20:36
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առանց տեղական արտադրության չի կարող լինել հզոր պետություն

2013-03-21 11:23

«Դե Ֆակտո» 60 (2011թ.)

Մեր ամսագիրը ստեղծման առաջին իսկ պահից կանգնած է եղել տեղական արտադրողի կողքին' լուսաբանելով ցանկացած հաջողություն և ձեռքբերում տեղական արտադրության բնագավառում: Ակնհայտ է, որ առանց տեղական արտադրության չի կարող լինել հզոր պետություն և ուրախալի է, որ մարդիկ, ովքեր Հայաստանում տարիներ շարունակ զբաղվելով ամենատարբեր ապրանքների ներկրմամբ, իրենց վաստակած գումարները ներդնում են տեղական արտադրության մեջ: Վստահ եմ, որ բոլորը լսել են «Սարգիս Կարոլինա» անունը, և գիտեն, որ այն ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություն է, և հիմա մենք պետք է ուրախությամբ փաստենք, որ այդ ընկերության սեփականատեր Սարգիս Թարվերդյանը այսուհետ հանդես է գալու որպես տեղական արտադրող: Ուրախ կլինեինք, որ մյուս խոշոր ներկրողները ևս հետևեին այս օրինակին: Դա է պատճառը, որ «Դե ֆակտո» ամսագրի հերթական համարը նվիրել ենք տեղական արտադրող, «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊ ընկերության սեփականատեր Սարգիս Թարվերդյանի գործունեությանը:

Մայիսը հաղթանակների ամիս է, քանզի ճակատագրի բերումով մեր ժողովրդի վերջին ժամանակների ամենամեծ հաղթանակները կերտվել են հենց այս ամսում: Մայիսյան այս օրերին բոլոր հայերը միավորվում են ազգային և հայրենասիրական գաղափարների շուրջ, մտածում և բարձրաձայն արտահայտվում մեր հայրենիքի հոգսերի և ապագայի մասին, բայց ցավոք, շատերի մոտ դա ընդամենը այդ պահի ազդեցությամբ է պայմանավորված: Սոցիալական խնդիրներ և պրոբլեմներ ունեն բոլոր ազգերը, բայց բոլորը չեն, որ այդ խնդիրների լուծումը տեսնում են իրենց հայրենիքից դուրս: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրեն զգա իր պետության տերը, հետևաբար' երկրում առկա խնդիրների լուծումը պետք է համարի ոչ միայն իշխանությունների, այլ նաև իր' որպես քաղաքացու լուծելու գործը: Եթե լինի այս գիտակցումը, քաղաքացին չի հեռանա իր երկրից, կմնա և կփորձի պրոբլեմները լուծելու ճանապարհին ներդնել նաև իր լուման:

Վերջերս ՀՀ կառավարության ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, որ եթե չորրորդ իշխանությունը լայնորեն չլուսաբանի երկրից հեռանալու դեպքերը, արտագաղթի տեմպերը կնվազեն: Կարծում եմ, որ պետք է համապատասխան չինովնիկները ոչ թե չորրորդ իշխանությանը մեղադրեն, որ Հայաստանի քաղաքացիները հեռանում են երկրից, այլ փորձեն իրենց աշխատանքի որակների մեջ փնտրել քաղաքացիներին ծայրահեղության մղող այդ քայլերի պատճառները:

 ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...