19:09
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-03-13 12:07

«Դե Ֆակտո» 70 էքսկլյուզիվ  (2012թ.)

Մեկնարկեց 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Պատգամավորության թեկնածություններն առաջադրած բոլոր քաղաքական ուժերը հանդես են գալիս իրենց ծրագրերով և բազմաթիվ խոստումներով: Այս ամենի համատեքստում շատ կարևոր է,  որպեսզի քաղաքացին իր ընտրությունը կատարի` հաշվի առնելով կուսակցության ծրագրերը, գաղափարախոսությունը, անցած ուղին, այլ  ոչ վերացական խոստումները: Այս անգամ քաղաքացին պետք է ճիշտ  ընտրություն կատարի, ոչ թե վաճառի իր ձայնը:

Խորհրդարանական այս ընտրությունները կարևոր են մեր ժողովրդի համար` պետության և գործող քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնելու և ամրապնդելու առումով:  ՀՀ նախագահն ու վարչապետը անձամբ են խոստացել  ժողովրդին, որ այս ընտրությունները լինելու են ազնիվ և արդար:

Հուսանք, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը որակապես կտարբերվի նախորդներից և իր օրենսդիր գործունեությամբ կնպաստի իր նկատմամբ վստահություն ու հավատ ցուցաբերած ժողովրդի կյաքի որակի բարձրացմանը: Շատ կարևոր է, որ այս ԱԺ-ում ընդգրկվեն մարդիկ, ովքեր պատրաստակամ են աշխատելու պետության, ժողովրդի համար, այլ ոչ թե նրանք, ովքեր մանդատը կօգտագործեն ի նպաստ իրենց անձնական շահերի:

ՙԴե Ֆակտո՚ ամսագրի հերթական համարի առաջին էջում ներկայացնում ենք գործող պատգամավոր և պատգամավորության թեկնածու Մանվել Բադեյանին. մարդ, ով տարիների աշխատանքային փորձով ապացուցել է իր նվիրվածությունը ժողովրդին` հետևողականորեն, առանց բարձրաձայնելու զբաղվելով բուն օրենսդրական գործունեությամբ: 

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...