18:20
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
FIVE GENERATIONS – ONE PASSION “CAMUS” ՀԻՆԳ ՍԵՐՈՒՆԴ -ՄԵԿ ԿԻՐՔ

2013-04-11 11:27

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

 

1863թ. Ժան Բատիստ Քամյուն հիմնադրեց «CAMUS» կոնյակի արտադրությունը։ Անցել է ավելի քան մեկուկես դար, ակայն կիրքն այս ազնվագույն խմիչքի նկատմամբ չի մարում նրա սերունդների մոտ։ Սիրիլ Քամյուն արդեն հինգերորդ սերնդի ներկայացուցիչն է, որը շարունակում է իր պապերի հիմնած գործը։

«Camus» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Նոյան Տապան» ընկերությունն է, որի հրավերով էլ Սիրիլ Քամյուն այսօր Հայաստանում է և հաճույքով համաձայնեց պատասխանել մեր հարցերին։

- Պարո՛ն Քամյու, բարի գալուստ Հայաստան։ Սա Ձեր առաջին այցն է մեր երկիրԻնչպիսի՞ն են տպավորությունները։

-Այո՛, սա իմ  առաջին այցն է Հայաստան և շատ տպավորված եմ, քանի որ շատ գեղեցիկ երկիր է, հարուստ պատմությամբ և ճարտարապետությամբ, փողոցներով ու սրճարաններով, որոնք, ի դեպ, շատ մարդաշատ են։ Շատ հաճելի է տեսնել մարդկանց, որոնք զբոսնում են, զրուցում են միմյանց հետ մի գավաթ սուրճի կամ այլ խմիչքի շուրջ … (ժպտում է)։ Կյանքն այստեղ եռում է, և սա ինձ շատ ուրախացրեց։

- «Camus» ընկերությունը գործում է գրեթե 2 դար։ Ձեր կարգախոսն է «FIVE GENERATIONS – ONE PASSION»։ Դուք միևնույն կրքով և սիրով եք շարունակում այս գործը, ինչպեսս նրա հիմնադիրը։

- «Camus» կոնյակի տունն ավելի քան 150 տարվա պատմություն ունի, և կարող եմ ասել, որ կոնյակի խոշոր տների մեջ, միակն է, որ ամբողջովին ընտանեկան է և հիմնադրումից մինչ օրս կարողացել է պահպանել իր ինքնուրույնությունը։ Բացի այդ` մենք ընտանիքով խաղողագործներ ենք և սերն ու կիրքը այս գործում ներդնում ենք հենց սկզբից, հողից և խաղողից։

«3.128» ընդամենը 1500 շիշ կոնյակ ամբողջ աշխարհում

որոնցից 4-ը` Հայաստանում

 

- Ո՞րն է Ձեր այցի նպատակը Հայաստան։

- Իմ գործունեության մի մասը այցելելն է այն երկրներ, որտեղ մենք ներկայացված ենք։ Այս կապակցությամբ ցանկացա գալ, տեսնել այն մարդկանց, ում հետ համագործակցում եմ և ծանոթանալ այս բիզնեսի հայաստանյան շուկային, հետաքրքիր ընկերական հանդիպում անցկացնել «Camus» կոնյակը գնահատողների հետ։

- Ինչպե՞ս որոշեցիք պաշտոնապես ներկայացնել Ձեր ապրանքանիշը Հայաստանում։

- «Camus» կոնյակներ Հայաստանում եղել են սկսած նախորդ դարի 60-70-ական թվականներից։ Ուղղակի հանգամանքների բերումով մենք գրեթե 10 տարի բացակայեցինք հայաստանյան շուկայից, սակայն այսօր «Art Wine»-ի շնորհիվ մենք կրկին այստեղ ենք։ Ես  նկատեցի, որ Հայաստանում բրենդիների, կոնյակների գիտակները և երկրպագուները շատ են։ Եվ քանի որ մեր ապրանքը ստեղծված է իրոք գիտակների համար` որոշեցինք ներկայացնել այն այս երկրում ևս։

- Իսկ ի՞նչ կասեք այս ոլորտի հայաստանյան շուկայի մասին։

- Գիտեք «Camus»-ի խնդիրը ոչ թե հնարավորինս մեծ վաճառք ապահովելն է, այլև շուկայում ներկայացված լինելը։ Մեր խնդիրն է լինել այնտեղ, որտեղ մենք պահանջված և գնահատված ենք, թեկուզև հատուկենտ։ Մեր ընտանեկան գործի սկզբունքը ի սկզբանե  եղել է հետևյալը` աշխատել որակի և ոչ մի դեպքում քանակի վրա։ Սա կարծում եմ շատ ճիշտ մոտեցում և ճանապարհ է, ինչում կարող եք համոզվել հենց մեր փորձով և օրինակով։

- «Camus» կոնյակն իր ողջ տեսականիո՞վ է ներկայացված Հայաստանում։

- Այո՛, գրեթե ողջ արտադրանքն այստեղ ներկայացված է, հատկապես ամենաբարձր որակի և հատուկ թողարկման կոնյակները ամբողջովին ներկայացված են այստեղ։

- Իսկ ի՞նչ նորույթ ունեք «Camus»-ի սիրահարների համար։

- Վերջերս մենք արտադրեցինք «3.128», որը  երեք տիպի` 41, 43, 44 թնդությամբ կոնյակների հիանալի խառնուրդ է։ «3.128» կոնյակը արտադրվել է սահմանափակ քանակությամբ` ընդամենը 1500 շիշ ամբողջ աշխարհում, որոնցից 4-ն այսօր Հայաստանում են։

- Շնորհակալություն հարցազրույցի համար և հաջողություն Ձեզ։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...