19:12
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2012թ. հաջող տարի էր, հուսանք 2013թ. ավելի մեծ ձեռքբերումներ կունենանք

2013-02-05 13:46

«Դե Ֆակտո» N80

Արտավազ Հակոբյան, Դավիթ Բեկ համայնքի ղեկավար

-Պարո՛ն Հակոբյան,  ամփոփելով 2012թ.ª ինչպե՞ս կգնահատեք այն, հաջո՞ղ տարի էր:

-Ընդհանուր առմամբ, 2012թ. հաջող տարի էր: Մեծ ուրախություն ապրեցինք, որ նման փոքրիկ համայնքում այդ տարվա ընթացքում վեց ծնունդ գրանցվեց:  Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև այն, որ հաջողվեց վերանորոգել 1900թ. կառուցված կամուրջը, դպրոց տանող ճանապարհը:

2012թ. առաջընթաց գրանցվեց նաև անասնապահության ոլորտում, անասնագլխաքանակի թիվը հասավ  200-ի: 

-Դուք 2000թ.  զբաղեցնում եք համայնքի ղեկավարի պաշտոնը, ինչպիսի՞ն էր համայնքը մինչ Ձեր ընտրվելը և ինչպիսի՞ն է այսօր, ի՞նչ առաջնահերթ  խնդիրներ են լուծվել համայնքում:

-2000թ. մինչև այսօր համայնքում բավականին աշխատանքներ են իրականացվել: Համայնքն այսօր ունի վերանորոգված բուժկետ, մանկապարտեզ, մարզադահլիճ, խմելու և ոռոգման ջրատարի ու ներքին ցանցի նոր կառուցված համակարգեր, ինչպես նաև իրականացվել է ճանապարհների ասֆալտապատում, հանդիսությունների սրահի կառուցում և այլն:

-Ինչո՞վ է հիմնականում զբաղվում համայնքի բնակչությունը, գյուղատնտեսության ո՞ր ճյուղերն են զարգացած համայնքում:

-Դավիթ Բեկ համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ:

-Ի՞նչ խնդիրներ ունեն համայնքի բնակիչներն այսօր:

-Համայնքն այսօր ունի երկու կարևոր խնդիր՝ գազաֆիկացման բացակայությունը ու զբաղվածության հարցը:

-Դավիթ Բեկը պատմական նշանակության համայնք է, հարուստ է պատմական հուշարձաններով, հաճա՞խ են զբոսաշրջիկները այցելում համայնք:

-Այո՛, տարածքը հարուստ է պատմական հուշարձաններով, սակայն դրանք բավականին հեռու են համայնքից, և այդ հեռավորությունն է, թերևս, պատճառը, որ զբոսաշրջիկները չեն այցելում այդ վայրերը:

-Եթե համայնքի բյուջեն հնարավորություն տար, առաջին երեք ծրագրերը որո՞նք են, որ կշտապեիք իրականացնել:

-Առաջինը կլուծեինք համայնքի գազաֆիկացման խնդիրը, երկրորդ՝ կկառուցեինք գյուղմթերքներ մշակող գործարան, երրորդ՝ կվերանորոգեինք ակումբը:

-ՙԴե Ֆակտո՚ ամսագրի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետը ճանաչվել է ՙՏարվա մարզպետ՚: Ինչպե՞ս կգնահատեք Սուրիկ Խաչատրյանի գործունեությունը` որպես մարզպետ:

-Սուրիկ Խաչատրյանն արդեն շուրջ տասը տարի է, ինչ  Սյունիքի մարզպետն է, ու այդ տարիների ընթացքում բոլոր ոլորտներում /կրթություն, արվեստ, գյուղատնտեսություն/ առկա է հսկայական առաջընթաց, որը պայմանավորված է Սյունիքի մարզպետի նվիրական աշխատանքով: Լինելով սյունեցի՝ նա հսկայական աշխատանք է կատարել սյունեցու միասնական կերպարի կերտման ուղղությամբ: Շնորհիվ նրա նվիրվածության՝ Սյունիքի մարզը էական տարբերվում է մյուս մարզերից: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի անձին, ապա  նա կայուն, կարող, իր խոսքի տեր և մարդու հոգսը թեթևացնող մարդ է, և վայելում է ողջ Սյունիքի մարզի բնակչության սերն ու հարգանքը:  

 Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...