09:17
10/17/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-06-04 11:39

«Դե Ֆակտո» 84 (2013թ.)

Հասարակության կյանքի որակի բարձրացման  կարևոր գրավական է զարգացած առողջապահական համակարգ ունենալը։ Առողջապահության յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմքում ընկած են գիտական նվաճումները, որոնք հանճարեղ գիտնականների՝ հզոր անհատների գիտական մտքի և ազգանվեր աշխատանքի արդյունք են։ Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում բժշկի աշխատանքը համարվում է ամենապատվաբեր և դժվարին աշխատանքներից մեկը։ Մենք ևս մեր հարգանքն ենք մատուցում հայ բժշկին, ով ապացուցել է, որ ցանկացած պահի կանգնած է իր պետության և քաղաքացու կողքին։

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում մենք անդրադառնում  ենք ՀՀ-ում ակնաբուժության զարգացմանը, գիտական նվաճումներին, ակնաբուժական ծառայության ներդրմանը, որոնցում կարևոր դերակատարում ունի Մալայանների ընտանիքը՝ ի դեմս Սերգեյ Մալայանի։  Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Սերգեյ Մալայանը նաև ՀՀ-ում ակնաբուժական ծառայության ստեղծման մեծ ծրագիր ուներ, որը, ցավոք, չհասցրեց անձամբ իրականացնել։ Նրա որդին՝ Ալեքսանդր Մալայանը, իր հոր արժանի հետևորդն է, ով հիանալի ակնաբույժ լինելուց բացի, մեծ հաջողությամբ խթանեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի զարգացումը, ինչը խոսում է նրա՝  նաև հաջողակ ղեկավար լինելու մասին։ Գաղտնիք չէ, որ կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով, ովքեր աշխատում են նորագույն մեթոդներով և սպասարկում  ողջ հանրապետության բնակչությանը։ Դա ծանր և դժվարին աշպատանք է, որ իրականացնում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը։ 

2013թ. հոբելյանական է Մալայանների ընտանիքի համար, քանի որ այս տարի լրանում է Երևանի պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնի 85-ամյակը, Սերգեյ Մալայանի 90-ամյակը,  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի 35-ամյակը և Ալեքսանդր Մալայանի 65-ամյակը։ Սիրով շնորհավորում ենք բոլոր հոբելյանների առթիվ և մաղթում առավել  հաղթական և նվաճումներով լի ուղի։

Մենուա Հարությունյան

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց