20:30
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
15 տարիների կատարած արդյունավետ աշխատանքները եւ համայնքաբնակների հետ համերաշխ հարաբերությունները Կաթնաղբյուրում:

2020-11-15 19:30

 «Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է 

Կոտայքի մարզի Կաթնաղբյուր համայնքի
ղեկավար ՔԱՋԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ:

«Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.) 

-Պարո՛ն Ասատրյան, 15 տարի է զբաղեցնում եք Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի պաշտոնը, այդ տարիների ընթացքում ի՞նչ աշխատանքներ են կատարվել համայնքում:
-Այդ տարիների ընթացքում կատարվել են համայնքի փողոցային լուսավորման աշխատանքները, և պետք է ասեմ, որ այն 95 տոկոսով հաջողվել է մեզ իրականացնել: Ասֆալտապատվել է համայնքի կետրոնական փողոցը:
Համայնքում ամեն տարի մոտ 200-300 գծամետր անցկացվում է նոր ոռոգման ջրագիծ: 4-րդ փողոցը Կաթնաղբյուրում լինելով նոր փողոց, ապահովված է 24 ժամյա խմելու ջրով, 860 գծամետր խմելու ջրի խողովակներ ենք անցկացրել: Մինչ 2005 թվականն անանցանելի էր այդ փողոցը, հիմա բարեկարգ է: Ինչպես նշեցի, համայնքում միայն կենտրոնական փողոցն է ասֆալտապատված, իսկ մնացած փողոցները խճապատված են:
Այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1կմ ոռոգման ջրագիծ ենք անցկացնում 1-ին և 3-րդ փողոցներում. սուբվենցիոն ծրագիրը ֆինանսավորվում է կառավարության և համայնքի ներդրմամբ` 50/50 հարաբերակցությամբ: Այդ փողոցներում դեռևս 1960-ական թվականներին կառուցված հին ջրագծերն էին գործում,առաջիկայում արդեն կունենան նոր ջրագիծ:
2005 թվականից համայնքում լուծվել է աղբահանության հարցը:
Համայնքում գործում է դպրոց, որը կառուցվել է
1960-ական թվականներին:Այս տարի համայնքը մտել է դպրոցաշինության ծրագրի մեջ և մոտ օրերս կսկսվի նոր դպրոցի շինարարությունը, այն կառուցվելու է Տարածքային զարգացման հիմնադրամի և կառավարության ֆինանսական օգնությամբ: Համայնքում դպրոց հաճախող աշակերտների թիվը 60 է:
Համայնքում հատուկ ուշադրության և խրախուսանքի են արժանանում այն մայրերը, որոնց ընտանիքում կա 3 և ավելի արու զավակ:
-Համայնքը գազաֆիկացվա՞ծ է;
-Այո՛, համայնքն ամբողջությամբ գազաֆիկացված է, 2-3 ընտանիք կարող են լինել բացառություն, որ գազ չունեն, դրանք էլ նոր կառուցված սեփական տներն են, որոնք առաջիկայում ևս կգազաֆիկացվեն:
-Համայնքն ո՞ւնի մանկապարտեզ, մշակույթի տուն, որոնք գործում են, իսկ եթե չեն գործում ապա ինչու՞:
-1957 թվականից Կաթնաղբյուր համայնքն ունեցել է մանկապարտեզ, այդ ժամանակ անգամ Աբովյան քաղաքը գոյություն չի ունեցել, ես ինքս էլ եմ հաճախել այդ մանկապարտեզը: Մանկապարտեզը գործել է մինչև 1993-1994 թվականները, իսկ այսօր չունենք մանկապարտեզ և այդ հարցը մնացել է առանց լուծման, թեպետ դիմել ենք կառավարությանը: Մշակույթի տուն նույնպես չունենք, տարբեր իշխանությունների օրոք դիմել եմ համապատասխան մարմիններին, սակայն ապարդյուն:
-Քանի՞ բնակիչ ունի համայնքը:
-Մեր համայքը փոքր է: Համայնքում բնակվում է 750 մարդ` 156 տնտեսություն: Մեր գյուղը ժողովրդավար գյուղ է և եթե նորից ընտրություններ լինի, եթե գյուղի 100 տոկոսը չէ ապա 80 տոկոսը վստահաբար կընտրի ինձ: Այս 15 տարիների կատարած աշխատանքի ընթացքում փորձեր են եղել ինձ հետ կապված չարաշահումներ բացահայտելու, սակայն ոչինչ չի հաջողվել, քանի որ աշխատում եմ ազնիվ և բարեխիղճ:
-Ինչո՞վ են զբաղվում համայնքի բնակիչները:
-Կաթնաղբյուրի բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ:
Աշխատանքում իմ սկզբունքներից է` գյուղը տեսնել բարեկարգ, ապահով, լուսավոր և խնդիրներից զերծ: Համայնքի բնակիչ-ղեկավար փոխհարաբերությունները միշտ եղել են շատ ջերմ և համերաշխ և այդպես էլ կշարունակվեն:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...