22:17
11/08/2024
Today 7...2
am en ru

About us

 

  Menua_Harutyunyan                                 Artak_Harutyunyan

 ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ                         ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՙՀարությունյան - Մեդիա՚ ՍՊԸ                  ՙՀարությունյան - Մեդիա՚ ՍՊԸ

հիմնադիր տնօրեն                                        գործադիր տնօրեն

 

ՙԴե Ֆակտո՚ ամսագրի խմբագրակազմը

Գլխավոր խմբագիր` ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համարի պատասխանատու` ՄԱՐԻՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լրագրողներ`

ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶՅԱՆ

ԹԵՀՄԻՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

ԱՆՆԱ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ձևավորումը և էջադրումը` ՔՐԻՍՏԻՆԵ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ

Սրբագրիչ` ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լուսանկարները` ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

2006 թվականի նոյեմբեր ամսից հասարակական-քաղաքական ոլորտում իր գործունեությունը սկսեց "Դե Ֆակտո" ամսագիրը: Վերնագիրն արդեն հուշում է ամսագրի նպատակների մասին. անկողմնակալ հայացքով արձանագրել երկրի իրական կյանքի լույսն ու ստվերը, պահպանել և խորացնել խոսքի ազատության` արդեն նվաճված տարածքը, առանց դատավորի կեցվածք ընդունելու` ճանապարհ տալ բազմակարծությանը, չվիրավորել մարդու արժանապատվությունը և, որ կարևոր է, տեր կանգնել ազգային և պետական հիմնարար արժեքներին: Ամսագրում զետեղված են վերլուծական հոդվածներ, որոնք անդրադառնում են ոչ միայն մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքական կյանքին, այլև մեր հասարակության ՙուշադրության և անուշադրության՚ կենտրոններին: ՙԴե Ֆակտո՚ ամսագրում երբևէ հայհոյախառն ու վարկաբեկող հոդվածներ չեն տպագրվել, բայց "Դե Ֆակտո"-ն փորձել է ներդաշնակել հասարակականի և քաղաքականի սահմանները` յուրաքանչյուրի մեջ կարևորելով արժեքավորը: Լրագրողական էթիկայի սահմաններում պետք է ճշմարտությունն ասել այնպես, որ այն կարդալով` պաշտոնյան կամ հասարակական գործիչը հասկանա իր սխալն ու ընդունի այն, թեև ոչ միշտ է դա հաջողվում, քանի որ մեզանում այդ գիտակցությունը դեռևս ձևավորված չէ: Ամեն ամիս ՙԴե Ֆակտո՚-ն անցկացնում է սոցհարցումներ, որոնք ներկայացնում են, թե մեր հասարակությունը ում է տեսնում ՀՀ ապագա նախագահ, քաղաքապետ, պետական որ գործիչներին է վստահում կամ ոչ, որ հեռուստահաղորդումներն է դիտում, որ ռադիոկայանները` լսում… Ամսագրի աշխատակազմը հաշվի է առնում ընթերցողի կարծիքը, քննադատություններն ու գովեստի խոսքերը: Բազմաժանր և բազմաբովանդակ հոդվածներով զետեղված "Դե Ֆակտո" ամսագրի յուրաքանչյուր համար տարբերվում է իր յուրատիպությամբ: "Դե Ֆակտո" ամսագիրը հետաքրքիր է, մատչելի է, ընթերցելի հասարակության բոլոր խավերի համար: ՙՀարությունյան-Մեդիա՚ ՍՊԸ-ի` "Դե Ֆակտո" ամսագրի ստեղծման գաղափարն իրականացրեց ՙԴե Ֆակտո՚ ամսագրի առաջին խմբագիր, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: 2008թ. ՙԴե Ֆակտո՚ ամսագրի գլխավոր խմբագիրն է Մենուա Հարությունյանը:

"Դե Ֆակտո" հասարակական-քաղաքական ամսագիրը ամենամյա միջազգային 13-րդ "Դարի միջազգային որակ" (Century international quality era award) հեղինակավոր մրղանակաբաշխությանը արժանացել է "Որակի աստղ" ոսկե մրցանակի` բիզնես ոլորտների ակտիվ լուսաբանման համար:

"Դե Ֆակտո" ամսագիրը լույս է տեսնում յուրաքանչյուր ամսվա սկզբում: