01:04
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2012-ն օլիմպիական տարի է…

2012-02-15 15:30

2011-ը հարուստ էր սպորտային ամենատարբեր իրադարձություններով: Հայկական սպորտն ունեցավ ինչպես նվաճումներ, այնպես էլ անհաջողություններ: Մենք գրանցեցինք հերթական հաջողությունները շախմատում, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում, առաջին անգամ հեծանվասպորտի Եվրոպայի առաջնությունում հաղթական եռյակի երկրորդ հորիզոնականում հայտնվեց հայազգի հեծանվորդ Մհեր Մկրտչյանը, աննախադեպ հաջողություններ և առաջխաղացում ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը…

Հուսով ենք, որ նախորդ տարվա ընթացքում Sport Դե Ֆակտո ամսագիրը, հավատարիմ մնալով բոլոր սպորտաձևերին անդրադառնալու իր սկզբունքին, արդարացրեց ամենատարբեր սպորտաձևերի սիրահարների ակնկալիքները: Ամսագիրն անմասն չմնաց նաև համաշխարհային սպորտային իրադարձությունների զարգացումներից` ձեզ ներկայացնելով հետաքրքիր վերլուծություններ և բացառիկ հարցազրույցներ համաշխարհային մեծության մարզիկների հետ:  Ինչևէ, այս ամենն արդեն անցյալում է:

2012-ն օլիմպիական տարի է… Առջևում ձեզ սպասում են սպորտայի հետաքրքիր զարգացումներ, հարցազրույցներ Լոնդոն 2012-ի մասնակիցների հետ, և այլ հետաքրքիր անականկալներ…

 Դե ինչ, նոր հաղթանակների և օլիմպիական նվաճումների լուսաբանման ակնկալիքով սկսում ենք 2012 թվականը:

 Սպորտ Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր` Վլադիմիր Հովհաննիսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...