04:19
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այսօր մենք ընտրում ենք մեր երեխաների ապագան

2012-04-12 12:56

Յուրաքանչյուր ընտրություններից առաջ քաղաքական ուժերը հանդես են գալիս իրենց ծրագրերով և բազմաթիվ խոստումներով: Առաջին հայացքից թվում է, թե այդ ամենն այդքան էլ կարևոր չէ և ծրագրերն ու խոստումները չեն, որ կողմնորոշում են քաղաքացուն` կատարել ճիշտ ընտրություն: Բայց որակյալ ընտրություններ ունենալու համար շատ կարևոր է, որպեսզի քաղաքացին ծանոթ լինի կուսակցությունների նախընտրական ծրագրերին և խոստումներին և իր ընտրությունը կատարի գաղափարական հենքի վրա,այլ ոչ՝ վաճառի այն: Միայն այս դեպքում է հնարավոր ձևավորել այնպիսի իշխանություն, որը պատասխանատու կլինի իր ընտրողների առջև և պարտավորված՝ կատարելու սեփական խոստումները: Ցանկացած ընտրություններից հետո քաղաքացիների մի ստվար զանգված սկսում է բողոքել ձևավորված քաղաքական ռեժիմից, որովհետև ընտրություն կատարում են ոչ թե գաղափարական հենքով, այլ ուղղակի մատների արանքով են նայում իրենց քվեին կամ վաճառում են այն, որի արդյունքում ընտրություններից անմիջապես հետո հասկանում են, որ ձևավորված քաղաքական ռեժիմը ի զորու չէ կամ ցանկություն չունի թեթևացնելու իր քաղաքացու հոգսերը: Ես երիտասարդ եմ, μայց ուզում եմ խնդրել մեր քաղաքացիներին ավելի զգոն լինել և կատարել գաղափարական ընտրություն: Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ այսօր մենք ընտրում ենք մեր երեխաների ապագան, և եթե այն լինի վատը՝ մեր երեխաները մեզ չեն ներելու: Որպեսզի կարողանանք հավատալ, որ կարող ենք փոխել, նախ պետք է փոխենք մեր վերաբերմունքն ընտրությունների նկատմամբ և յուրաքանչյուրս պետք է ավելի արժևորենք մեր քվեի ուժը:

ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՙԴե Ֆակտո՚ ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...