18:58
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր նպատակը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է

2013-03-02 11:09

«Դե Ֆակտո» N40 (2009թ.)

Հարցազրույց Ազգային Ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի հետ

-Պարո՛ն Սադոյան, վերջերս ավելի պասիվ եք  քաղաքականության մեջ: Հոգնե՞լ  ե ք քաղաքականությունից:

-Վերջին  շրջանում բավական  ակտիվ հասարակական  գործունեություն ենք ծավալել: Գրանցվեց ազգային համագործակցության հասարակական կազմակերպությունը, որի նախագահն եմ: Մեր նպատակը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, բայց կարևորագույն խնդիրը, որ մենք լուծեցինք վերջին տարվա ընթացքում, քաղաքական դաշտում ՙՍերնդափոխության ակումբ՚ հասարակական կազմակերպության հիմնումն է, որի համանախագահն եմ ես:

-Իսկ դա ապաքաղաքակա՞ն կառույց է:

-Սա հասարակական կազմակերպություն է, բայց կարևորագույն խնդիրները  անկախ քաղաքական դրվածքներն  ու դիրքորոշումներն են: ՙՍերնդափոխության ակումբի՚ անդամ կարող են դառնալ այն երիտասարդները, ովքեր  իրենց կյանքի իմաստը տեսնում են ղեկավարման ոլորտում:

-Այսինքն` Ձեր ակումբի անդամ կարո՞ղ են դառնալ տարբեր կուսակցությունների  անդամ երիտասարդներ:

-Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որ տարբեր մոտեցումներով երիտասարդներն անիմաստ վիճաբանությունների մեջ չներգրավվեն:

-Բայց ինչո՞ւ են անիմաստ, եթե կան քաղաքական տարաձայնություններ,  պետք է վիճել:

-Ցավոք սրտի, քաղաքական կուսակցությունների  երիտասարդական թևերի  ներկայացուցիչները,  որոնց մի զգալի մասը տարբեր կուսակցություններից անդամակցում են մեր ակումբին, իրենց ավագների օրինակը շարունակելով,  ձևավորում են անհանդուրժողականության մթնոլորտ, և անընդհատ մեր միջամտության կարիքն է զգացվում: Ակումբում մշակվել են հատուկ էթիկայի կանոններ, որպեսզի  վիճաբանությունները ընթանան բովանդակային հարթության վրա:

-Պարո՛ն Սադոյան, իսկ ստացվո՞ւմ է:

-Հիմնականում ստացվում է: Այսօր  մի քանի անգամ ավելի լավ մթնոլորտ է:

-Իսկ Ձեր ակումբում իշխանական կուսակցություններից երիտասարդներ կա՞ն անդամագրված, թե՞ միայն ընդդիմադիր դաշտից են:

-Այո՛: Մենք ուղղակի ասում ենք, որ մեր կուսակցությանը կարող են անդամագրվել միայն այն մարդիկ, ովքեր հավատում են, որ ազգայինը վեր է ամեն ինչից:

-Պարո՛ն Սադոյան, Դուք երկար տարիներ է` քաղաքականության ոլորտում եք, եղե՞լ են առիթներ, երբ կարող էիք շատ փող աշխատել հենց քաղաքականության շնորհիվ:

-Ոչ միայն  եղել են, նույնիսկ հիմա էլ են լինում:

-Ինչո՞ւ եք դուք Հանրային խորհրդում ընտրել ձեռնարկատիրության  և սպառողների շահերը պաշտպանող հանձնաժողովի նախագահի պաշտոնը:Դա ինչո՞վ է ձեզ ավելի մոտ:Կարծում եմ` այստեղ պետք է բիզնեսմեն լինել  ձեռնարկատերերին օգնելու համար:

- Ես տարիներ շարունակ ասում էի, որ ինչպես կարելի է պետություն օրգանիզմի, ազգ-ժողովուրդ օրգանիզմի նյարդային համակարգը տալ օտարին: Այս ոլորտում ակտիվություն մտցնելու կարևորագույն խնդիրներից մեկը զանգվածային ձեռներեցության մթնոլորտի ստեղծումն է առանց ձեռնարկատիրական գործունեության մեջ ստեղծագործական մոտեցումների, առանց որի այս երկիրը չի  կարող առաջ գնալ:

-   Դուք ընտրել եք մի ճանապարհ, որ շարունակե՞ք Ձեր պայքարը:

-Ինչ որ կիսատ է մնացել, պետք է փորձել հասցնել ավարտին, ես ցանկանում եմ սերնդափոխության ակումբի շրջանակներում գաղափարները, որոնք շատ կարևորում եմ,  փոխանցել երիտասարդներին:

-Պարո՛ն Սադոյան, դուք բիզնես չունեք: Ի՞նչ միջոցներով եք պահում կուսակցությունը:

-Կուսակցությունը պահելու համար այդքան  մեծ գումարներ հարկավոր չեն: Որևիցե  խնդիր չկա, կուսակցության և համախոհների մեջ կան մարդիկ, ովքեր օգնում են:

-Պարո՛ն Սադոյան, ձեր կուսակցությունը այսօր ինչո՞վ է զբաղվում: Եվ պատրաստվո՞ւմ եք արդյոք  առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

-Ես մի քանի անգամ կենտրոնի մի տարածքից առաջադրվել էի, համամասնական ցուցակով ընտրվեցի պատգամավոր, որտեղից էլ ընտրվեց  Խաչատուր Սուքիասյանը, ով վերջերս թողեց իր մանդատը:

-Հնարավո՞ր է Խաչատուր Սուքիասյանի փոխարեն իր ընտրատարածքում առաջադրեք Ձեր թեկնածությունը:

-Առաջարկություններ եղել են  մեր կուսակցության կողմից, բայց կարծում եմ, որ դրա նյութական հնարավորությունը դեռ չունեմ:

-Դուք ինչպե՞ս  եք գնահատում   Խաչատուր Սուքիասյանի այդ քայլը:

-Ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ: Տեղյակ լինելով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչպիսի և ինչ ուղղվածությամբ մարդիկ են աշխատում և ինչպես են այլոց թելադրանքով քվեարկում` մարդկանց մեղադրել  չեմ կարող: Բայց չնայած դրան` Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում լինելով օգտակար անձնավորություն, թողեց իր մանդատը: Ես շատ կուզեի, որ Խաչատուր Սուքիասյանը մնար և շարունակեր իր պատգամավորական գործունեությունը:

        

                                                                             ՍԻՐԱԿ  ՕՀԱՆՅԱՆ

 

 

                                                                                         

 

 

 

 

 

  



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...