19:13
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀՀ բանկային համակարգը կարելի է կայացած համարել

2012-03-15 16:33

Պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, թեև դանդաղ տեմպերով, բայց զարգանում է՝ անկախ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունից: Տնտեսության կարևոր բաղադրիչը՝ բանկային համակարգը, նույնպես զարգանում է, և այն կարելի է կայացած համարել:

Բանկային համակարգն այսօր լայնորեն սպասարկում է տնտեսվարող  սուբյեկտներին՝ առաջարկելով վարկային տարբեր ծրագրեր: Պետք է նկատել, որ հասարակությունը նույնպես օգտվում է բանկային ծառայություններից. դժվար է գտնել որևէ ընտանիք, որը բանկային համակարգի հետ գործարք կատարած չլինի: Սակայն այն, որ ՀՀ-ն, համեմատած հետխորհրդային երկրների, ունի առավել զարգացած և կայացած բանկային համակարգ, չպետք է գոհացնի մեզ, քանի որ այսօր այդ ոլորտում նույնպես  առկա են բազմաթիվ խնդիրներ: Շատ կարևոր է, որ բանկային համակարգի ծառայություններն առավել մատչելի դառնան,  սահմանվեն  վարկային ցածր տոկոսադրույքներ, ինչը կնպասի հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

Տնտեսագետների գնահատմամբ՝ 2012թ. սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ալիքի ազդեցությունից կարող է խուսափել ՀՀ տնտեսությունը, մասնավորապես՝ բանկային համակարգը. հուսանք հենց այդպես էլ կլինի:

ՙԴե Ֆակտո՚ ամսագրի այս համարի առաջին էջում ներկայացնում ենք ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ն՝ ի դեմս վարչության նախագահ Արա Կիրակոսյանի: Փորձել ենք արձանագրել ՀՀ բանկային համակարգի ձեռքբերումները,  խնդիրները, զարգացման հեռանկարները:

Մենուա Հարությունյան

« Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր      



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...