2013-04-20 11:10
«Դե Ֆակտո» 61 (2011թ.)
“Кавказкая пленница” հացատուն
ՙԿովկասի գերուհին՚ ֆիլմի մասին մտածելիս հաճելի հիշողություններ են արթնանում: Այդ ֆիլմը պատկերավոր կերպով ապրում է բոլորիս մեջ: Ամեն անգամ այն դիտելիս նոր, հետաքրքիր դրվագներ ենք բացահայտում:
Այսօր ՙՄամա Միա՚ Գրուպը եզակի հնարավորություն է ստեղծել բոլորիս համար` վերապրելու այդ հիշողությունները, հանդիպել ֆիլմի հերոսներին, շրջապատված լինել ֆիլմի դիտարժան կադրերով, ինչպես նաև վայելել կովկասյան և եվրոպական ուտեստների համերի բազմազանությունը “Кавказкая пленница” ռեստորանային համալիրում:
Ինչպես նշեց ՙՄամա Միա՚ Գրուպի գործադիր տնօրեն Սուրեն Աբգարյանը, “Кавказкая пленница” ռեստորանային համալիրը իրենց հինգ տարվա թիմային, նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է.
-Հինգ տարի շարունակ մենք մանրակրկտորեն աշխատել ենք, որ նախագիծն իրականություն դառնա, փորձել ենք ստեղծել մի այնպիսի միջավայր, որը ներշնչի ջերմ, հանգիստ, ընտանեկան մթնոլորտ` շրջապատված հայտնի ֆիլմի գեղեցիկ տեսարաններով ու հերոսներով:
Մեզ համար առանցքային կարևորություն էր ներկայացնում հատկապես կովկասյան խոհանոց ունենալը: Մենք այդ հինգ տարիների ընթացքում փորձել ենք հավաքագրել կովկասյան ուտեստների հարուստ տեսականին, ինչպես նաև եվրոպական: Ընդհանուր առմամբ, այստեղ մատուցվում են 97 տեսակի տաք ուտեստներ, աղցաններ, ապուրներ, ինչպես նաև խմիչքների մեծ տեսականի:
Պետք է նկատել, որ ուտեստները, բացի բազմատեսակ ու համեղ լինելուց, յուրահատուկ ձևով են մատուցվում: Յուրաքանչյուր ուտեստ մատուցվում է իրեն հատուկ սպասքով, որը ձեռք է բերվել տարբեր երկրներից:
“Кавказкая пленница” ֆիլմը սկսվում է այն դրվագից, թե ինչպես է Շուրիկը կովկասյան կենացներ հավաքում: “Кавказкая пленница” հացատանը կարելի է տեսնել և ընթերցել նաև այդ կենացները:
-“Кавказкая пленница” ռեստորանային համալիրի հացատան անունն ու բովանդակությունը յուրահատուկ ներդաշնակության մեջ են: Պարզապես պետք է այցելել և գերվել այստեղի համով, բույրով, բարձրակարգ սպասարկմամբ,-ավելացրեց Սուրեն Աբգարյանը:
“Кавказкая пленница” հացատանը մատուցվող կովկասյան և եվրոպական ուտեստները պատրաստվում են Վրաստանից, Եվրոպայից հրավիրված խոհարարների կողմից:
-Ես ուրախ եմ, որ հրավիրվել եմ Երևան: Այն շատ հյուրընկալ քաղաք է, միաժամանակ` Կովկասի ամենահին քաղաքներից մեկը:
“Ковказкая пленница” հացատանը կարելի է ճաշակել վրացական ավանդական խոհանոցի ուտեստները` չախոբիլի, սացիվի, ղաուրմա, չաշուշուլի, օջախուրի, խաչապուրի, չակապուլի, չկմերուլի, խինկալի: Բոլորին հրավիրում եմ “Ковказкая пленница” հացատուն և վստահեցնում եմ, որ մեզ մոտ գալով` դուք Ձեր կամքով գերի կմնաք մեզ մոտ,-նշեց “Кавказкая пленница” հացատան գլխավոր խոհարար Շոտա Ցինցաձեն:
Кавказкая пленница” ռեստորանային համալիրի առաջին հարկում գտնվում է ՙԼաունջ՚ բարը: Այստեղ կարելի է վայելել ըմպելիքների, կոկտեյլների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, աղանդերի մեծ տեսականի: ՙԼաունջ՚ բարում կարելի է անցկացնել գործնական հանդիպումներ:
“Кавказкая пленница” ռեստորանային համալիրի 6-րդ և 7-րդ հարկերում գործում են բացօթյա սրճարանները:
-Երկհարկանի բացօթյա սրճարանի ինտերիերը նույնպես հագեցած է ՙԿովկասի գերուհին՚ ֆիլմի հերոսներով ու դրվագներով: Այստեղ գործում են նույն սկզբունքները, ինչ ՙՄամա Միա՚ պիցցայատների ցանցում: Կարելի է ճաշակել պիցցաներ, տաք, սառը ուտեստներ, աղցաններ, խմիչքներ, լավ ժամանակ անցկացնել:
Սուրեն Աբգարյանի խոսքով` “Кавказкая пленница” ռեստորանային համալիրը ստեղծված է բոլորի համար: Այստեղ գները բավականին մատչելի են, իսկ ծառայությունները` բարձրակարգ:
-Մենք փորձել ենք ստեղծել գեղեցիկ միջավայր, համերի բազմերանգություն և մատչելի գներ, որպեսզի հետաքրքիր ժամանակը համադրվի մատչելիության հետ:
“Кавказкая пленница” ռեստորանային համալիրի տնօրինությունն իր բոլոր այցելուների համար պատրաստել է բազմաթիվ անակնկալներ, որոնց մասին չցանկացան պատմել: Հարկ է նշել, որ այս գեղեցիկ համալիրի ստեղծման և կայացման գործում մեծ ներդրում ունի ՙՄամա Միա՚ Գրուպի նախագահ Կարեն Բակլաչյանը:
Սուսաննա Թամազյան
Վերադառնալ