2013-05-29 10:54
«Դե Ֆակտո» 69 էքսկլյուզիվ (2012թ.)
Խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական կուսակցությունները և քաղաքականությամբ զբաղվող անհատները հասարակությանն են ներկայացնում իրենց ծրագրերն ու անելիքները, որոնց վրա հիմնվելով քաղաքացին կատարում է իր ընտրությունը: «Դե Ֆակտո» ամսագիրը կամուրջ է քաղաքական ուժերի և հասարակության միջև, որպեսզի քաղաքական ուժերը ամսագրի միջոցով ներկայացնեն իրենց ասելիքը, իսկ քաղաքացիներն ունենան կողմնորոշվելու հնարավորություն: «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրությունը որոշել է արդյունավետ օգտագործել այդ կամուրջը հնարավորություն տալով քաղաքական ուժերին արտահայտվելու: Այս համարում ներկայացնելով «ժողովրդավարություն և Աշխատանք» կուսակցության գործունեությունն ու ծրագրերը մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքներին:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ