2013-03-06 11:45
«Դե Ֆակտո» 81 (2013թ.)
2013-ի փետրվարի 20-ին լրացավ Արցախյան շարժման 25-ամյակը: Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կազմակերպված բազմաթիվ միջոցառումներից մեկն էլ ֆրանսիաբնակ մեր հայրենակից, լուսանկարիչ Գրիգոր Խաչատրյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսն էր, որը կազմակերպվել էր տեղի հայ համայնքի աջակցությամբ և կրում էր ՙԱրցախը` հզոր և գեղեցիկ՚ (Artsakh est fort et beau) խորագիրը:
ՙԱյս լուսանկարներով ցուցահանդես ունեցել էի Արցախում մի քանի տարի առաջ: Հայրենիքից հեռու այս ցուցահանդեսը կազմակերպելով` նպատակ ունեմ ցույց տալու նորանկախ Արցախի հզորությունը` որպես զարգացող պետություն, գեղեցկությունը, պատմական մեծագույն նշանակությունը, տեսարժան վայրերը: Այս ցուցահանդեսը շատ ուրախացրեց տեղի հայերին, ինչպես նաև ճանաչողական նշանակություն ունեցավ օտարների համար` թե քաղաքական, թե պատմակն, թե ինչու ոչ նաև տուրիզմի տեսանյունից՚:
Գրիգոր Խաչատրյան` Լուսանկարիչ
-Որքա՞ն ժամանակ են ցուցադրվելու Ձեր նկարները և ինչպիսի՞ արձագանքներ ունեցան արտասահմանցիների կողմից:
-Ցուցահանդեսը շրջիկ է, բացի Քլերմոնդ Ֆերրարդից` այն ներկայացնելու ենք նաև այլ քաղաքում: Սրանով նպատակ ունենք որքան հնարավոր է շատ այլազգի քաղաքացիների տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, մի քանի հասարակական և մարդասիրական կազմակերպություններ պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու, օգնելու կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև ձեռք բերելու լուսանկարները: Հրավիրատոմսերի միջոցով փորձեցիքն իրազեկել երիտասարդությանը` հատկապես ուսումնական հաստատություններում սովորող երիտասաևդներին, որպեսզի նոր սերունդը ևս տեղեկացվածծ լինի Արցախի մասին: Կարծում եմ` ցուցահանդեսը կարելի է հաջողված համարել:
-Ի՞նչ հիշողություններ ունեք Արցախյան բնապատկերները լուսանկարելու ժամանակներից:
-Մի քանի առավել վառ հիշողություններ են մնացել Արցայան ճամփորդությունիցս: Նրա բնության գեղեցկությունը, սարերի ու լեռների վեհությունը, պատերազմ տեսած ու հաղթանակած ժողովրդի խոսուն հայացքները անբացատրելի, անսահման տպավորիչ են: Լինելով Արցախում` ամեն վայրկյան փորձում ես շուրջդ ավելի ուշադիր նայել, ավելի շատ պատկերներ ու տեսարաններ մտապահել, դե իսկ ես երջանկություն ունեցա դրանք անմահացնելու իմ լուսանկարներում: Հատկապես երեք վայր կան, որոնք ես երբեք չեմ մոռանա` Գանձասարի եկեղեցին, որտեղ ես հոգևոր հանգստություն եմ զգում, Տիգրանակերտը, որտեղ ինձ հպարտ եմ զգում իմ հզոր նախնյաց համար, և երրորդը` Ջլդրդուզն է, որտեղ այդ անսահման բարձունքից իրոք զգում ես Արցախի հզորությունը:
Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի
Վերադառնալ