19:29
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ֆրանսիաբնակ լուսանկարիչ Գրիգոր Խաչատրյանի ՙԱրցախը` հզոր և գեղեցիկ՚ խորագրով ցուցահանդեսը մենկարկեց ֆրանսիական Քլերմոնդ Ֆերրարդ քաղաքում

2013-03-06 11:45

«Դե Ֆակտո» 81 (2013թ.)

2013-ի փետրվարի 20-ին լրացավ Արցախյան շարժման 25-ամյակը: Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կազմակերպված բազմաթիվ միջոցառումներից մեկն էլ ֆրանսիաբնակ մեր հայրենակից, լուսանկարիչ Գրիգոր Խաչատրյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսն էր, որը կազմակերպվել էր տեղի հայ համայնքի աջակցությամբ և կրում էր ՙԱրցախը` հզոր և գեղեցիկ՚ (Artsakh est fort et beau) խորագիրը:

ՙԱյս լուսանկարներով ցուցահանդես ունեցել էի Արցախում մի քանի տարի առաջ: Հայրենիքից հեռու այս ցուցահանդեսը կազմակերպելով` նպատակ ունեմ ցույց տալու նորանկախ   Արցախի հզորությունը` որպես զարգացող պետություն, գեղեցկությունը, պատմական մեծագույն նշանակությունը, տեսարժան վայրերը: Այս ցուցահանդեսը շատ ուրախացրեց տեղի հայերին, ինչպես նաև ճանաչողական նշանակություն ունեցավ օտարների համար` թե քաղաքական, թե պատմակն, թե ինչու ոչ նաև տուրիզմի տեսանյունից՚:

Գրիգոր Խաչատրյան` Լուսանկարիչ

-Որքա՞ն ժամանակ են ցուցադրվելու Ձեր նկարները և ինչպիսի՞ արձագանքներ ունեցան արտասահմանցիների կողմից:

-Ցուցահանդեսը շրջիկ է, բացի Քլերմոնդ Ֆերրարդից` այն ներկայացնելու ենք նաև այլ քաղաքում: Սրանով նպատակ ունենք որքան հնարավոր է շատ այլազգի քաղաքացիների տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, մի քանի հասարակական և մարդասիրական կազմակերպություններ պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու, օգնելու կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև ձեռք բերելու լուսանկարները: Հրավիրատոմսերի միջոցով փորձեցիքն իրազեկել երիտասարդությանը` հատկապես ուսումնական հաստատություններում սովորող երիտասաևդներին, որպեսզի նոր սերունդը ևս տեղեկացվածծ լինի Արցախի մասին: Կարծում եմ` ցուցահանդեսը կարելի է հաջողված համարել:

-Ի՞նչ հիշողություններ ունեք Արցախյան բնապատկերները լուսանկարելու ժամանակներից:

-Մի քանի առավել վառ հիշողություններ են մնացել Արցայան ճամփորդությունիցս: Նրա բնության գեղեցկությունը, սարերի ու լեռների վեհությունը,  պատերազմ տեսած ու հաղթանակած ժողովրդի խոսուն հայացքները անբացատրելի, անսահման տպավորիչ են: Լինելով Արցախում` ամեն վայրկյան փորձում ես շուրջդ ավելի ուշադիր նայել, ավելի շատ պատկերներ ու տեսարաններ մտապահել, դե իսկ ես երջանկություն ունեցա դրանք անմահացնելու իմ լուսանկարներում: Հատկապես երեք վայր կան, որոնք ես երբեք չեմ մոռանա` Գանձասարի եկեղեցին, որտեղ ես  հոգևոր հանգստություն եմ զգում, Տիգրանակերտը, որտեղ ինձ հպարտ եմ զգում իմ հզոր նախնյաց համար, և երրորդը` Ջլդրդուզն է, որտեղ այդ անսահման բարձունքից իրոք զգում ես Արցախի հզորությունը:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...