2013-04-06 15:06
«Դե Ֆակտո» 46 (2010թ.)
-Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Մայրության և գեղեցկության տոնը, ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել տոնական օրը։
-Այն Մայրության և գեղեցկության օրն է, և արդեն իսկ ինձ համար այն տոն է։ Մայրերը մեր կյանքում ամենաթանկ էակներն են, և նրանց դերը ուղղակի անգնահատելի է։
-Ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել տոնական օրը։
- Ամեն տարի տոնը անցկացնում եմ յուրովի, եթե կողքիդ կա սեր, ապա արդեն յուրաքանչյուր օրը դառնում է տոն։
-Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ և ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Նվերներ ստանալը միշտ հաճելի է, իսկ, անկախ ամեն ինչից, ծաղիկները ամենագեղեցիկ նվերն են ինձ համար։ Սպասելիքս այն է, որ միայն դրական էներգիայով լցվի այդ օրը, և իմ հիշողություններում մնա որպես բարի, գեղեցիկ և ուրախ օր։
-Ի՞նչ հետաքրքիր (զավեշտալի) պատմություն կհիշեք Մարտի 8-ի հետ կապված։
-Հետաքրքիր պատմություններ շատ են լինում, դժվարանում եմ հիշել, կարևորը օրը չէ, այլ լավ հիշողությունները, որոնք իմ կյանքում շատ են։
-Շնորհավորում եմ բոլոր մայրերին և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, մեկամսյակի կապակցությամբ, թող միշտ լինեն լի ժպիտներով և սիրով։
Եղեք անկեղծ, սիրեք և վստահ եղեք, որ կլինեք սիրված։
Սիրով` Սոֆի Մխեյան
Վերադառնալ