2013-02-23 10:53
«Դե Ֆակտո» 36 (2009թ.)
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան ներկայիս իշխանություններր ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի մարզերն իրենց տնտեսական և րարոյահոգեբանական զարգացվածությամր ետ չմնան քաղաքամայր Երևանից, մեր ամսագիրը ես պարբերաբար անդրադառնում է մարզերում առկա խնդիրներին և հնարավորություն տալիս մարզային իշխանություններին ներկայացնելու իրենց խնդիրներն ու կատարած աշխատանքներր: Արմեն Ղուլարյանը շուրջ 10 տարի է՝ ղեկավարում է Տավուշի մարզը, այդ իսկ պատճառով Դե Ֆակտոյի այս համարր մենք նվիրում ենք նրա անցած ճանապարհին և կատարած աշխատանքներին:
Այս համարում մենք ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ նորանկախ Հայաստանի երեք նախագահների մասին, որոնց իր ֆոտոխցիկով անմահացրել է հայտնի ֆոտոլրագրող Մարտին Շահբազյանը:
Հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման ուղղությամբ կատարվող դժվարին քայլերը Հայաստանի և Թուրքիայի նախագահների կողմից՝ մենք ներկայացնում ենք վերլուծություններ և հարցազրույցներ հայ-թուրքւսկան հարաբերությունների ապագայի վերաբերյալ:
Այն, որ Հայաստանր և Թուրքիան հարևան երկրներ են, և ոչ մենք, ոչ էլ թուրքերր չեն քոչելու այս տարածաշրջանից, նշանակում է՝ մենք ստիպված ենք ապրել կողք կողքի, և ցանկալի է, որ ունենանք նորմալ, ինչո՞ւ ոչ, ապագայում նաև գործընկերային հարաբերություններ: Հայաստանի Հանրապետության նախագահր բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը հեռու ապագայում չէ, և դրան չի նախորդելու որևէ նախապայման: Եվ որ ամենակարևորն է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը որևէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ:
Թող որ մայիսը հայ ժողովրդի համար միշտ լինի հաղթանակների ամիս:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
« Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ