02:24
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
SPORT.am

2013-04-08 11:21

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

Օրերս «Golden Tulip Yerevan» հյուրանոցում տեղի ունեցավ www.sport.am լրատվական կայքի շնորհանդեսը։ SPORT.am անվանումն արդեն  իսկ հուշում է, որ կայքն ունենալու է սպորտային-լրատվական ուղղվածություն։

 Կայքի գլխավոր խմբագիր Վլադիմիր Հովհաննիսյանը նշեց. «Սպորտային կայքեր և ընդհանրապես կայքեր, որոնք լուսաբանում են հայկական և համաշխարհային սպորտը, մեր իրականությունում շատ են, սակայն մենք խնդիր ենք դրել մեր առջև դառնալ ոլորտի առաջատարը, ակտիվորեն լուսաբանել հայկական և համաշխարհային սպորտի կարևորագույն իրադարձությունները, առանց ընտրողական վերաբերմունքի անդրադառնալ բոլոր սպորտաձևերին Հայաստանում։ Կայքում կլինեն բացառիկ հարցազրույցներ տեղական և միջազգային լավագույն մարզիկների և մարզիչների հետ»։

 Կայքի շնորհանդեսին ներկա էին հայկական սպորտի կարկառուն ներկայացուցիչներ, միջազգային ասպարեզում մեծ հաջողությունների հասած մարզիկներ և մարզիչներ, ովքեր ևս իրենց ուրախությունը հայտնեցին առ այն, որ հայ ինտերակտիվ իրականությունում բացվեց ևս մեկ կայք, որն իր գործունեությունն ամբողջովին ուղղելու է սպորտային իրադարձությունների լուսաբանմանը։ Միջոցառմանը ներկա էին հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանը, Հոկսեն Միրզոյանն ու իր որդին, Լևոն Ջուլֆալակյանը և իր որդին` Լոնդոն 2012-ի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ինչպես նաև աշխարհի նախկին չեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Ռոման Ամոյանը, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը....

 

«Ինձ համար միշտ հաճելի է տեղեկանալ, որ Հայաստանում ավելանում է սպորտային կայքերի թիվը։ Հույս ունեմ, որ այս մեկն էլ հանրության համար թարմ սպորտային տեղեկատվություն կապահովի և կբավարարի մարզասերների հետաքրքրությունը»։

 Լևոն  Ջուլֆալակյան` Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ

 Հաջողություն ենք մաղթում sport.am  կայքին և ցանկանում, որ ավելի շատ առիթներ ունենա լուսաբանելու մեր մարզիկների նորանոր ձեռքբերումներն ու հաղթանակները։

 Պատրաստեց Թեհմինա Արզումանյանը

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...