19:10
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-02-06 14:05

«Դե Ֆակտո» 70 էքսկլյուզիվ

Առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները ավելի շատ ոչ թե գաղափարական և քաղաքական ծրագրերի պատերազմ են հիշեցնում կամ բանավեճ, այլ տեսակների կռիվ: Տեսակներ, որոնք ձևավորվեցին այս 20-ամյա ՀՀ անկախության տարիների ընթացքում, և այսօր մեր քաղաքացուն հնարավորություն են տալիս որոշելու, թե որ տեսակին ընտրելով, ինչպիսի ապագա են տեսնում իրենց և իրենց  երեխաների  համար:

Այսօր ՀՀ-ում ձևավորվել է երկու տեսակի քաղաքական և ֆինանսական էլիտա: Առաջին տեսակը նրանք են, ովքեր, այս տարիների ընթացքում ունենալով բարձր պաշտոններ, թալանել, կեղեքել և պետական պաշտոնները չարաշահելով՝ կուտակել են ֆինանսական մեծ հոսքեր և այսօր ամեն ինչ անում են, որ իշխանության բերեն իրենց զավակներին, որպեսզի  կարողանան ապահովել այդ թալանած գումարների փոխանցումը հաջորդ սերունդներին: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հենց այս տիպի և տեսակի մարդիկ են, որ, հասկանալի պատճառով, կատաղի պայքար են մղում իրենց երեխաներին և հաջորդ սերունդներին իշխանության բերելու համար:

Երկրորդը` Կարեն Կարապետյանի տեսակն է: Այս տեսակի տակ պետք է հասկանալ մարդու, ով որև մեկ դրամ  չի ՙկերել՚ ՀՀ պետական բյուջեից, ով նույնիսկ մեկ անգամ չի չարաշահել կամ չի օգտագործել իր զբաղեցրած պետական պաշտոնը սեփական բիզնեսի կամ ընտանիքի բարեկեցության համար, ընդհակառակը, նա ՀՀ-ից դուրս աշխատած իր հսկայական գումարները բերում է Հայաստան և բարեգործական ծրագրերով աջակցություն ցույց տալիս ՀՀ, Արցախի և Ջավախքի իր հայրենակիցներին: Նա մարդու այն տեսակներից է, ովքեր դրսում աշխատած իրենց հսկայական գումարները ՙսրսկում՚ են Հայաստանի տնտեսության մեջ` ներդրումներ կատարելով այս կամ այն բնագավառներում, հետևաբար` ստեղծում աշխատատեղեր: Նա նաև մարդու այն տեսակն է, ով բավականին քիչ է խոսում իր իսկ կատարած բարեգործությունների և աշխատանքների մասին: Խնդիրն այն է, որ երկրորդ տեսակը, որի խորհրդանիշը մենք համարում ենք Կարեն Կարապետյանին, նույնիսկ փորձ չի կատարում իր որդուն կամ իր հարազատներին քաղաքական դաշտ բերելու, որովհետև նրանք իրենց առջև խնդիր չեն դնում ինչ-որ մի բանից պաշտպանվելու` մտածելով, որ հասարակությունն է գնահատական տալիս, և հենց հասարակությունը պետք է պաշտպանի այն մարդկանց, ովքեր իրենց օրինակով ստեղծում են մի միջավայր, որտեղ ՀՀ քաղաքացին իրեն ավելի ապահով է զգում:

Այսօր ՀՀ քաղաքացին կանգնած է ընտրության առջև` ընտրել առաջի՞ն տեսակը, թե՞ երկրորդ տեսակը:

ՙԴե Ֆակտո՚ ամսագրի առաջին էջում ներկայացնում ենք Կարեն Կարապետյանին, նրա կատարած աշխատանքները: Հուսանք, որ Կարեն Կարապետյանի տեսակը կհաղթի:

Մենուա Հարությունյան

Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...