17:56
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ազգությունն ու կրոնը ամենեւին կարեւոր չեն, կարեւոր է մարդկային կյանքը, որը քո ձեռքերում է

2020-12-08 00:42

Կյանքում նպատակներն ու ապագայի հանդեպ տեսլականները լինում են տարբեր: Բժիշկ, ինվազիվ սրտաբան Պանկաջ Սինգի նպատակը բնավ այն չէ, որ լինի անվանի բժիշկ, վարի թանկարժեք մեքենա, հագնի բրենդային հագուստ, այլ իր նպատակն է լինել հոգով հանգիստ և ներդաշնակ ինքն իր հետ: Պանկաջ Սինգը չլինելով կրոնապաշտ, հարգում է յուրաքանչյուր կրոն և Աստծուն համարում էներգիա, որ կա յուրաքանչյուրի մեջ:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան, կարդիոթերապևտիկ բաժանմունքի ղեկավար, ազգությամբ հնդիկ Պանկաջ Սինգը:

Պանկաջ Սինգի խորհուրդն է բոլորին՝ լինել ֆիզիկապես ակտիվ, ուտել սահմանափակ, բայց առողջ սնունդ, չունենալ վատ սովորություններ՝ չծխել, ալկոհոլ չօգտագործել եւ չզբաղվել ինքնաբուժությամբ: Ժամանակ առ ժամանակ դիմել սրտաբանի եւ լինել նրա վերահսկողության ներքո:

«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.) 

-Պարո՛ն Սինգ, կպատմե՞ք` Ձեր աշխատանքային գործունեության սկիզբն ինչպես դրվեց և քանի՞ տարի է, որ Ձեր մասնագիտական գործունեությունն եք ծավալում Հայաստանում:
-Բժշկական կրթությունն ու բոլոր որակները ձեռք եմ բերել Հայաստանում: 18 տարի է ինչ բնակվում և իմ գործունեությունն եմ ծավալում այստեղ: 2014 թվականին, նախկինում «Քոնկոր» ներկայումս «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում եմ անցել իմ վերապատրաստման կուրսերը, որպես ինվազիվ սրտաբան: 2018 թվականից «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում ինվազիվ սրտաբան եմ և կարդիոթերապևտիկ բաժնի ղեկավարը:


-Ինչու՞ ընտրեցիք հենց սրտաբանի մասնագիտությունը:
-Ես բժիշկների ընտանիքից եմ և մանկուց էի ընտրել այս ուղին: Լինելով ազգությամբ հնդիկ երբևէ չէի ապրել Հնդկաստանում և երբ եկավ այն պահը, որ ես պետք է համալսարան ընդունվեի, հայրս հետաքրքրվելով տարբեր աղբյուրներից` իմացավ, որ Հայաստանում կա Բժշկական համալսարան, որտեղ ես կարող եմ սովորել և գնալ իմ նպատակների հետևից:
2002 թվականին ընդունվեցի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Սովորելով երկար ու ձիգ տարիներ հասա ասպիրանտուրա և ցանկանում էի դառնալ վիրաբույժ: Դիմելով այդ բաժին ընդունվեցի և 6 ամիս սովորելուց հետո, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, փոխեցի ուղղվածությունս և ուղիս շարունակեցի ինվազիվ սրտաբանության ուղղությամբ:


-Պարո՛ն Սինգ, ըստ Ձեզ, ո՞րն է ինվազիվ սրտաբանության արդյունավետության գրավականը:
-Թիմային համախմբված աշխատանքի արդյունքում է, որ մենք կարողանում եք գրանցել հաջողություններ և մեր աշխատանքը լավ կատարել: Այստեղ, բացի լավ մասնագետ լինելուց, թիմի յուրաքանչյուր անդամ առաջնահերթ լավ մարդ է:


-Ի՞նչ խնդիրներով հիվանդներ կարող են դիմել ձեր բաժին կամ ի՞նչ խնդիրներով են դիմում:
-Սա սրտի վիրաբուժության կենտրոն է և բոլորը սրտի հիվանդներ են: Պարզապես սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդուն մենք կամ սրտի ստենդավորում ենք իրականացնում, կամ բաց վիրահատություն՝ պրոտեզավորում: Մեր բաժանմունքը կարող է ընդունել 30 հիվանդ:
Հանրության շրջանում վարած կենսակերպի և ապրելակերպի պատճառով է, որ իրենց մոտ առաջանում է խոլեստերին և դրանք են, որ ներխուժում են սրտի անոթներ և խցանում այն ու առաջացնում ինֆարկտային կամ նախաինֆարկտային երևույթներ: Հաճախ հանդիպում ենք հիպերտոնիա հիվանդությանը, սրտի իշեմիկ խանգարումների, հիմնականում դրանք են այն խնդիրներն ու գանգատները, որոնցով դիմում են մեզ:


-Հիվանդները մեծամասամբ հիվանդության ո՞ր փուլում են դիմում Ձեր օգնությանը:
-Հիվանդների 60 տոկոսը հենց ունենում է որևէ գանագատ նորմալ ֆիզիոլոգիական ռիթմի շեղումների հետ կապված, դիմում է մեզ: Շատ քչերն են, որ մեզ մոտ գալիս են սուր ինֆարկտով:


-Ղեկավարում եք «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի կարդիոթերապևտիկ բաժանմունքը, կմանրամասնե՞ք բաժանմունքի գործունեությունը և ի՞նչ վիրահատություններ եք ինքներդ իրականացնում:
-Յուրաքանչյուր հիվանդ, որը պառկում է մեզ մոտ և նրա հանդեպ բժշկական միջամտություն է արվում, դա կարող է լինել՝ անգոգրաֆիա, անգոպլաստիկա կամ բաց կրծքավանդակի վիրահատություն, մի քանի օր, կամ շաբաթ վերականգնողական փուլն անցնում է կարդիոթերապևտիկ բաժանմունքում և հենց մեր բաժանմունքում էլ իրականացնում ենք նրա հետվիրահատական կազդուրման և առողջացման փուլը՝ դեղորայքերի որոշում և այլն: Սա ստացիոնար բաժանմունք է և ամեն ինչ անում ենք, որ հիվանդը լիարժեք կազդուրված դուրս գա հիվանդանոցից: Իրականացնում եմ կորոնոգրաֆիա և ստենդավորման վիրահատությունը, միաժամանակ օգնում եմ իմ բոլոր գործընկերներին:


-Ինչպիսի՞ ծանրաբեռնվածությամբ եք աշխատում «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում:
-Սրտաբանի մասնագիտությունն ինքնին բարդ ու ծանր մասնագիտություն է: Լինել սրտաբան, դա մեծ պատասխանատվություն է: Այս բժշկական կենտրոնում մենք անդադար շարժի մեջ ենք: Բայց այս մասնագիտությունը յուրաքանչյուրիս անհատական ընտրությունն է և եթե չսիրենք այս մասնագիտությունը, ապա չենք կարող աշխատել:


-Լինելով այլ ազգի ներկայացուցիչ, անհարմարություններ ունենո՞ւմ եք հայերի հետ աշխատելիս և հայ հիվանդներին բուժելիս:
-Ցանկացած մարդ, երբ գնում է օտար երկիր, առաջնահերթ անհարմարությունը, որ պատճառում է իրեն, դա լեզվի իմացությունն է՝ սովորել լեզու և արտահայտել քո մտքերը ճիշտ: Ես ժամանակի ընթացքում կարողացել եմ հաղթահարել այդ բարդությունը: Աշխատելիս կամ բուժելիս ազգությունը բնավ կապ չունի, երբ մարդը դիմում է կամ իրեն բերում են, մեր մասնագիտության տեր բժշկի մոտ, նա կանգնած է լինում կյանքի և մահու խնդրի առջև: Ես երբևէ հայերի հետ աշխատելու խնդիր չեմ ունեցել:
Բժիշկն առաջնահերթ լավ հոգեբան պետք է լինի, այլապես ամեն տեսակի մարդու կարող է հանդիպել և ազգությունն այստեղ կապ չունի: 95 տոկոսով կարողանում եմ մարդկանց հետ գտնել շփման եզրեր:


-Դժվա՞ր է լինել ընտանիքից հեռու, ապրել այստեղ, կերտել ու դառնալ մի մասնիկը մեկ այլ մշակույթի:
-Երբ եկա Հայաստան ես 18 տարեկան էի, իսկ հիմա 36: Կարելի է ասել ամբողջ կյանքս ապրել եմ այստեղ: Նպատակիս հասնելու համար մեծ զոհաբերություն եմ արել, ամեն տարի գնում էի Հնդկաստան և վերադառնում: Հայրս այնտեղ կլինիկա է հիմնել, ցավով պետք է ասեմ, որ հորս 2 տարի առաջ եմ կորցրել, բայց կլինիկան գործում է և ես այստեղից էլ կարողանում եմ ղեկավարել կլինիկան: Հայաստանում բնակություն հաստատելու մյուս կարևոր պատճառն այն է, որ կինս հայ է և ես ուեմ արդեն 3 տարեկան բալիկ և դա է պատճառը, որ Հայաստանում ստեղծել եմ իմ աշխարհը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...