18:33
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մի օր մենք կունենանք օրինակելի, հարուստ գյուղական համայնքներ

2012-02-01 19:01

  Որքան էլ տարբեր տնտեսագետներ և վերլուծաբաններ Հայաստանի տնտեսական ապագան կապեն նանոտեխնոլոգիաների հետ, միևնույնն է, Հայաստանը մնում է ագրարային երկիր: Անզեն աչքով էլ երևում է, որ Հայաստանի տնտեսության համար գյուղատնտեսությունն ամենակարևոր և առաջնային ճյուղերից մեկն է: Խորհրդային իշխանության տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում, որի արդյունքում մենք ունեցանք զարգացած գյուղատնտեսություն, կայուն գյուղ և հարուստ գյուղացի: Այդ տարիներին շատ քչերն էին ցանկանում հեռանալ գյուղից, քաղաքում սեփական կյանքը կառուցելու համար: Այսօր պատկերը միանգամայն այլ է: Շատ գյուղեր դատարկվել են, շատերն էլ կանգնած են այդ վտանգի եզրին, և սա այն դեպքն է, երբ չես կարող մեղադրել գյուղացուն՝ սեփական օրրանը լքելու համար, որովհետև շատ գյուղերում նույնիսկ տարրական պայմաններ չկան սեփական ընտանիքի կարիքները հոգալու համար: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության իշխանությունները ՀՀ նախագահի գլխավորությամբ սկսեցին մեծ ուշադրություն դարձնել գյուղացուն և նրա խնդիրներին, որի արդյունքում լուծում են ստանում կարևորագույն հիմնախնդիրներ, ինչն էլ հույս է ներշնչում, որ մի օր մենք կունենանք օրինակելի, հարուստ գյուղական համայնքներ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հաճախակի կարելի է տեսնել այս կամ այն գյուղական համայնքում, գյուղացիների կողքին: Մենք գնահատում ենք նախարարի եռանդը, գյուղացու կողքին կանգնելու ձգտումը, անմնացորդ նվիրումն իր աշխատանքին, և դա է պատճառը, որ «Դե Ֆակտո» ամսագիրը 2011թ. «Տարվա նախարար» է ճանաչել թեև մեկ տարվա նախարարական աշխատանքի փորձ ունեցող, բայց այդ աշխատանքի արդյունքում նախագահի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալի արժանացած Սերգո Կարապետյանին:

 ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...