07:46
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-06-15 18:27

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

«Դե Ֆակտո» N 02/153 (05/2020թ.)

Նոր տեսակի կորոնավիրուսը (Covid-19) պատերազմ հայտարարեց աշխարհին` դաժան մարտահրավեր նետելով ողջ մարդկությանը: Հայաստանն ու հայ ժողովուրդը ևս դարձան դրա դեմ պայքար մղող շղթայի մի օղակը: Իսկ պայքարի հիմնական էությունը ոչ միայն վիրուսի հաղթահարումն է, այլ նաև այդ ընթացքում տնտեսությունը հնարավորինս պաշտպանելը ճգնաժամից: Դրա միակ միջոցն անվտանգ աշխատանքային միջավայր ստեղծելն ու աշխատելն է:
Այս օրերին Հայաստանում մեծ թափով ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` նախարարի գլխավորությամբ, ակտիվորեն հետևում և վերահսկում է դրանք, իսկ ճանապարհաշինարարական կազմակերպությունները ձգտում են ապահովել բարձր որակ և կառուցել ապահով ու անվտանգ ճանապարհներ: Դրանց շարքում իր փորձով, անցած ուղով ու հաջողությունների պատմությամբ աչքի է ընկնում «Արարատ-Ճաշին»-ը, որը 20 տարուց ավելի է, ինչ աշխատում է այս ոլորտում` տարեց տարի զարգացնելով ու արդիականացնելով իր գործունեությունը: Այդ մասին փաստում են ոլորտի մասնագետները և շեշտում, որ «Արարատ-Ճանշին»-ի հաջողության բանալին, նախ և առաջ հիմնադիր Ստեփան Վարդանյանի անձնվեր, քրտնաջան, առաջադեմ, հետևողական ու պատասխանատու աշխատանքն է: Նա անձամբ է վերահսկում շինհրապարակում տարվող աշխատանքների ողջ գործընթացը, որպեսզի որևէ բացթողում կամ թերացում չլինի: Միաժամանակ` նա անընդհատ իրականացնում է տեխնիկական վերազինման աշխատանքներ` մեծ կարևորություն տալով արդի սարքավորումների ձեռքբերմանը:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք «Արարատ-Ճանշին» ճանապարհաշինարարական կազմակերպության հինադիր տնօրեն Ստեփան Վարդանյանին, ում հետ հարզազրույցի ընթացքում փորձեցինք բացահայտել որակի չափանիշ դարձած այս ընկերության հաջողության ու արդյունավետ կառավարման գաղտնիքները:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...