ամենը` մենք աջակցում ենք բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են տաղանդավոր  հայ երիտասարդների հետագա գործունեությանը: Դրանք մշակութային և կրթական տարբեր ծրագրեր են, օրինակ, համակարգչային դասարանների բացումը ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր շրջաններում: Մենք Երևանում բացել  ենք  հեռակա ուսուցման առաջին դասարանը: Բրիտանական խորհրդի հետ համատեղ` մեր ընկերության հովանավորությամբ իրականացվում է  արդեն իսկ ավանդույթ դարձած ՙՀմտություններ աշխատանքում՚ միջազգային ծրագիրը: Արդեն երկրորդ տարին է, ինչ մեր ընկերությունը մասնակցում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող ՙԱրի տուն՚ ծրագրին: UNICEF-ի հետ համատեղ` ստեղծվեց մանկական առաջին կամերային նվագախումբը: Նշեմ նաև, որ մենք ծրագրեր ենք իրականացնում, որոնք  ուղղված են աջակցելու գրադարաններին և թանգարաններին, ինչպես նաև լայնամասշտաբ մշակութային միջոցառումների իրականացմանը: Վերը նշվածը ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի ընդամենը մի փոքր մասն է կազմում: Բոլորովին վերջերս ՙԱրմենՏել՚ ընկերությունը աջակցեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` իրականացնելու համահայկական մրցույթ ՙՀեքիաթների աշխարհում՚ թեմայով: Պատասխանելով այն հարցին, թե  որքանով եմ ես կարևորում նմանատիպ գործելակերպը, ասեմ, որ այս ամենի կարևորությունը պարզապես հնարավոր չէ բառերով գնահատել, և ընկերությունը հետագայում նույնպես կիրականացնի բազմաթիվ սոցիալական ծրագրեր` ի շահ և ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի: 

-Պարո՛ն Կլիմկո, երևի Դուք նկատել եք, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր օգտվում են միայն  ՙBeeline՚-ի  ծառայություններից: Ձեր կարծիքով, ո՞ ր դասին պատկանող մարդիկ են նրանք, ովքեր նախընտրում են ՙBeeline՚ և բացառում են այլ օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների օգտագործման հնարավորությունը:

-Այն, ինչի մասին Դուք հարցրեցիք, կոչվում է լոյալություն ապրանքանիշի հանդեպ: Այլ կերպ ասած` անհատը նույնականացնում է իրեն այս կամ այն ընկերության բրենդի հետ: Նման բաժանորդների առկայությունը մեծ պատիվ է ընկերության համար` ևս մեկ անգամ վկայելով այն  մասին, որ մեր աշխատանքի շնորհիվ` մենք կարողացել ենք ՙBeeline՚ ապրանքանիշը դարձնել այս մարդկանց իմիջի մի մաս: Ընդհանուր առմամբ, այս մարդիկ որևէ կոնկրետ սոցիալական խմբի չեն պատկանում: Իմ իսկ ուսումնասիրություններից կարող եմ ասել, որ այս մարդկանցից շատերը կյանքում առաջնորդներ են, ովքեր ունեն հստակ նպատակներ և  վստահությամբ նայում են ապագային:

-ՙBeeline՚-ի բաժանորդներին սպասվո՞ ւմ են նոր անակնկալներ և հետաքրքիր ծառայություններ:

-Մենք պարբերաբար անակնկալներ ենք մատուցում մեր բաժանորդներին նոր ծառայությունների տեսքով: Այդ ամենի հետ մեկտեղ` այն ծառայությունները, որոնցից արդեն օգտվում են մեր բաժանորդները, շարունակաբար դառնում են ավելի  հասանելի և մատչելի: Այնուհանդերձ, գերադասում եմ ժամանակից շուտ չբացել խաղաթղթերը, որպեսզի չնվազեցնեմ մեր կողմից մատուցվող հերթական անակնկալի հաճույքը:

-Եվ վերջում, ի՞ նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Օգտվելով առիթից` կցանկանայի շնորհավորել Ձեր ընթերցողներին,  ինչպես նաև ողջ հայ ազգին, Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարելիցի կապակցությամբ: Այս տարիների ընթացքում Հայաստանը բավականին բարդ ճանապարհ է անցել: Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ` Հայաստանն այսօր հստակ քայլում է սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման ուղով: Հայաստանին և հայ ժողովրդին մաղթում եմ հաջողություն, բարգավաճում և  բարօրություն: 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...