19:31
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-01-26 15:00

«Դե Ֆակտո» 43Էքսկլյուզիվ 

2009 թվականը մոտեցավ իր ավարտին, և մենք, թերթելով ևս մեկ էջ մեր կյանքից, դարձյալ փորձում ենք գնահատականներ տալ, թե ինչպիսի հաջողություններ կամ բացթողումներ ունեցանք անցնող տարում: Հայաստանի Հանրապետության համար տարին դժվարին, բաց և վճռական էր, լի բազմաթիվ հաղթանակներով: Շնորհիվ հանրապետության նախագահի՝ Հայաստանր դարձավ տարածաշրջանային գործոն և համաշխարհային մեծ քաղաքականության մեջ որպես ինքնուրույն խաղացող հանդես գալու հայտ ներկայացրեց: Թեև այսօր հայտնի չէ, թե ինչով կավարտվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացր, բայց մի բան ակնհայտ է. Թուրքիան այսուհետ հաշվի է նստելու Հայաստանի պետական շահերի հետ և վաղ թե ուշ հաստատելու է դիվանագիտական հարաբերություններ՝ բացելով պետական սահմանը:

2009 թվականր երկար կհիշենք որպես Հայաստանի Հանրապետության և նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքական հաղթանակների տարի:

Ամփոփելով անցնող տարին՝ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակագմր որոշեց տարվա մարդ ճանաչել մի մարդու, ով 2009 թվականի ամբողջ ընթացքում իր բարեգործական մեծածավալ ծրագրերով անընդհատ կանգնած էր մեր ժողովրդի ամենատարբեր շերտերի կողքին: 2009-ի րնթացքում, շնորհիվ այդ մարդու, մենք ունեցանք բազմաթիվ սպորտային հաջողություններ: Այդ մարդր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, ով, մեր հարցումներով, այսօր Հայաստանի ամենասիրված դեմքերից մեկն է: Ամուր կանգնած լինելով նախագահի կողքին՝ Գագիկ Ծառուկյանր նաև նպաստեց երկրի ներքաղաքական կյանքի կայունացմանն ու զարգացմանր: 2009 թվականը տնտեսական ճգնաժամի տարի է, բայց Գագիկ Ծառուկյանն առաջիններից մեկն էր, որ հայտարարեց, որ թեև իր բիզնեսը տուժում է, բայց ինքր որևէ աշխատատեղ չի կրճատելու, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել և պահել իրենց րնտանիքները:

Թող որ 2010 թվականն էլավեփ մեծ հաջողություններ բերի մեր ժողովրդին ու պետությանը:

Թող հաջողություններն ուղեկցեն մեզ:

 Մենուա Հարությունյան

Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...