20:20
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նավի տեսիլք

2013-05-22 11:06

                     «Դե Ֆակտո» 11 (2007թ.)

Ինչպես նավի տեսիլք չունեցող ազգը չի կարող ծով դուրս գալ կամ ծով ունենալ, այդպես էլ հոգևոր-արդար արժանիքների վրա չկառուցված երկիրը չի կարող ունենալ մարդու հիմնական էությանը ներդաշնակ իշխանություն։ Իսկ մարդն առանց իր հիմնական տեսիլք-հավատի վերածվում է անձնապաստան անհասկանալի արարածի, որ ինքն իր հոգի-էությամբ չփոխվելով, անվերջ կպահանջի, կձգտի իշխանությունների փոփոխության։ Հատկապես, երբ բացակայում է  երկուստեք անկեղծ-մարդկային և ազգովին վերածնվելու լուսավոր տեսիլքը...

Վաղը կավարտվեն ընտրությունները, կձևավորվի նոր իշխանություն, և նոր եկողների հանդեպ լավատեսության հուսահատ  լույսն իմ մեջ` տագնապ ունեմ։ Եկողները կկարողանա՞ն ազգային վերածնունդ ներշնչել երկրին, թե՞  շարունակելու են քայլել գետնաքարշ արդարացումների տրտում-մաշված արահետներով։ Ժողովուրդը ճանաչելո՞ւ է իր ընտրած իշխանությանը և ձգելո՞ւ է տարիներ  շարունակվող դժգոհություններից մաշված, թուլացած գոտին, որ զգաստանա, հավատա  ու քայլի ի՛ր իշխանության  ցույց տված ճանապարհով, համազգային վերածնունդի ու սիրո ճանապարհով...

            Ուզում եմ հավատալ, բայց տագնապ ու վախ կա իմ մեջ։

Որ իշխանությունները չգտնեն այն խոսքը, որը կանցնի երկրի սրտի միջով և բոլորիս հայացքները կուղղորդի  մի նպատակի` մեր երկրի հոգևոր ու ավուր վերածննդի...    Ուզում եմ հավատալ, բայց տագնապը չի լքում ինձ։

Իսկ եթե հանկարծ ամեն ինչ շարունակվի անցած ու հեռացած օրերի պես, որը մեր կյանքն է եղել, սակայն... և ժողովուրդը կրկին օտար ու անհաղորդ մնա սեփական իշխանությանը` ի՞նչ ենք անելու։

Կարծում եմ ընդամենը, մնացել է մեկ ճանապարհ և մեկ ընտրություն. եթե իշխանությունները փոխվում են, բայց ժողովուրդը շարունակ դժգոհ է, ուրեմն պե՛տք է փոխել ժողովրդին, քանի որ` չկա ուրիշ ճանապարհ...Դաժան է, բայց` փաստ, քանի  որ  նավի  տեսիլք  չունեցող ժողովուրդը  իր  միջից նավապետ չի՛ ծնի։

                                                                                 Մերուժան Տեր-Գուլանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...