




ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՙՀարությունյան - Մեդիա՚ ՍՊԸ ՙՀարությունյան - Մեդիա՚ ՍՊԸ
հիմնադիր տնօրեն գործադիր տնօրեն
ՙԴե Ֆակտո՚ ամսագրի խմբագրակազմը
Գլխավոր խմբագիր` ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համարի պատասխանատու` ՄԱՐԻՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լրագրողներ`
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶՅԱՆ
ԹԵՀՄԻՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԱՆՆԱ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ձևավորումը և էջադրումը` ՔՐԻՍՏԻՆԵ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ
Սրբագրիչ` ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լուսանկարները` ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
2006 թվականի նոյեմբեր ամսից հասարակական-քաղաքական ոլորտում իր գործունեությունը սկսեց "Դե Ֆակտո" ամսագիրը: Վերնագիրն արդեն հուշում է ամսագրի նպատակների մասին. անկողմնակալ հայացքով արձանագրել երկրի իրական կյանքի լույսն ու ստվերը, պահպանել և խորացնել խոսքի ազատության` արդեն նվաճված տարածքը, առանց դատավորի կեցվածք ընդունելու` ճանապարհ տալ բազմակարծությանը, չվիրավորել մարդու արժանապատվությունը և, որ կարևոր է, տեր կանգնել ազգային և պետական հիմնարար արժեքներին: Ամսագրում զետեղված են վերլուծական հոդվածներ, որոնք անդրադառնում են ոչ միայն մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքական կյանքին, այլև մեր հասարակության ՙուշադրության և անուշադրության՚ կենտրոններին: ՙԴե Ֆակտո՚ ամսագրում երբևէ հայհոյախառն ու վարկաբեկող հոդվածներ չեն տպագրվել, բայց "Դե Ֆակտո"-ն փորձել է ներդաշնակել հասարակականի և քաղաքականի սահմանները` յուրաքանչյուրի մեջ կարևորելով արժեքավորը: Լրագրողական էթիկայի սահմաններում պետք է ճշմարտությունն ասել այնպես, որ այն կարդալով` պաշտոնյան կամ հասարակական գործիչը հասկանա իր սխալն ու ընդունի այն, թեև ոչ միշտ է դա հաջողվում, քանի որ մեզանում այդ գիտակցությունը դեռևս ձևավորված չէ: Ամեն ամիս ՙԴե Ֆակտո՚-ն անցկացնում է սոցհարցումներ, որոնք ներկայացնում են, թե մեր հասարակությունը ում է տեսնում ՀՀ ապագա նախագահ, քաղաքապետ, պետական որ գործիչներին է վստահում կամ ոչ, որ հեռուստահաղորդումներն է դիտում, որ ռադիոկայանները` լսում… Ամսագրի աշխատակազմը հաշվի է առնում ընթերցողի կարծիքը, քննադատություններն ու գովեստի խոսքերը: Բազմաժանր և բազմաբովանդակ հոդվածներով զետեղված "Դե Ֆակտո" ամսագրի յուրաքանչյուր համար տարբերվում է իր յուրատիպությամբ: "Դե Ֆակտո" ամսագիրը հետաքրքիր է, մատչելի է, ընթերցելի հասարակության բոլոր խավերի համար: ՙՀարությունյան-Մեդիա՚ ՍՊԸ-ի` "Դե Ֆակտո" ամսագրի ստեղծման գաղափարն իրականացրեց ՙԴե Ֆակտո՚ ամսագրի առաջին խմբագիր, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: 2008թ. ՙԴե Ֆակտո՚ ամսագրի գլխավոր խմբագիրն է Մենուա Հարությունյանը:
"Դե Ֆակտո" հասարակական-քաղաքական ամսագիրը ամենամյա միջազգային 13-րդ "Դարի միջազգային որակ" (Century international quality era award) հեղինակավոր մրղանակաբաշխությանը արժանացել է "Որակի աստղ" ոսկե մրցանակի` բիզնես ոլորտների ակտիվ լուսաբանման համար:
"Դե Ֆակտո" ամսագիրը լույս է տեսնում յուրաքանչյուր ամսվա սկզբում:

2016-06-08 12:04
Gevorg Avetisyan