19:22
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանալին գտնվում է հայ քաղաքացու ձեռքերում

2013-03-20 11:27

«Դե Ֆակտո» 30 (2008թ.)

Ամփոփելով 2008 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները' առաջիկա համարներում մենք փորձելու ենք ներկայացնել 2008 թվականը մեր աչքերով: Ովքե՞ր են 2008թ. «ամենաները», ովքե՞ր են այն մարդիկ, որ կարողացել են իրենց աշխատանքի շնորհիվ բարձրացնել մեր պետության հեդինակությունը և մեր քաղաքացիների կենսամակարդակը: Նախորդ համարներում մենք ներկայացրել ենք խորհրդարանի և կառավարության ամենաազդեցիկ դեմքերին: Իսկ այս համարում ներկայացնում ենք ամենաակտիվ անձանց: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խորհրդարանի ամենաակտիվ դեմքերը օլիգարխները, հարուստները կամ այն մարդիկ չեն, որոնք սիրում են հպարտանալ պատգամավորական մանդատով, այլ մարդիկ, ովքեր ապրում են հասարակ քաղաքացու նման, նրա հոգսերով, շատ հաճախ իրենց կյանքում հանդիպում անարդարությունների և կռիվ տալիս դրանց դեմ: Թերևս կյանքն է ստիպում հասարակ կյանքով ապրող պատգամավորին լինել ավելի ակսվւվ և անկողմնակալ: Ուրախալի է նաև այն, որ խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից շատերը երիտասարդ մարդիկ են, այսինքն' մեր խորհրդարանի և պետության ապագան հուսալի ձեռքերում է:

Այս համարում մենք ներկայացնում ենք Ազգային ժողովի պատգամավոր, Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն ՄԽԻԹԱՐՑԱՆԻՆ:

Թեև շատերը չէին հավատում, որ ԱՄՆ 44-րդ նախագահը կլինի սևամորթ, բայց Բարաք Օբամայի նախագահ ընտրվելն արդեն իրողություն է. մենք ներկայացնում ենք վերլուծություններ, թե ինչ կտա աշխարհին սևամորթ նախագահի մուտքը Սպիտակ տուն:

Վերջերս Հայաստանի, Ադրբեջանի և Ոուսաստանի Մոսկվայում ստորագրած հռչակագիրը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ Հայաստանում և Ադրբեջանում: Այս թեման ևս չի վրիպել մեր ուշադրությունից: Առաջիկա համարներում ևս մենք անդրադառնալու ենք դարաբաղյան հարցի կարգավորման թեմաներին' հնարավորություն տալով ամենատարբեր դիրքորոշում ունեցուղ քաղաքական գործիչների ներկայացնելու իրենց կարծիքը այս անչափ կարևոր հարցի վերաբերյալ:

Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանալին գտնվում է հայ քաղաքացու ձեռքերում:

«Դե Ֆակտո» ամսագրի գյխավռր խմբագիր

Սենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...