15:06
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նա ոչ միայն լավագույն ակնաբույժ էր, այլ նաև լավագույն անձնավորություն և հիանալի մանկավարժ

2013-06-07 11:15

«Դե Ֆակտո» 84 (2013թ.)

Վիլեն Հակոբյան, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Ուզում եմ սիրով ողջունել Ալեքսանդր Մալայանին և հղել նրան ջերմ  շնորհավորանքներս հոբելյանների առթիվ։ Ես սովորել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, ուսանողական տարիներից  սկսած՝ շփում եմ ունեցել Սերգեյ Մալայանի հետ և մոտ եմ եղել կենտրոնի ստեղծման ակունքներին։ Այդ տարիներին կենտրոնը  շատ կարևոր նշանակություն ուներ ակնաբույժի մասնագիտություն ընտրած ուսանողների մասնագիտական կրթության ձեռքբերման գործում։

Ես մեծապես շնորհակալ եմ Սերգեյ Մալայանին,  գոհունակությամբ եմ լցված նրա անձի հանդեպ և ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել նրա հետ աշխատելու։ Այդպիսի համեստ, զուսպ և բարի անձնավորություն ես դեռ չեմ հանդիպել։ Նա ոչ միայն լավագույն ակնաբույժ էր, այլ նաև լավագույն անձնավորություն և հիանալի մանկավարժ։ Նրա նման մարդիկ մեր հարապետության համար մեծ դերակատարում են ունեցել և նրանց հիշատակը հարգելը նաև դաստիարակչական նշանակություն ունի ապագա սերունդների համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում, որ ավելի բարգավաճի և ընդլայնվի կենտրոնի գործունեությունը։  Նրանք մեծ ծառայություն են մատուցում մեր ժողովրդին  և համոզված եմ, որ Ս.Վ. Մալայանի անվան կենտրոնի գործունեությունը համադրելի է միջազգային փորձի հետ»։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...