18:26
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
PODO CLINIC Առողջությունը` գեղեցկության գրավական.

2020-11-05 14:56

 «Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.)

Podo Clinic-ը մասնագիտացված բժշկական կենտրոն է, որտեղ իրականացվում են ոտքերի և ձեռքերի մաշկի և եղունգների հիվանդությունների բուժում։
Կետրոնը համալրված է պոդոլոգիական նորագույն գերմանական սարքավորումներով և ձեռքերի ու ոտքերի խնամքի SUDA հայտնի ապրանքանիշի կոսմետիկ բարձրակարգ նյութերով, որոնք որակյալ ծառայությունների կարևոր գրավականն են։ Պարբերաբար ստանալով ոտնաթաթի պրոֆիլակտիկ մշակում՝ Դուք էապես կնվազեցնեք ոտքերի եղունգների և մաշկի տարբեր հիվանդությունների առաջացման վտանգները։
Podo Clinic-ում կարող եք ստանալ մաշկաբանի, էնդոկրինոլոգի, օրթոպեդի, բժիշկ-կոսմետոլոգի և բժիշկ-մանրէաբանի անվճար խորհրդատվություն։ Պրոֆեսիոնալ մասնագիտական կազմի համագործակցված աշխատանքի շնորհիվ երաշխավորվում է լիարժեք արդյունք։
Անհրաժեշտության դեպքում տեղում կատարվում է լաբորատոր հետազոտություն, ճշգրիտ ախտորոշում, բուժման նշանակում և բժշկական մշակում բժիշկ-պոդոլոգների կողմից։
Մեզ դիմում են հետևյալ խնդիրներով՝

* ոտքերի, ձեռքերի եղունգների և
մաշկի սնկային ախտահարում
* էկզեմա
* պսորիազ
* գորտնուկներ, կոշտուկներ, պապիլոմաներ
* եղունգների ներաճ
* եղունգի դեֆորմացիաներ
* կրունկների ճաքեր
* դիաբետիկ ոտնաթաթ
* Hallux Valgus(կոճ)
* կրնկախթան(շպորա)
* օրթոպեդիկ ներդիրների և օրթեզների պատրաստում


Մեր կենտրոնում նաև կարող եք ստանալ անոթաբանի և հոդաբանի խորհրդատվություն և բուժում։
Գործում է նաև էսթետիկ կոսմետոլոգիայի ծառայություն։

Podo Clinic-ում կարող եք օգտվել նաև ձեռքերի և ոտքերի էսթետիկ խնամքից, որը մատուցվում է մեկանգամյա օգտագործման և անհրաժեշտ բժշկական ստերիլիզացիա անցած գործիքներով։

Podo Clinic-ի բանիմաց բժիշկների գիտելիքներն ու երկարատև աշխատանքային փորձը կօգնեն Ձեզ երկար տարիներ պահպանել ոտքերի առողջությունն ու խնամված տեսքը` բարելավելով կյանքի որակը։

ք. Երևան, Դեմիրճյան 1/60
հեռ.՝ +374 60 44 09 44, +374 10 54 09 44, +374 10 58 09 44, Viber, WhatsApp +374 44 43 09 44
www.facebook.com/podoclinicarmenia/ www.instagram.com/podoclinicarmenia



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...