2020-10-26 23:05
Մաս IV
Դառնամ փառաբանեմ
Նուբար Ջանոյանը իսկական հայ է, թե՛ իր և իր տոհմի անացած ճանապարհով՝ Սղերթ-Իրաք-Երևան-Լոս Անջելես, թե՛ իր հոգեկերտվածքով՝ Գլենդելում, աշխատանքային գրասենյակի պատին՝ Արարատ ու Անդրանիկ, Տիգրան Մեծ ու Նժդեհ:
Տարիներ առաջ այնպես եղավ, որ մի հրաշալի խմբով պետք է մեկնեինք մեր Հայրենիք: Վաղ առավոտյան հավաքվեցինք իր երևանյան տանը և ճանապարհ ընկանք: Խմբի մեջ երևելի մարդիկ էին՝ ի՛նքը՝ Նուբար Ջանոյանը, իր կինը՝ բանաստեղծություն բառը բանաստեղծությանը վերդարձրած չքնաղ Սոնան, Երևանի կողքին մի նոր Երևան կառուցած Վահագն Հովնանյանը, նրա տիկին Հասմիկը, արվեստի և մշակույթի անվանի դեմքեր:
Խմբին վերջինը միացել էի ես:
Վաղ առավոտյան Երևանից դուրս գալիս խմբի ուղեկցորդը միկրոավտոբուսի դիմացի աթոռից թեքվեց դեպի ինձ և ասաց.
-Բոլորի թղթերը նայել եմ, ամեն ինչ կարգին է, Ձեր անձնագիրն էլ նայեմ, որ հանգիստ սրտով շարունակենք ճանապարհը:
Անձնագիրը մեկնեցի իրեն, նայեց և՝ ասես քարի հարված.
-Ձեր անձնագրի ժամկետը երկարեցված չէ, թուլ չեն տա սահմանն անցնել, չեք կարող գալ, քանի քաղաքից դուրս չենք եկել, ավելի լավ է հիմա իջնեք, թե չէ սահմանագլխից կվերդարձնեն, դժվար կլինի:
Շատ վատ զգացողություն ունեցա: Ստիպված էի ենթարկվել: Երևանում դեռ լույսը չէր անջատվել մութից: Պայուսակը ձեռքիս իջա և մեքենայի հեռանալուց հետո անելիքս չիմացողի պես մոլորված, շփոթված կանգնեցի:
-Ա՛յ, անձնագիր, այս ի՞նչ անփութություն է, ե՞րբ էինք մենք այսպիսի վրիպում թույլ տվել, - ասացի ինքս ինձ և շարունակեցի,- դե՛ հիմա խելոք մի տաքսի կանգնեցրու և գնա տուն: Վերադարձս ծիծաղելի էր լինելու, որովհետև մեծ նավարկության մեկնող կապիտանի նման մերոնց նոր էի հրաժեշտ տվել:
Վաղ առավոտվա սթափեցնող հովի մեջ մեքենայից իջնելիս Նուբար Ջանոյանի մխիթարանքի խոսքն էր.
-Ոչի՛նչ, մի՛ սրտնեղի, հաջորդ ամռանը նորից գալու եմ Երևան, միասին կգնանք մեր ծննդավայրերը տեսնելու:
Հաջորդ տարին եկավ, Նուբար Ջանոյանը չեկավ, իմացանք որ, երիկամների հետ կապված, առողջական խնդիրներ ունի:
Ցավը ո՛չ միայն միասին Ավետյաց երկիր չգնալն է, դա ոչինչ, Հայրենիքն իր տեղում է, առանձին էլ կգնամ, այլ Նուբար Ջանոյանի մի շատ հավակնոտ ծրագրի իրականացման անհնարինությունը:
Ի՞նչ ծրագիր էր:
Բյուրականում հեկտարներով հող էր գնել, ծիրանի, դեղձի, սալորի այգիներ հիմնել: Մտադիր էր ահա այդտեղ նույնությամբ վերականգնել Նեմրութ սարի լանջի հայոց հին աստվածների պանթեոնը՝ նույն չափերով, նույն դիրքով ու տարածական հեռավորությամբ, բայց այլ՝ ավելի դյուրամշակ նյութից: Սա նորանկախ Հայաստանի հրաշքներից պետք է լիներ, որ, ավա՜ղ, չիրականացավ, որովհետև գաղափարի հեղինակ մե՜ծ երազողը հիվանդ էր:
Պատկերացնել է պետք, թե զբոսաշրջիկների ի՜նչ մեծ հոսք կուղղվեր դեպի այդ վայրը:
Նախագծային աշխատանքերը, որքան ինձ է հայտնի, կատարված էին: Մնում էր, սկսել շինարարությունը:
Այս ընթացքում և դրանից առաջ Սոնա Վանի հետ հասցրեց իրականացնել «Նարցիս» երկամսյա հանդեսի հրատարակությունը, որը դարձավ գրական կյանքի գործող օջախներից մեկը: Ձևավորվեց խմբագրակազմ, ստեղծվեց աշխատանքային միջավայր …
Այսօր, երբ հանդեսն այլևս լույս չի տեսնում, իսկապես նկատվում է բացակայությունը: Գրական մի մեծ ասպարեզ, որ բացել է «Նարցիս»-ը հիմա այլևս չկա: «Նարցիս»-ից հետո մեր անպատասխանատու գործիչների «ջանքերով» փակվեց «Հայոց լեզու և գրականություն» հանդեսը, լռեցին «Գարուն»-ը, «Նորք»-ը, «Անդին»-ը, չի լսվում «Լիտերատուրնայա Արմենիա»-ի ձայնը: Սա մեծ հարված է գեղարվեստական գրականությանն ու քննադատությանը:
Այսօր չկա նաև «Նարցիս»-ի սյուներից մեկը՝ Նուբար Ջանոյանը…
Վերջին անգամ նրան տեսա 2019 թվականի հոկտեմբերին: Եկել էին նշելու Սոնա Վանի ստացած չինական մեծ գրական մրցանակը և անելու նոր գրքի շնորհանդեսը:
Մասնակցեցի երկու միջոցառումներին, իմ խոսքն ասացի:
Այդ օրերին Նուբար Ջանոյանը միշտ տոնական հագուկապի մեջ էր, ասպետորեն հպարտ ու գեղեցիկ:
Հասցրեցիք զրուցել: Ասաց.
-Լավ չե՛մ:
Շունչը կտրվում էր: Հույս տվեցի.
-Ութսուն տարին ի՞նչ է որ, պի՛նդ մնաս…
Սոնա Վանը պատմեց, թե ինչ զավեշտալի արկածներով են Լոս Անջելեսից հասել Երևան, ինչպես են Ջանոյանի առողջական խնդիրների պատճառով նրանց իջեցրել ինքնաթիռից և պահել Վարշավայի օդակայանում և ինչ հնարամտություններ են բանեցրել, որպեսզի, ի վերջո, հասնեն Երևան:
Երևանից մեկնումը ևս եղավ դժվարին: Երևի կանխազգում էի, որ վերջին այցն է Հայրենիք:
Եվ հանկարծ մահվան գույժը:
-Դառնամ զօղորմի տի տամ,- ասացի ինքս ինձ և էլեկտրոնային նամակ գրեցի Սոնա Վանին.
«Խորապես ցավակցում եմ Նուբար Ջանոյանի մահվան կապակցությամբ:
Բացառիկ կերպար էր այս մեր անհասկանալի ժամանակմերում, հայի լավագույն մարմնացումներից էր, որքան՝ իրատես, նույնքան՝ ռոմանտիկ:
Ուրախ եմ, որ ճանաչել եմ այդ պարզ ու պարկեշտ, այդ խոհուն, լուռ ու ծանրաբարո մարդուն, ցավում եմ, որ այլևս նրա հետ ճամապարհ չեմ գնալու, սեղան չեմ նստելու, չեմ զրուցելու և չեմ վայելելու նրա իմաստուն ընկերությունը:
Բարի հիշատակ քեզ, սղերթցի Նուբար Ջանոյան, բարի հիշողություն քո բոլոր լավ գործերին:
Սիրելի Սոնա, խորապես ցավակցում եմ քեզ և գլխահակ կանգնում քո կողքին:
Իմ ցավակցությունները բոլոր Ջանոյաններին, ովքեր կարող են հպարտանալ նրա բարձր մարդկային կերպարով:
Աստված ողորմի...»:
Դրվագ առ դրվագ նորից մտաբերում եմ Նուբար Ջանոյանին, և ինքս ինձ ասում.
-Ի՜նչ մեծ հոգու տեր է Նուբարը և ինչպե՞ս է գնահատում իր կողքին ապրող ժամանակի նշանավոր բանաստեղծուհուն, պահպանում նրա ազատության անսահմանությունը և նպաստում ստեղծագոծական թռիչքին:
Հիշեցի՝ միասին ճամփորդել ենք Թբիլիսի, ուր Սոնա Վանի գրական կապերը շատ ամուր են, ուր վրացերեն թարգմանությամբ հրատարակել է երկու ժողովածու:
Նոր վերաբացված Հայարտանը գրքերից մեկի շնորհանդեսն էր, գրական դեմքեր, հայեր, վրացիներ, ելույթներ և, իհարկե, անվերջանալի քեֆ-ուրախություններ Թբիլիսիի պանդոկներում: Եվ այդ եռուզեռի մեջ Նուբար Ջանոյանի շարժուն դիմաստվերը:
Ես ոչ թե մահախոսական եմ գրում ի վեա Նուբար Ջանոյանի, այլ մահվան մահախոսականն եմ գրում և ասում.
-Չկա՛ մահ, քանի որ կյանքը ամենուր է և հանգուցյալների հոգիները վերամարմնավորված են նոր էությունների մեջ, միայն տարբեր՛, միայն նո՛ր ձևերով՝ որպես նախկին կյանքից տարբերվող նո՜ր կյանք: Խզվում են կապերը, փոխվում են ժամանակները, անցյալը դառնում է ներկա և ներկան՝ անցյալ, բայց կյանքը՝ մարդկային մե՜ծ կյանքը, չ՛ի ընդհատվում, շարունակվում է նոր հանդիպումների ու սխրագործությունների համար:
Այո՛, մեծ հոգու տեր, խոր, լուռ, իմաստուն մարդ է Նուբար Ջանոյանը, և էլ չենք տեսնի նրա նմանը…
ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Let me glorify
Noobar Janoian is a real Armenian, both by the path passed by his family through Sghert-Iraq-Yerevan-Los Angeles, and by his mentality in Glendale, there are the pictures of Ararat and Andranik, Tigran the Great and Gergin Nzhdeh on the wall of his office.
Years ago we had a chance to leave for our Homeland with a wonderful group. Early in the morning we gathered at his house in Yerevan and left. There were great people in the group: Noobar Janoian himself, his wife Sona, who turned the word of poetry into poetry, Vahagn Hovnanyan, who built a new Yerevan next to Yerevan, and his wife Hasmik, famous figures of art and culture.
I was the last one to join the group.
-When we were leaving Yerevan early in the morning the group՚s guide turned to me from the front seat of the minibus and said:
-I have looked at everyone՚s papers, everything is fine, I will check your passport as well so that we can continue the journey.
I handed her the passport, she looked petrified.
Your passport has not been extended, they will not allow you to cross the border, it would be better to get off the minibus before leaving the city, otherwise you will not be allowed, it will be difficult.
I had a very bad feeling. I had to obey. In Yerevan, it was not yet dark. I got off with my bag in my hand and after the minibus left I stood confused, as if I did not know what to do.
"Oh, passport, what an awkward situation? When did we make such a mistake?" I said to myself and continued, "Now stop a taxi and go home." My return would be ridiculous because I had just said goodbye to my family like a captain going on a big voyage.
I heard Noobar Janoian՚s words of consolation while getting off the minibus early in the morning.
-It is ok, do not be upset, I will come to Yerevan again next summer, we will go to see our birthplaces together.
The next year Noobar Janoian did not come, we learned that he had kidney problems.
The pain is not only for not going to the Sacred Land together, it is nothing, the Homeland is in its place, I would go alone, but the impossibility of implementing a very ambitious plan of Noobar Janoian.
What kind of plan?
He bought hectares of land in Byurakan and established apricot, peach and plum orchards. He was going to restore the pantheon of the ancient Armenian gods on the slope of Mount Nemrut in the same size, in the same position and at the same distance, but from a different, lighter material. This must have been one of the miracles of newly independent Armenia, which, alas, did not happen, because the great dreamer who came up with the idea was ill.
One has to imagine what a huge influx of tourists would be directed to that place!
As far as I know, the design work was done. All that remained was to start the construction.
During this time and before that, he and Sona Van managed to publish the magazine "Narcissus", which became one of the centers of literary life. An editorial staff was formed, a working environment was created…
Today, when the magazine is no longer published, the absence is really noticeable. A huge literary arena, that "Narcissus" has opened, does not exist now! After "Narcissus", due to the "efforts" of our irresponsible figures, the "Armenian Language and Literature" magazine was closed, "Spring", "Nork", "Andin" were silenced, the voice of "Literature Armenia" is not heard anymore. This is a big blow to fiction and criticism.
Today, one of the pillars of "Narcissus", Noobar Janoian, is not with us…
I last saw him in October 2019. They came to celebrate the great Chinese literary award received by Sona Van and her new book presentation.
I participated in both events and delivered my speech.
In those days Noobar Janoian was always in festive attire, chivalrously proud and handsome.
We have managed to talk. He said:
-I do not feel good!
He was out of breath. I gave him hope.
-Eighty years is not a large number, stay strong…
Sona Van told about their funny adventures on the way to Yerevan from Los Angeles, how they were taken off the plane because of Janoian՚s health problems, kept at the Warsaw airport, what tricks they used to finally get to Yerevan.
Leaving Yerevan was also difficult for me. I probably anticipated that this was my last visit to Homeland.
And suddenly the death knell.
I wrote an email to Sona Van:
"I would like to send my deep condolences on the death of Noobar Janoian. He was a unique character in our incomprehensible times. He was one of the best incarnations of an Armenian, he was as much realistic, as romantic.
I am glad to have known that simple and decent, thoughtful, silent and dignified man, I am sorry that I will not go on a journey with him anymore, I will not sit at the table with him, I will not talk to him and I will not enjoy his wise company.
In good memory of Noobar Janoian from Sghert, in good memory of all his good deeds.
Dear Sona, I offer my deepest condolences to you and stand by your side.
My condolences to all the Janoians who can be proud of his high human image.
Let God have mercy ... "
I remember Noobar Janoian episode by episode, and I say to myself.
-What a great soul Noobar has and how does he praise the famous poetess of the time living next to him, preserve the infinity of her freedom and contribute to the creative mind?
-I remembered that we traveled together to Tbilisi, where Sona Van has strong literary ties, where she had published two poem collections in Georgian.
Presentation of one of the books was held at the newly reopened Hayartun. There were a lot of literary figures, Armenians, Georgians, speeches and of course, endless fun in the taverns of Tbilisi. And Noobar Janoian՚s silhouette in that hustle and bustle.
I am not writing an obituary for Noobar Janoian, but I am writing an obituary for death:
-There is no death, because life is everywhere; the souls of the dead are reincarnated in new beings, only different, only with new forms, as a new life different from the previous life! The ties are broken, the times change, the past becomes the present, and the present becomes the past, but life, the great human life, is not interrupted, it continues for new meetings and feats.
Yes, Noobar Janoian is a man of great soul, deep, silent, wise, and we will never see anyone like him…
DAVID GASPARYAN
Doctor of Philological Sciences, Professor, Honored Art Worker of Armenia
ԱՆԱՀԻՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ
օպերային երգչուհի
ՄԵՐ ԴՈԿՏՈՐԸ ¬Այսպես էինք կոչում բարի, իմաստուն աչքերով մեր բժիշկ Նուբար Ջանոյանին։ Հավանաբար մարդուն կորցնելու ծանր իրադարձությունն է մեզանից յուրաքանչյուրին թելադրում շնորհակալության խոսք զատել։ Նրա հետ շփվելը գերագույն հաճույք էր։ Մի քանի արվեստագետներով մեր հաճախակի հանդիպումները դարձել էին պահանջ, ուր ամեն մարդ իրեն լիարժեք էր զգում։ Այդ հանդիպումները վերածվում էին գրական-երաժշտական երեկոների ուր անպակաս էին հումորն ու ծիծաղը։ Մենք մեր մեջ ասում էինք «գնանք մաքուր օդ շնչելու»։ Նուբար Զանոյանն այն անձնավորությունն էր, ով իր սրտի անկյունում սիրով պահում ու փայփայում էր հայ արվեստն ու գրականությունը։ Անսահման սերը հանդեպ կոմիտասյան երգերի ու մշակումների, առիթ հանդիսացան այդ երգերի ձայներիզի հրապարակմանը։ Նա ինքնակամորեն իմ համերգների գլխավոր հովանավորն էր, կարծես աներևույթ պաշտպանն էր հայ արվեստի, և իմ արվեստի կենսագրության մեջ ամենապայծառ անունը։
Նրանից կարելի էր սովորել, թե ինչպես սիրել ու գնահատել սիրելի տիկնոջը, սիրած էակին։
Այսօր էլ, երբ մտնում եմ իրենց տուն, հայացք եմ նետում նրա թափուր մնացած ճոճվող աթոռին, նրա «օրենքներով» ապրող Սոնա Վան բանաստեղծուհուն, հասկանում եմ, որ նա կա, նա ներկա է` մեր անգին «դոկտորը», մեր բժիշկ Նուբար Ջանոյանը։
ANAHIT NERSISYAN
Opera singer
OUR DOCTOR - This is how we called our doctor Noobar Janoian, with kind, wise eyes. Probably the grief of losing a person dictates each of us to say words of appreciation. It was a great pleasure to communicate with him. Our frequent meetings with several artists turned into a demand where everyone felt full. Those meetings turned into literary and musical evenings where there was no lack of humor and laughter. We called them going outside for fresh air. Noobar Janoian was the person who lovingly kept and cherished Armenian art and literature in the corner of his heart. His boundless love for Komitas songs and refinement led to the release of the CD of those songs. He was voluntarily the main sponsor of my concerts, as if he was the invisible defender of Armenian art. The brightest name in my art biography.
One could learn from him how to love and appreciate the beloved woman - the one he loved.
Even today, when I enter their house, I look at his vacant rocking chair, at the poetess Sona Van, who lives by his laws, and I understand that he is alive, he is present, our precious doctor - our doctor Noobar Janoian.
ՉԱՆՀԵՏԱՑՈՂ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
UNFADING FOOTPRINTS
Ժամանակն իր սիրելիներն ունի և վրձնում է նրանց դիմապատկերները, որ շրջանակվեն և դառնան չխամրող որմնանկարներ։
Նուբար Ջանոյանն այդ գույների հրավառության որդեգիրն է, ում բարության սահմանները տարբեր հետագծերի մեջ են։
Կյանքի ոլորանները նրան տարան առ Սերը, և այն Սոնա Վան անունն ուներ, մի պոետ, ում աշխարհը հարստանում էր Նուբարյանական ոգեկոչումներով։
Նրանք չհոգնեցին իրենց սիրո մատուռից, ներսում վառվող մոմերն ու խնկահոտը այդ ուխտը դարձրեցին ընդունելի, արարումները՝ երկնատուր։
Անցյալով ստացվեց գիրս, բայց ներկայի թելադրանքն այլ է։ Իմ սիրելի Սոնան, որ շատ թագեր ունի՝ բազմաոճ ու յուրատիպ, ուզում եմ դրանց մշտական կրողը մնա, քանզի Ջանոյանը նրան իր օրերի թագուհին էր կարգել։ Չէ՞ որ հանգուցյալները վերից լավ են տեսնում իրենց երկրաբնակ հուշերի պահապան հրեշտակներին, որոնք մնում են միաթև ՝առանց սիրո վերձիգ երկինքների։
Թանկ մարդու հեռացում էր, որը չի կարող իր հետ օրհնության աղոթքներ չտանել։
Նուբար Ջանոյան, մեծ Հայ, հիշատակիդ առաջ միշտ հիացմունք ու խոնարհում ունեմ։
Լույսը ուղեկից քեզ։
Հռիփսիմե Հովհաննիսյան
Time has its loved ones, it brushes their portraits to be framed, to become non-fading frescos.
Noobar Janoian is the adopter of fireworks of those colors, whose boundaries of kindness are in different trajectories.
The twists and turns of life took him to his Love, named Sona Van, a poetess whose world was enriched by Noobar-like recollections.
They were not tired of the chapel of their love, the candles and the smell of incense burning inside made that vow acceptable, the creations - heavenly.
My writing referred to the past, but the dictation of the present is different. My dear Sona, who has many crowns, multi-style and unique, I want her to remain the permanent bearer of them, because Janoian had made her the queen of his days. After all, the dead see well from above the guardian angels of their earthly memories, who are left one-winged, without the lofty heavens of love.
It was the passing of a loved one that could not help taking with him prayers of blessings.
Noobar Janoian, great Armenian, I always have admiration before your memory.
Let the light accompany you.
Hripsime Hovhannisyan
2014թ.
«Մարսողության բջիջները չեն կարող աշխատել գլխուղեղի բջիջների փոխարեն»:
Նուբար Ջանոյան
րեկ, հերթական հարցազրույցն ավարտելուց հետո, մոռացել էի անջատել ձայնագրիչս և ամբողջ գիշեր լսեցի շուրջ 8 ժամ տևողությամբ ձայնագրությունը, որն անողոքաբար արձանագրել էր իմ մեկ օրվա ողջ «բառն ու բանը»։ Տխուր էր... մենք կորցնում ենք մեր հոգևոր բովանդակությունը, մարդկային կողմնորոշիչները։
Այսօր, այստեղ և հիմա. մեր ժամանակը սուրում է այս երեք ոտքերի վրա՝ հիմայի վազքը մինչև այստեղի մարագը ու վաղը կրկին... մեկ քայլ առաջ, երկուսը՝ հետ. պարիր նույն տրնգին, այս անգամ ավելի հավեսով, ավելի ու ավելի թեթև, ավելի խելակորույս։ Մարդուց իսկական մայմուն ստանալու այս կուրսով է բռնված ամբողջ աշխարհը. ինչը հնարավոր չէ ուտել կամ խմել, ինչը կոմֆորտային չէ այս պահին, ուրեմն ծակ փիլիսոփայություն է ընդամենը. սպառողական ներուժ չունեցող բոլոր արժեքները ժամ-ժամ փսորվում են՝ իրենց ետևից քարշ տալով գիտելիքի ամբողջական ինստիտուտներ, հավատալիք, գաղափարներ ու սկզբունքներ։ Կներեք, բայց եթե մենք խելքներս ավելի վաղ տայինք այս չորգլուխ պրագմատիկներին, հիմա աշխարհը մտքից, գրից ու գրքից հեռու մի անապատ կլիներ և զամենայն ինչ ծամված ու սպառված։ Ինչ կարող ես անել. մարդը դեռևս ունի մտածելու իրավունք և անհամար զգացմունքների ազատություններ, իսկ կյանքը համառորեն պնդում է, որ հարկ է հենց սա ամրագրել «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», որովհետև հենց մարդու միտքը և հատկապես զգացմունքներն են մնացել անպաշտպան։
«Եթե մարսողական տրակտի բջիջները սկսեն կատարել ուղեղի կեղևի նյարդային բջիջների դերը. նրանք կուտեն ինչ պատահի և ցանկացած մարմին, այդ թվում և երկիրը շարքից դուրս կգա. ելքը՝ սիրել մարդուն»,- ասում է ամերիկաբնակ մեր հայրենակից, հայտնի բժիշկ Նուբար Ջանոյանը։
Սիրել մարդուն, որովհետև մեկը քեզ սիրեց անպայման. երբ քո ծննդավայր Մոսուլ քաղաքը արյան և արցունքի մեջ էր, և սովը տարավ մեծ հորդ ու մորդ, այնուամենայնիվ, մի քանի ուժեղ տղամարդիկ գտնվեցին, սրանք գետինը պատռեցին ու ցեխաջրի շատրվան ցայտեց հողի տակից. ցամաքած ժողովուրդը օրհնեց այդ ջուրը ու նրա ակնը զուլալվեց. հայրդ ողջ մնաց։
ՎԱՐԴ Սիմոնյան - Եվ ուրեմն...«Սիրել մարդուն» այսպես էլ կոչել եք փաստագրական պատմվածքների Ձեր շարքը։ Գիրն ի՞նչ է՝ հենց ամենալավ զրույցն է, հենց ամենամոտ ընկերությունն է, որ կա: Այնպես որ, չնայած մենք երբեք չենք հանդիպել, բայց արդեն լավ ընկերներ ենք, հանաք բան չի՝ ճամփորդեցինք ահագին՝ Աֆրիկայից մինչև Անգլիա անցանք, հասանք Ամերիկա... Ինչից սկսել զրույցը. Դուք այժմ Ձեր կլինիկայում հազարավորների հոգեբանական աջակցություն եք ցույց տալիս, իսկ հոգեբանական հետազոտության լավագույն մեթոդը եղել և մնում է կարծեմ հենց զրույցը,նրա համար այդ զրույցը մարդու դիմախաղի, վարքագծի յուրօրինակ ախտորոշում է։ Դուք ինչպե՞ս եք սկսում զրույցը, ո՞ր հարցերն եք հաճախ տալիս։
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Ես մշակել եմ որոշ զրույցներ, որ կրկնվում են պարբերաբար ծանր հոգեվիճակով տառապող այցելուներիս հետ հանդիպելիս։ Այդ զրույցները, թեկուզ ժամանակավոր, բարեփոխում են նրանց հոգեվիճակը։ Օրինակ, հարցերից մեկը. քո մտքով երբևիցե անցե՞լ է, որ դու հրաշք ես։ Զարմացած երեսիս են նայում։ Հետո այսպես եմ շարունակում. քո ծննդից 9 ամիս առաջ մի տղամարդ, որ քո հայրն է, մոտեցավ մի կնոջ, որ քո մայրն է,և փոխանցեց մի բջիջ։ Այդ բջիջը գիտակցորեն ուղղություն վերցրեց և փնտրեց մի ուրիշ բջիջի՝ միանալ-ամբողջանալու համար։ Եվ կնոջ ձվաբջիջը հյուրընկալեց նրան։ Միանալով իրար՝ այդ քրոմոսոմների համար սկսվեց կոդավորված մի ամբողջ կյանք: Դրա համար էլ դու հրաշք ես։
ՎԱՐԴ Սիմոնյան - Բժիշկ, հրաշք տեսնելու համար մեծ հավատ է պետք. Քրիստոսը հրաշք գործելուց առաջ հարցնում էր, հավատո՞ւմ ես, թե՝ ոչ։ Նա բուժում էր նախ մարդու հավատալու կարողությունը և ապա միայն՝ մարդու մյուս տկարությունները։ Իսկ մեր այս անհոգի ժամանակներում մարդը հոգնել է, մարդը տխուր է, մի բանով հիանալու, մի բանին հավատալու էլ ուժ չունի կարծես...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Հավատքն ամենակարևորն է. անպայման պիտի հավատաս, թեկուզ մի քարի։ «Հավատա քարին, և քարը քեզ ուժ կտա»։ Պերուում բարձր լեռների վրա ապրող մի ժողովուրդ կա, ապրում է իր պլանտացիաները մշակելով՝ ավելի քան 1000 տարի, իր ծեսերով։ Ծնված օրից մորը և երեխային պահում են քարայրի մեջ՝ մի լուսավոր քարայրի, որպեսզի երեխայի աչքի լույսը զարգանա։ Սակայն պահում են առանց դրսի աշխարհի հետ որևէ շփում ունենալու։ Մայրը դուրսուներս է անում, մյուս պահողներն են գնում-գալիս, մինչև երեխան դառնա 14 տարեկան։ Եվ մի բարի օր պատանուն դուրս են հանում՝ տեսնելու երկինքը, արևը, լեռները, ծառերը, կենդանիները... Երեխան տեսնում է այդ բոլորը՝ որպես հրաշք։ Նրա համար չի լինում սովորական, անարժեք որևէ բան։ Ամեն ինչ հրաշք է` շրջապատող աշխարհում նա սիրահարվում է աշխարհին... Եվ կապրի նա այդ աշխարհում՝ առանց որևէ բան այնտեղ աղավաղելու, կդառնա իմաստուն։ Իրականում ամեն ինչ հրաշք է այս աշխարհում։ Երջանիկ և ուրախ չլինելու ոչ մի պատճառ չունենք։ Նեղություններ կան ու պիտի լինեն, դրանք հրա՜շք աշխարհի խաղերն են միայն։
ՎԱՐԴ Սիմոնյան - Եթե ես կարդացած չլինեի Ձեր ինքնակենսագրական գիրքը, կարող էի հիմա եզրակացնել, որ Դուք մեծ տառապանքներից հեռու մեկն եք, չգիտեք, որ մեր հայաստանցի ընթերցողը մեր այս զրույցը կարդալու պահին կարող է բարկանալ, թե մեր երեխաները սոված, երկիրը երերուն, այս երկու հայը նստել հրաշքներից են խոսում։ Բայց Հալեպի որբանոցում մեծացած մայր, հետո Մոսուլի պես դաժան հաշվեհարդարների պատմությամբ նշանավորված քաղաքում անցկացրած մանկություն, հետո տարբեր համաճարակներով բռնված գյուղերում աշխատանք...ծանր է։ Բայց այսպիսի մի հարց. գրքում բերել եք Անգլիայի օրինակը, թե ինչպես այդ երկիրն ազատագրվեց հանցագործ տարրից և հակադրեց Խորհրդային Միությանը, ուր այդ տարրը փթթեց, սողոսկեց իշխանական համակարգեր և երկրից դուրս քշեց մտավորական ընտրախավին, իսկ գուցե հենց այստեղից էլ սկսվեց մեզ պատուհասած ողջ դժբախտությունը։
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Անշուշտ։ 1850 թվականներից սկսած՝ Անգլիան ցանկանում էր Ավստրալիայում հիմնել անգլիական գաղութ, որպեսզի աշխարհի հարավային ծայրամասում՝ երկրագնդի մյուս կողմում, տիրապետություն ունենա։ Կայացվեց համապատասխան որոշում։ Բայց մարդիկ չէին ցանկանում գնալ անմշակ, ամայի մի երկիր և ամեն բան նորից սկսել։ Կայացվեց հաջորդ որոշումը՝ ուղարկել հանցավորներին։ Եվ երկիրը մաքրվեց հանցագործներից։ Իսկ ի՞նչ կատարվեց Խորհրդային Միությունում։ Հավանաբար, Անգլիայի օրինակով (իհարկե, այլ «պատճառների» հետ նաև) ցանկացան զարգացնել Սիբիրը՝ կրկին ինչ-որ ռազմական նպատակների համար։ Ժողովուրդ էր պետք՝ քշելու Սիբիր։ Հոժար կամքով ոչ ոք չէր գնա, և սկսվեցին 30-ականների աքսորները։ Սակայն կոմունիստների համար պոռնիկները, ավազակներն ու գողերը վտանգ չէին ներկայացնում. նրանք իրենց եղբայրներն ու քույրերն էին։ Վտանգ էին ներկայացնում մտավորականները, «իրենք իրենց երևակայող» ուսյալները, որ դժվարություն ունեին՝ հաշտվելու անհոգի ավազակների օրինականացրած կարգերի հետ։ Եվ այդ հսկա երկիրը գլխատեց ինքն իրեն, գլխատեց ամենապայծառ մտքերն ու մարդկային ազնվական շերտը։ Նրանց ուղարկեցին Սիբիր, որ ոչ թե այնտեղ բարգավաճեն, այլ՝ վերանան։ Այսինքն՝ ի տարբերություն անգլիացիների, Խորհրդային Միությունը գողերին ու ավազակներին պահեց, որ բարգավաճեն։
ՎԱՐԴ Սիմոնյան - Մտավոր ընտրախավն է ցեղի սիրտը, նրա հավաքականությունը, նրան գլխատում կամ մանրում ես, տակը զանգված է մնում ընդամենը, որին կարելի է քշել, ուր կամենաս..Բայց այդպիսի երկիր էլ չկա աշխարհի քարտեզին, ինքն իրեն կերավ, վերջացավ։ Բա հայերիս ի՞նչն է խանգարում հիմա պետական ինքնություն լինել. ամեն օր Ձեր աչքով եք տեսնում, իրենց հոգեկան հավասարակշռությունը կորցրած այն տարեցներին, որոնց որդիները օր ծերության ստիպեցին օվկիանոսը կտրել մի կտոր հացի համար...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Ես միշտ մտածել եմ, թե պատմականորեն ինչպե՞ս եղավ, որ նման բևեռացում առաջացավ փոքր ազգի մեջ։ Մեր ամենալուսավոր դեմքերից մեկը՝ Կոստան Զարյանը, գրում է, որ անցյալ դարի 20-ականներին Երևանի փողոցներում վխտում էին անտեր մնացած հազարավոր երեխաներ։ Նրանց ծնողները կա՛մ մորթվել էին, կա՛մ մահացել սովից ու համաճարակներից։ Երևանի փողոցները դարձել էին վտանգավոր։ Մութն ընկնելուց հետո 20-30 երեխա՝ խումբ կազմած, հարձակվում էին անցորդների վրա ու թալանում։ Կարդում էի Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը, որտեղ նկարագրված էր խավար ու դաժան փողոցներում անտեր մնացած երեխաների վիճակը, որոնք ծնողական գուրգուրանք չտեսած, տոհմական գերդաստանից զրկված, մահու աստիճանի քաղցած ու գազազած կենդանիների նման «ոհմակներ» էին կազմում և գիշերով հարձակվում միայնակ անցորդների վրա։ Ի՞նչ եղան նրանք։ Եթե իրենք էլ երեխաներ ունեցան, ի՞նչ փոխանցեցին իրենց երեխաներին... Արդյոք այսօր այդ վտանգը չկա՞...
ՎԱՐԴ Սիմոնյան - Իմիջիայլոց, շատ տիպական կերպար է այդ նավապետ Հերյանը, դրանից մի քանի տարի առաջ էլ անգլիական նավերը մեր դժվար լեռները չհասան, ու մենք ցեղասպանվեցինք, իսկը մեզ նման է՝ նավն ուզում է եզով քաշի, համ էլ չմնա կեսճամփին։ Իմիջիայլոց, որ սա գեղարվեստ լիներ ընդամենը՝ դեռ ոչինչ, բայց պարզվում է մաքուր իրական բան է. Արաքսի ափին եղել է այդպիսի լքված շոգենավ, որը Վանա լիճ հասնելու փոխարեն հետագայում հանգրվանել է Սևանա լճում։ Սա կարող է շատ էլ ծիծաղելի լինել, եթե խորքում այդքան ողբերգական չլինի։ Իսկ ողբերգությունն այն էր, որ եկավ 30-թիվը, հետո 37-ը, հիմա էլ 2014-ն է, բայց մեր հոգեբանությունը կարծես նույնն է չէ՞, որ նայում եք հոգեբանի հայացքով, փոխվե՞լ է։
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Նրանք, ովքեր անտերության մատնվեցին և մեծացան փողոցներում, զրկվեցին վսեմ հատկանիշներից։ Եվ հետո վրա հասավ 20 թվականը ու բոլշևիկները մուտք գործեցին Հայաստան։ Նրանք հավաքեցին այդ անտեր երեխաներին, կերակրեցին, ուսուցանեցին իրենց «ուսմունքը» և բոլորին ,տեղավորեցինե վստահելի աշխատանքների։ Նրանց մեջ խորը նստած էր սովածի հոգեբանությունը, որի հիմքում կար վախ և անգթություն։
Նրանք կոմունիստների օգնությամբ տեղավորվեցին նաև բարձր պաշտոնների։ Այս «սովածները», որ հետագայում տառապում էին ոգու սովից, «կոմունիզմ էին կառուցում»։ Եվ ազգը նահանջեց։ Երկրի մեջ թաքուն բախվում էին «սովածն» ու «կուշտը», ավազակն ու ազնիվը, վախն ու սերը, տգիտությունն ու խելքը։ Եվ ի՞նչ եղավ վերջում։ Փառք Աստծո, փլուզվեց նրանց միապետականությունը։ Իսկ հոգեբանությո՞ւնը։
Եվ հիմա չեմ զարմանում, որ 30-ականներին Հայաստանից Սիբիր աքսորվեցին նրանք, ովքեր մեծացել էին գերդաստանում՝ ընտանիքներում, ստացել սեր և գուրգուրանք։ Այսօր էլ Հայաստանի կացության դեպքում հարց է ծագում, թե ովքե՞ր են ստիպված լքում երկիրը և ովքե՞ր են բարգավաճում։ Օրենքն է, որ երկիրը պտտեցնում է։ Վերցրու որևէ մեքենա. անիվները պտտվում են հատուկ հաշվարկով. դա օրենքն է։ Եթե մի պտուտակ խախտի արագությունը, մեքենան չի աշխատի։ Հասարակությունը, ազգը բաղկացած է անհատներից, ինչպես մարմինը՝ բջիջներից։ Մարմնի ամեն մի բջիջ ինչ-որ դեր է կատարում մարմնի ընդհանուր կառույցի մեջ։
ՎԱՐԴ Սիմոնյան - Ամբողջ հարցն էլ այն է, որ մեր այդ հանրային օրգանիզմը տանը չէ...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Կան նաև շարժման համար բջիջներ։ Յուրաքանչյուր բջիջն «աշխատում» է ըստ իր մասնագիտության, կատարում իր աշխատանքը՝ հեշտ ու անսխալ, քանի որ ստեղծված է հենց այդ գործի համար։ Նույնպես ազգի անհատներից յուրաքանչյուրը ծնվել է մի գործ կատարելու համար, և նա այդ գործը կկատարի հեշտ ու անսխալ, եթե իր տեղում լինի։ Բայց կարծես բոլոր դերերը խախտվել են, լյարդի գործը կատարում է երիկամը, նյարդային համակարգը ղեկավարող բջիջների գործը կատարում են աղիքների բջիջները։ Մարմնի անոթները ճանապարհներ են, խոշոր անոթները մայրուղիներ են, կարմիր գնդիկները բեռնատար մեքենաներ են, որ վառելանյութ են տանում՝ թթվածին ու շաքար։ Պատկերացրու՝ մարմնի բջիջներից ամեն մեկն իրեն մեկուսի զգա և ապրի ուրիշ բջիջների հաշվին։ Այդ հասարակությունը առողջ չի լինի, ինչպես իմ մարմինը։
-Բժիշկ, բայց պարզվում է, ստամոքսը լավ էլ կարող է կատարել գլխուղեղի հասանելիք աշխատանքը, և դրանից տուժում է, ոչ թե սույն անձը, այլ նրանք, ովքեր չէին հավատում, որ այդպիսի հրաշքներ էլ կարող են պատահել մեր հայոց լեռներում, դժար լեռներում...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Եթե, Աստված ոչ անի, մարսողական տրակտի աղիքային բջիջները սկսեն կատարել ուղեղի կեղևի նյարդային բջիջների դերը, ապա նրանք կմարսեն ինչ-որ պատահի, և մարդը կմահանա։ Այդպես էլ երկիրը. իմունային համակարգը բանակն է, սպիտակ գնդիկները՝ պաշտպանող զինվորները։ Լյարդը, աղեստամոքսային տրակտը գործարաններ են, երիկամները զտիչներ են, և մարմնի ամեն բջիջ իր գործն ունի։ Մարդը ծնվում է 5-6 տրիլիոն բջիջներով, և տե՛ս, թե ինչ հրաշք է տեղի ունենում։ Այդ բջիջները այնքան գեղեցիկ են իրար հետ գործակցում, եթե չգործակցեն, մարդը կդադարի ապրել։
ՎԱՐԴ Սիմոնյան - Ձեր հիմնադրած բժշկական համայնքային կենտրոնն այսօր ամենամեծն է Լոս Անջելեսում: Այնտեղ ամեն օր անվճար ավելի քան երեք հարյուր հիվանդ է սպասարկվում, անգամ անեկդոտ է շրջում Ձեր մասին, որ Ամերիկայում միակ ձրի բանը Ջանոյանի կլինիկան է։ Սա հաջողության մի պատմություն է, որ կարող է հետաքրքրել շատերին. ինչպե՞ս հասաք այստեղ...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Աստծուց մեզ տրված ամենամեծ նվերը կյանքն է, և բժշկի մասնագիտությունը օգնում է այդ կյանքը հնարավորինս առանց ցավի անցկացնել: Ես այդ նպատակով եմ ընտրել բժշկի մասնագիտությունը, իսկ իմ համոզմամբ բժշկական ծառայությունը պետք է հասանելի լինի ոչ միայն հարուստին, այլ նաև աղքատին: Կյանքի նվերը հավասարաչափ տրված է բոլորին: Հասարակության ստեղծած աստիճանները միշտ անարդար են թվացել ինձ և միշտ փորձել եմ օգնել առավել կարիքավորներին:
Հիշում եմ, 10-11 տարեկան էի, ամեն առավոտ ես էի գնում հաց բերելու մոտակա խանութից։ Մի օր հացը բերեցի, և մայրս հարցրեց. «Քանի՞ հատ ես բերել»։ Ասացի՝ 5 հատ։ «Այստեղ 6 հատ է,-ասաց մայրս,- դու քանիսի՞ համար ես վճարել»։ Ասացի՝ 5 հատի։ «Դե հիմա գնա և մի հատը ետ դարձրու»,- ասաց մայրս։ Ես ծուլացա, նաև իմ դպրոց գնալու ժամն էր մոտեցել, չուզեցի գնալ, և մայրս շատ հանգիստ ասաց. «Տղաս, այս մի հատ հացը հարամ է, գնա ետ տուր»։ Սա եմ հիշում միշտ։ Հետո այն, որ 1955-56 թթ. Բաղդադում էի։ Դեռ նոր-նոր էին բացվում մեր աչքերն աշխարհընկալման համար, կարդում էինք պատահականորեն ձեռքներս ընկած բոլոր գրքերը։ Ուսման ծարավ էինք։ Մեր հասակակիցների հետ զրուցում էինք, իրարից ինչ-որ բաներ քաղում։ Համաշխարհային գրականությունն այնքան վատ էր թարգմանված, որ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը մանկական էր թվում, բայց մենք անհագ կարդում էինք ամեն ինչ։
ՎԱՐԴ Սիմոնյան - Իսկ ինչո՞ւ Անգլիայից տեղափոխվեցիք Նահանգներ, Ձեր գիրքն ասում է, որ այնտեղ ահագին լավ դիրքի էիք հասել...
ՆՈՒԲԱՐ ՋԱՆՈՅԱՆ - Ամեն ինչ ճնշում էր։ Ես ճնշված էի, որ բժշկություն սովորելիս խոսում էինք աղքատներին, կարիքավորներին ծառայելու մասին, բայց ավարտելուց հետո չէինք ցանկանում ծառայել այդ մարդկանց, որ միջոց չունեն բժշկին հասնելու։ Հոգեկան փլուզման առաջ կանգնեցի։ Արդյո՞ք մեր համոզմունքները տարբեր էին, և իմն ավելի փխրուն և ոչ իրական էր։ Ու մեջս հարցեր արթնացան, որոնք պատասխանի կարիք ունեին։ Մեջս խռովք էր սկսվել, որ տանջալից էր։ Տեղափոխվեցի Աֆրիկա, հասա հեռավոր Ալժիր քաղաքը, որպեսզի կատարեմ խոստումս:
Երբ ես Անգլիայում էի, 8 տարի աշխատեցի։ Հետո հասել էի մի դիրքի և լավ գիտակցում էի, որ սա է լինելու իմ կյանքը և վերջ։ Չկարողացա դիմանալ։ Ամեն ինչ թողեցի և հեռացա։ Չկարողացա հանդուրժել ինձ սահմանների մեջ դրած կյանքը։ Ամերիկա եկա ու շատ դժվարություններ ունեցա։ Բայց կարողացա սահմանները լայնացնել։ Այժմ ասում եմ բոլորին, որ իմ կենտրոնի շեմը անցած ոչ մի հիվանդ չպետք է մերժվի և նրան պետք է օգնություն ցուցաբերվի: Հիվանդն ի վերջո գիտի իր ցավն ու գիտի, որ կստանա անհրաժեշտ դեղը: Հաճախ մեծահասակաների համար միակ խոսելու առիթ ընձեռնում է բժիշկը, միակ մարդը ով հարցնում է` ինչո՞վ կարող եմ օգնել, ում հետ կարելի է բողոքել տանջող ցավերից: Որոշ այցելուների հիվանդ կոչելը ճիշտ չէ. նրանք, ըստ էության, առողջ են, բայց՝ տխուր %D
Վերադառնալ