01:49
12/07/2022
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ճշգրտությունը՝ հաջողության գրավական

2020-12-08 00:37

«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.) 

«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիան հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ վայելող, համաշխարհային ճանաչում ունեցող նորագույն, գերժամանակակից սարքավորումներով, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ հետազոտություններ, իսկ որակի բազմաստիճան հսկողությունն օգնում է պահպանել այդ հետազոտությունների խստապահանջ չափորոշիչները։ Լաբորատորիան պարբերաբար նորացվում և համալրվում է կիրառվող սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին առօրյա աշխատանքում իրականացնել տարբեր հետազոտություններ:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, բժիշկ-լաբորանտ Ժենյա Ռուբենի Ալեյանը:

«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Ժենյա Ռուբենովնան նշեց, որ միտք ունեն ընդլայնվելու եւ գերհագենալու նոր սարքավորումներով:

-Ժենյա Ռուբենովնա, կխնդրեմ ներկայացնել «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի հիմնական ծանրաբեռնվածությունը, աշխատանքը, ինչպիսի՞ հետազոտություններ են այստեղ կատարվում և ի՞նչ աշխատանքային գրաֆիկով եք առաջնորդվում:
-«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում մեր գրաֆիկը բավականին հագեցած է, աշխատում ենք 7 օր 24 ժամյա գրաֆիկով: Կատարում ենք ոչ միայն մեր բժշկական կենտրոնի ուղղվածությանը համապատասխան հետազոտություններ, նաև կատարվում են այլ հետազոտություններ ևս: Մեզ մոտ իրականացվում են ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, հորմոնալ և շատ այլ հետազոտություններ:
-Ինչպիսի՞ սարքավորումներով է հագեցած լաբորատորիան:
-Մեր լաբորատորիան հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխանող ավտոմատ և կիսաավտոմատ սարքավորումներով, ռեակտիվներով, որոնք օժտված են բարձր զգայունությամբ: Վերջիններս մեզ ապահովում են արդյունքների բարձր ճշգրտություն: Պետք է նշեմ, որ մեր հաջողության գրավականը հենց ճշգրտությունն է:
-Արդյո՞ք կան այնպիսի հետազոտություններ որոնք չեն իրականացվում «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի լաբորատորիայում և ինչպե՞ս եք վարվում տվյալ պարագայում:
-Այո, կան այդպիսի հետազոտություններ, որոնք չեն իրականացվում մեր լաբորատորիայում և մենք համագործակցում ենք այլ ախտորոշիչ կենտրոնների հետ: Դրանք են մանրէաբանական և ՊՇՌ մեթոդով իրականացվող հետազոտությունները:
Եթե վերցրել ենք հետազոտվող նմուշը և չենք կարողանում անմիջապես հասցնել համագործակցող կլինիկա, ապա դրանք պահպանվում են համապատասխան պայմաններում մինչև տեղափոխումը:
-Որո՞նք են Ձեր լաբորատորիայի առավելությունները:
-Մեր առավելությունն այն է, որ մենք աշխատում ենք 7 օր 24 ժամյա գրաֆիկով, ինչպես արդեն նշել եմ: Մեզ մոտ հերթապահում են մեր բանիմաց թիմի անդամները և մեր գնացուցակը բավականին մատչելի է յուրաքանչյուրի համար: Սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտություններն իրականացնել փակ-թեսթ համակարգով, փորձանմուշների ոչ կոնտակտային խառնիչով, որով բացառվում է նմուշների խաչաձև աղտոտման հնարավորությունը և ապահովում արդյունքների ճշգրտություն ու հավաստիություն: Հետազոտության արդյունքները տալիս ենք կարճ ժամանակահատվածում:
Նշեմ նաև, որ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնին կից գործում է տեղամասային պոլիկլինիկա, որտեղ գրանցվելու դեպքում կարող են անվճար օգտվել մեր լաբորատոր որոշ հետազոտություններից:
-Ինչպիսի՞ թիմից է կազմված լաբորատոր ծառայությունը, կխոսե՞ք մասնագետների մասին:
-Մեր լաբորատորիայում աշխատում են բանիմաց և փորձառու բժիշկներ, բուժքույրեր, լաբորանտներ: Մենք կարևորում ենք թիմային աշխատանքը: Սարքերի հետ աշխատելու հմտություններին տիրապետում են բոլորը: Լաբորատորիայում հետևում են ստերիլության բոլոր կանոններին: Մեզ մոտ հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ, անկախ մեր ծանրաբեռնվածությունից:
-Ո՞րն է ձեր աշխատանքի կարևորագույն սկզբունքը կամ ձեռքբերումը:
-Ըստ իս, ցանկացած բուժման հիմքում ընկած է ճիշտ ախտորոշումը: Սխալ ախտորոշումը ենթադրում է սխալ և անարդյունավետ բուժում:
Ուստի մեր գլխավոր սկզբունքն է ճշգրտությունը և պատասխանատվությունը յուրաքանչյուր անձի նկատմամբ, իսկ ձեռքբերումը մեր այցելուների բարձր գնահատականն է:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...