00:50
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխատասիրություն, կամքի ուժ և պայքարելու ջիղ

2013-04-02 11:32

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

 -«Դե Ֆակտո» ամսագրի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեզ վերջին հաղթանակի  առթիվ` մաղթելով նորանոր  հաջողություններ և հաղթանակներ, որոնք մեծ ուրախություն են պարգևում ողջ հայությանը։

Կարո Մուրադ, որքա՞ն ժամանակ է, որ  ապրում եք Գերմանիայում և զբաղվում պրոֆեսիոնալ բռնցքամարտով։

 

-Շնորհակալություն։

Գերմանիայում ապրում եմ մոտ 15 տարի` 1996թ., իսկ պրոֆեսիոնալ  բռնցքամարտով  սկսել եմ զբաղվել 2006թ.։

 

-Ի՞նչ հաջողությունների եք հասել բռնցքամարտի ասպարեզում և կա՞ մի սահման, որը դեռ չեք հաղթահարել։

 

-Բռնցքամարտի ասպարեզում ունեցել եմ բազում հաջողություններ, սակայն, իհարկե, դեռևս ունեմ նպատակ` դառնալ աշխարհի չեմպիոն։

 

-Բռնցքամարտում կա մի սահմանված տարիք, որին հասնելով` մարզիկը ստիպված է լինում հրաժեշտ տալ տվյալ մարզաձևին։ Երբ գա այդ օրը, ինչո՞վ կզբաղվի Կարո Մուրադը։

 

-Կարծում եմ`  դեռևս  վաղ է մտածել դրա մասին, ես դեռ շատ անելիքներ ունեմ։

 

-Ո՞ր մարտը Ձեզ համար դարձավ հիշարժան և այցեքարտ` պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասպարեզ։

 

-Կարելի է ասել, որ ինձ համար իմ բոլոր մարտերն էլ հիշարժան են եղել, քանի որ ես ինքս մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում իմ ընտրած մարզաձևին սակայն ամենահիշարժան մարտը ունեցել եմ 2008 թվականի փետրվարի 12-ին, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն։

 

Աշխատասիրությունկամքի ուժ և պայքարելու ջիղ. սա է իմ հաջողության հիմնական գրավականը։

 

-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության և հաղթանակների հիմնական գրավականը։

 

-Իմ հաղթանակների հիմնական գրավականը համարում եմ աշխատասիրությունը,  կամքի ուժը և պայքարելու ջիղը։

 

-Ձեզ ճանաչում, սիրում և երկրպագում են գրեթե ամբողջ աշխարհում, որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում։

 

-Ճիշտ է, ինձ սիրում և ճանաչում են Եվրոպայում, սակայն պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ այդ սերը զգում եմ իմ հայրենիքում։

 

-Կա՞ շփում մեր մյուս ճանաչված բռնցքամարտիկների հետ, միմյանց հետ քննարկո՞ւմ եք հաղթանակները և պարտությունները։

 

-Այո՛, իհարկե, լինում են։ Ունեմ բռնցքամարտիկ շատ ընկերներ, սակայն ես առավել մտերիմ եմ Արթուր Աբրահամի հետ։ Հաճախակի ենք հանդիպում Արթուրի հետ, ունենում  նման զրույց-քննարկումներ։

 

-Բացի բռնցքամարտըուրիշ ի՞նչ նախասիրություններ ունի Կարո Մուրադը։

 

-Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ, ինչպես նաև զբոսնել ընկերներիս հետ։

 

-Ի՞նչ մարտեր են սպասվում ապագայում։

 

-Շուտով հայտնի կլինի։

 

-Ամուսնացա՞ծ եք։

 

-Այո՛, ամուսնացած եմ և ունեմ հիանալի ընտանիք։

 

-Ունե՞ք Հայաստան գալու ծրագրեր մոտակա ժամանակահատվածում։

 

-Այո՛, նման ծրագրեր կան, կարծում եմ` շուտով կլինեմ Հայաստանում։

 

Հարցազրույցը` Լուսինե Գրիգորյանի

 

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...