19:41
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կյանքում հաղթում են ինքնավստահ կանայք

2013-04-05 11:29

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Ձգտումը դեպի կատարյալը և անկոտրում կամքը նրա հաջողության կարևոր գրավականներից են, իսկ քնքուշ էությունն ու կանացիությունը, արտացոլվելով նրա մոտեցումներում, ավելի ճկուն ու արդյունավետ են դարձնում նրա աշխատանքը, հատկապես՝ գործարար աշխարհում։

«ԱՐԹՍՈՒԻԹ» հրուշակարան ՍՊԸ տնօրեն Նաիրա Բալասանյանը 1990թ. սկսած՝ զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ՝ փորձելով մեկ քայլ առաջ Հայաստանում ներդնել նորարարական գաղափարներն ու ոլորտի ժամանակակից միտումները։ 

 

-Տիկի՛ն Բալասանյան, մոտ քսան տարի է, ինչ գործարար աշխարհում եք, զբաղվում եք հրուշակեղենի արտադրությամբ՝ չբավարարվելով ուղղակի ղեկավարելով ընկերությունը։ Դուք անընդհատ փնտրտուքի, ուսումնասիրությունների և նորը ներդնելու գործընթացի մեջ եք, դժվար չէ՞ կնոջ համար այդքան ծանրաբեռնված և նվիրված աշխատելը։

-Եթե սիրում ես աշխատանքդ և ուզում ես հասնել լավագույն արդյունքի, ապա՝ ոչ։ Ինձ շատ են այդ հարցը տալիս, ես պատասխանում եմ՝ գործն է ինձնից պահանջում, ես գործի ծառան եմ։ Եթե այդպես չաշխատեի, գուցե այսօր քսան տարիների պատմություն չէր ունենա «Արթսուիթը»։

-Դուք մի շատ համեղ նորարարության հեղինակ եք, որը կարելի է  համտեսել «Արթսուիթ» սրճարաններում։ Կպատմե՞ք «Հացցա»-ի մասին։

-Սիրով։ Արդեն մեկ տարի է, ինչ մենք արտադրում ենք «Հացցա» սենդվիչի հացերը, որոնք մեծ հավանության են արժանացել Նալբանդյան  փողոցում գտնվող մեր սրճարանի հաճախորդների կողմից։ Այժմ մենք զբաղվում ենք մեր բրենդի պատենտավորման հարցերով, որից հետո այն ավելի լայն տարածում կգտնի։

Շուտով կբացվի «Արթսուիթ»-ի ևս մեկ սրճարան Ձորափի  փողոցում, որտեղ նույնպես կարելի է վայելել «Հացցա» հացերով պատրաստված անկրկնելի սենդվիչները։

-Դուք բաց չեք թողնում  հրուշակեղենին, առհասարակ, սննդին վերաբերող ցուցահանդեսները, մասնակցում եք թրեյնինգներին։ Ո՞ր երկրի փորձն եք կիրառում «Արթսուիթ»-ում։

-Պետք է ասեմ, որ ես մասնագիտությամբ քիմիկոս եմ, 7 հեղինակային աշխատանք ունեմ, և իմ արտադրամասում էլ եմ դրսևորում գիտական մոտեցում։  Մշտապես կարդում եմ  հրուշակեղենին վերաբերող գրքեր, թարգմանություններ անում և փոխանցում աշխատողներիս։ 

Արդեն  նշեցի, որ իմ գործի ծառան եմ և  կարծում եմ, որ այն պահանջում է, որ ես մշտապես հետևեմ ժամանակակից միտումներին, այդ պատճառով էլ միջոցները չեմ խնայում ավելի շատ գիտելիք ստանալու համար և հաճախակի մեկնում եմ տարբեր երկրներ, մասնակցում ցուցահանդեսների, այնտեղից նոր նյութեր, դիզայնի համար նախատեսված աքսեսուարներ եմ բերում և փորձում դրանցով նոր արտադրատեսակներ ստեղծել։

Ինձ ավելի հոգեհարազատ է ֆրանսիական փորձը, մոտեցումները։ Ֆրանսիական քաղցրավենիքները իրենց երաժշտության ու ֆիլմերի պես զուսպ են, նուրբ, առեղծվածային ու սպասված։ Նրանք համային մեկ երանգ ստանալու համար մեծ աշխատանք են տանում, տարբեր նյութեր խառնում, որպեսզի ուտելիս մեկ վայրկյանում համը զգալի լինի, բայց չգուշակես այդ համի գաղտնիքը։ «Արթսուիթ»-ի քաղցրավենիքը նույնպես այդպիսին է, համենայն դեպս, մենք ամեն ջանք գործադրում ենք համային տարբեր երանգներ ու դիզայներական հետաքրքիր, չկրկնվող լուծումներ ստանալու համար։

-Ինչպիսի՞ պայմաններում են ստեղծվում «Արթսուիթ»-ի քաղցրավենիքները։

-Մեր արտադրամասում առկա են հրուշակեղենի արտադրությանը ներկայացվող  հիգիենիկ բոլոր պայմանները։ Դրանք որակյալ արտադրանք ունենալու ամենակարևոր նախապայմաններն են։ Մեր արտադրամասում յուրաքանչյուր աշխատող իր կողքին ունի սառնարան, և պատրաստված յուրաքանչյուր փոքրիկ բաղադրամաս միանգամից հայտնվում է սառնարանում։ Ունենք հատուկ սառնարանային սենյակ, ինչպես նաև սառցարան, որտեղ պահում ենք ելանյութերը՝ կարագ, ընդեղեն, չրեղեն և այլն։

Արթսուիթ»-ի  արտադրանքը միայն Ձեր ֆիրմային խանութում է վաճառվո՞ւմ,  և ինչպիսի՞ տեսականի եք առաջարկում հաճախորդներին։

-Այո՛, դա է ամենաճիշտ գործելաոճը, այդ մասին է վկայում նաև եվրոպական փորձը։ Քաղցրավենիքը պետք է թխել և վաճառել միևնույն վայրում՝ պահպանելով համը և թարմությունը ապահովող բոլոր կանոնները։ 

Մենք առաջարկում ենք քաղցրավենիքի լայն տեսականի, խմորեղենների բազմազանություն (50 անուն) ամենատարբեր ճաշակի տեր մարդկանց համար։ Ընդունում ենք հարսանեկան և այլ առիթների համար նախատեսված տորթերի պատվերներ։ Ունենք  նաև ֆուրշետային խմորեղենների  մեծ տեսականի։ Այժմ՝ մեծ պահքի շրջանում, առաջարկում ենք նաև հատուկ պահքային քաղցրավենիք։

 Հարցազրույցը՝ Սուսաննա  Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...