12:04
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Ղարաբաղը մերն է և մերն է լինելու…

2013-05-10 14:17

          «Դե Ֆակտո»  23 (2008թ.)

Դու գիտե՞ս, զինվո՛ր, որ քեզ հավատում ևսպասում են։

Իմ գաղափարախոսությունն է։

Թաթուլ Ավանյան, ազատամարտիկ

 

Զգացողություններ կան, ապրած տարիներ, որ  նկարագրել, խոսքով արտահայտել, դժվար է։ Երևի մարդու աչքերն առավել խորունկ ու լիարժեք կարող են արտահայտել այն, ինչի միջով նա անցել է։ Պատմել այն ամենի մասին, ինչի համար նա պայքարել է, այն, թե ինչպես է կյանքն արժևորել` հազարավոր կյանքեր փրկելով։ Պատերազմ ապրած, կրակին դեմ հանդիման կանգնած մարդու հայացքի ջերմությունն  ասես եկած լինի այն մեծ սիրուց, գաղափարից, որն ուղեկցել է Թաթուլ Ավանյանին ղարաբաղյան պատերազմի տարիների ընթացքում։

-Ես մեծ ուրախություն եմ ապրում, որ հայրենիքին նվիրված իմ ծառայությունները  գնահատվել են պետության կողմից։ Սերժ Սարգսյանը բնակարան է հատկացրել ինձ, իմ ընտանիքին, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան։ Գիտե՞ք, խնդիրը բնակարանը չէ, այլ վերաբերմունքը, գնահատականը մեր անձնվեր գործի նկատմամբ։

Զինծառայողների և նրանց ընտանիքների մասին օրենքով`  նրանց, ովքեր կարիք ունեն բնակարանի, տրամադրվում է բնակարան։ Թաթուլ Ավանյանը նրանցից մեկն է, որ այսքան տարիներ անց արժանանում է այն վերաբերմունքին, որն իր հոգու խորքում ակնկալել է, սպասել։ 

-Երբ զինադադարը կնքվեց, մենք զորացրվեցինք։ Պատերազմից հետո բոլորս էլ որոշակի առողջական խնդիրներ ունեինք։ Գնացինք բուժման, որը, իհարկե, ֆինանսավորվել է պետության կողմից։ Պաշտպանության նախարարությունը միշտ էլ օգնել է մեզ։

Երբ այդքան մոտ ես մահին, երբ կռվի դաշտում մահը համարյա այցելում է քեզ, դու չես էլ զարմանում կամ սարսափ ապրում, թեևմեր առօրյա կյանքում մահվան գոյությունը մենք կարծես անտեսում ենք, չենք ուզում նկատել։ Մարդուն միշտ թվում է, թե իր հետ դա չի պատահելու, ինքը հավերժ է, անմահ։ Թաթուլ Ավանյանի համար հայրենիքը, ընտանիքն այն սրբություններն են, որոնց բարօրության համար նա պայքարել է ևմիշտ պատրաստ է պայքարելու։

-Երկու անգամ կյանքս, պատահականորեն կամ գուցե ոչ պատահականփրկվել է։ Հիշում եմ` Աղդամում էինք, մի երիտասարդ  զինվոր ունեի, մի օր գիշերն ասաց` ես նշանած ունեմ, ուզում եմ կենդանի մնալ, հասնել նրան։ Ես ասացի` դու քնի, ես արթուն կմնամ։  Սնայպերը կրակեց այն պահին, երբ գլուխս շարժեցի և փամփուշտը անցավ գլխիս կողքով։ Կռվի դաշտում քո կյանքի մասին չես մտահոգվում, մտածում ես ընտանիքիդ մասին։ Իսկ հայրենիքը քո ընտանիքն է։

Թաթուլ Ավանյանը նորապսակ երիտասարդ էր, որ, թողնելով կնոջը, երեք ամսական փոքրիկին, շտապեց պաշտպանել հայրենիքը։

-1986-1988թթ., երբ ես ծառայում էի սովետական բանակում, արդեն իսկ ազգամիջյան խնդիրներ կային։ Երբ ինձ ասում էին, թե Ղարաբաղը մերը չէ, եսՂարաբաղը մերն է ևմերն էլ լինելու  պնդմամբ, բազմաթիվ վեճերի ու կռիվների մասնակից էի լինումորի համար, իհարկեինձ պատժեցին։ Մենք նախահարձակ գործողություններ չենք ձեռնարկել, մենք ինքնապաշտպանական գործողություններ ենք իրականացրել, միայն պաշտպանվել ենք։

Թաթուլ Ավանյանը, ստացել է նաև անասնաբույժի կրթություն, որն իրեն թույլ էր տալիս բժշկել զինվորների վերքերը։

-Ես ընկերոջս` Արայիկի հետ, որը հիմա զորամասի հրամանատար է, սնունդ էինք հայթայթում, զենք` որսորդական հրացաններ, շորեր ևհասցնում զինվորներին։ Այսօր, այս ամենն արդեն հաղթահարած` ես կարևոր ձեռքբերում եմ համարում մեր անկախ երկիրը, պետությունը, որը պետք է պաշտպանենք։

Մարդը ծնվում է ազատ ու կյանքի ընթացքում, կապվելով բազմաթիվ կապերով, դառնում անազատ։ Սակայն կռվի դաշտում մարդը զարմանալիորեն ազատ է, բացարձակ ազատ։ Կան կոնկրետ իրավիճակներ ևգործողություններ։ Բայց երբ հիշում ես կապվածությանդ կապերից կարևորը, հոգով նահանջում ես ու կառավարում ազատությունդ։

-Կռվի դաշտում դու զգում ես այդ ազատությունը, անկախ ես, դու ես ու քո դիմաց` թշնամին։ Կամ դու ես խփելու կամ` ինքը քեզ։ Դա մի հետաքրքիր, դաժան, շատ դաժան կյանք էր։ Ինձ ոչինչ պետք չէր այնտեղ, ես ազատ զինվոր էիայն էլ ` ոչ կանոնավոր բանակի։ Միակ արգելակող ուժն այն է, որ  ընտանիքդ սպասում է։

Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...