17:25
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն. նոր խոսք հայկական բժշկության մեջ

2020-03-30 13:34

«Դե Ֆակտո» N 01/152 (01/2020թ.)  

2019 թվականի հունիս ամսից Երևանում գործում է նմանը չունեցող «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը, որտեղ կատարվում են սիրտ-անոթային բոլոր տեսակի հիվանդությունների ախտորոշում, կանխարգելում և բուժում: Այն ոչ միայն բժշկական, այլ նաև կլինիկական, գիտահետազոտական և վերապատրաստման կենտրոն է:
Կենտրոնում ներդրված են բժշկական նորագույն սարքավորումներ, իսկ ծառայությունները մատուցվում են համեմատաբար մատչելի գներով:
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, հագեցած ժամանակակից սարքավորումներով և բարձրակարգ մասնագիտական կազմով, իր կարճաժամկետ, սակայն բեղուն աշխատանքային ուղով, փաստում է, որ այստեղ կատարվում են առավելագույնը հիվանդի համար և նրանք կենտրոնից դուրս են գալիս լիովին առողջացած:


«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը:

 

-Պարո՛ն Համբարձումյան, բավականին երիտասարդ եք, սակայն բավականին հարուստ աշխատանքային ուղի եք անցել, մի փոքր կպատմե՞ք Ձեր անցած ուղու մասին:

-Ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: 2008 թվականին ավարտել եմ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրան, այնուհետև` 2008-2009 թվականներին սովորել եմ «Զեյթունի սիրտ-անոթ» բժշկական կենտրոնում ինֆազիվ սրտաբանություն, որից հետո 2010 թվականից աշխատել եմ նույն կենտրոնում որպես ինտերվենցիոն սրտաբան: 2012 թվականին եղել եմ «Քանկոր» բկ-ում որպես սուր կորոնար սինդրոմի բաժանմունքի վարիչ: 2013 թվականից մինչև 2019 թվականն աշխատել եմ Գորիսի Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնում որպես գլխավոր բժիշկ:
2019 թվականի հունիս ամսից հանդիսանում եմ «Բեսթ Լայֆ» նորաբաց հայ-ճապոնական բկ-ի գլխավոր բժիշկը: Նաև «Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային ռադիոլոգիայի» հայկական ասոցիացիայի անդամ եմ:

-Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը:

-«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը ստեղծվել է 2019 թվականի հունիսի 1-ին: «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնն ապահովում է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտների ամբողջական ախտորոշումը, ամբուլատոր և ստացիոնար բուժումը, ինչպես նաև իրականացնում է վիրաբուժական միջամտություններ:
Մենք համագործակցում ենք աշխարհահռչակ ճապոնական Assahi ընկերության հետ, որն արտադրում է լավագույն բժշկական սարքավորումներն ամբողջ աշխարհում: «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում բուժծառայությունները մատուցվում են համեմատաբար ավելի մատչելի գներով:

-Ի՞նչ բաժանմունքներ են գործում «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում:

-Կենտրոնում գործում են բժշկության ժամանակակից պահանջներին համապատասխանող բաժանմունքներ` ընդունարան, պոլիկլինիկա, ինտերվենցիոնալ սրտաբանության բաժանմունք (միջամտական լաբորատորիա), սուր կորոնար սինդրոմի բաժանմունք, վիրաբուժական բաժանմունք (վիրահատարաններ), վիրաբուժության ինտենսիվ թերապիայի սրահ, ընդհանուր թերապևտիկ սրտաբանական բաժանմունք, լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունք: Մեր պոլիկլինիկան հագեցած է նորագույն հզոր տեխնոլոգիաներով:
Պոլիկլինիկայում գործում է նեղ մասնագիտական բոլոր բուժասենյակները և կատարվում են բոլոր տեսակի կոնսուլտացիաներ: Կենտրոնում գործում է նաև շտապօգնության ծառայություն և հարկ եղած ժամանակ հիվանդը տեղափոխվում է մեր կենտրոն հիվանդանոցի շտապ օգնության մեքենայով, որոնք ամբողջությամբ վերազինված են ժամանակակից տեխնոլոգիաներով: Ունենք չորս վերազինված ռեանիմոբիլներ որոնցից երկուսն ամբողջությամբ նոր են:

 

Մեր կենտրոնն առաջարկում է այնպիսի ծառայություններ, որոնք իրենց տեսակով աննախադեպ են Հայաստանում:


-Մենք տեղյակ ենք, որ Ձեզ մոտ գործում է սրտանոթային այնպիսի ծառայություններ, որոնք իրենց տեսակով աննախադեպ են Հայաստանում, մի փոքր կխոսե՞ք այդ մասին:

-Մեր կլինիկան հագեցած է ժամանակակից բոլոր սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնել սրտի տարբեր վիրահատական միջամտություններ: Կենտրոնում իրականացվում են սրտանոթային հիվանդությունների ախտորոշում, ստենտների տեղադրում, փակ անոթների բացում:
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնն առաջարկում է այնպիսի ծառայություններ, որոնք իրենց տեսակով աննախադեպ են Հայաստանում: Մենք միակն ենք, որ համագործակցում ենք գերմանական աշխարհահռչակ «Բիոտրոնիկ» ընկերության հետ: Կատարում ենք սրտի կորոնար կամ սիրտը սնող պսակաձև անոթների միջամտություն` ինֆարկտների, անոթների նեղացման, իշեմիայի, ստենոկարդիայի ժամանակ: Միակն ենք, որ օգտագործում ենք «Բիոտրոնիկ» ընկերության «Օրսիրո» կոչվող դեղապատ ստենտները: Սա առանձնանում է նրանով, որ ստենտի մատերիալն ամենաբարակն է, որովհետև կան տեղեր, որտեղ նեղացած անոթների միջով մյուս ստենտները չեն կարող անցնել, իսկ այս ստենտի անցողականությունը, մյուսների համեմատ, մի քանի անգամ ավելի բարձր է: Ինչքան մատերիալը բարակ է, այնքան քիչ է հավանականությունը, որ հիվանդությունը կկրկնվի:
Մեր կենտրոնը նաև Հայաստանում միակն է, որ օգտագործում է «Բիոտրոնիկ» ընկերության «Մագմարիս» լուծվող ստենտները, դրանց առավելությունը կայանում է նրանում, որ հիվանդության կրկնման պարագայում, եթե հարկ լինի շունտավորել հիվանդին, քանի որ ստենտը լուծվում է, հնարավոր է նույն տեղում շունտ կարել, քանի որ կրկնակի մետաղի շերտ չունենք: Մենք նաև առաջարկում ենք սիրտը վարող սարքեր, որոնք վերջին սերնդի են, սարքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք այդ սարքի հետ տրամադրում ենք կարդիո մեսենջեր, որը հեռախոսի չափ սարք է և 24 ժամ հսկողության տակ է պահում պացիենտի առողջական վիճակը և բժիշկը նույնիսկ մի փոքր սրտի աշխատանքի շեղման դեպքում հիվանդին կանչում է ստուգման: Նշեմ նաև, որ այդ սարքը մենք տրամադրում ենք անվճար, որը Եվրոպայում արժի մոտ 10 հազար եվրո և ավելի: Հաջորդ ծառայությունն աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլ ավելին` այն կիրառվում աշխարհի մի քանի երկրներում. մենք մեխանիկական փականի ինպլանտացիայի փոխարեն, կատարում ենք մարդու սեփական հյուսվածքից հենց վիրահատարանում պատրաստվող փական, որը տվյալ հիվանդի մոտ իջեցնում է փականի ինֆեկցման ռիսկայնությունը:
Շահույթը մեր հիմնական առաքելությունը չէ, մեր առաքելությունը բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցումն է, որի վառ վկայությունը մեր մատչելի գներն են, մեզ մոտ ստենտավորման արժեքը սկսվում է 800 հազար դրամից:

-Այս ամիսների ընթացքում, ո՞րը կարող եք համարել «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի ամենակարևոր ձեռքբերումը:

-Այս ամիսների ընթացքում ունեցանք բազում նվաճումներ: Մեր կենտրոնի փորձառու բժիշկների թիմը առաջնորդվում է աշխարհում ընդունված ու փորձված բուժման ամենաժամանակակից մեթոդներով և նրանք նույնիսկ չեն խուսափում գործ ունենալ ամենաբարդ դեպքերի հետ: Արդյունքների մասին խոսում են վիճակագրական տվյալները, արդեն իսկ չորրորդ ամսվա վերջում մենք սպասարկեցինք մեր 1000-րդ պացիենտին, դա աննախադեպ ցուցանիշ էր այս կլինիկայի համար: Ցածր գներն ու մասնագիտական բանիմաց կազմը հանգեցրեցին այս արդյունքին:
Ըստ վիճակագրության մեզ մոտ մահացության ցուցանիշը 0.8 տոկոս է, որն այսօրվա տվյալներով ամենացածրն է Հայաստանում: Սակայն մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ կարողանում ենք այնպես անել, որ պացիենտը մեր կենտրոնից հեռանա միանգամայն առողջացած:

-Պարո՛ն Համբարձումյան, այսօր առողջապահական համակարգում կատարվում են բազում փոփոխություններ, ի՞նչպես կգնահատեք ՀՀ առողջապահության ոլորտը:

-Առողջապահության ոլորտում բարեփոխումները բազում են, իմ կարծիքով նոր նախարար Արսեն Թորոսյանի աշխատաոճը շատ ճիշտ է, նա առողջապահության ոլորտում շատ հզոր քայլեր է կատարում, որոնք տարիներով փորձել են անել և չեն կարողացել: Նա քչացրեց վճարովի հիվանդների թիվը և արդյունքում մեծացրեց պետպատվերով օգտվողների շրջանակը: Կարծում եմ, եթե բժշկական ապահովագրությունը ներդրվի, այն շատ մեծ առաջընթաց կապահովի առողջապահական համակարգում, արդեն իսկ բժշկական կենտրոնները չեն մտածի որտեղից գումար հայթայթեն, կմտածեն միայն հիվանդին արագ բուժօգնություն տրամադրելու և բուժելու մասին, քանի որ ամեն մարդ չէ, որ գալով բժշկական կենտրոն կարողանում է հենց այդ պահին վճարում կատարել:

-Ի՞նչն եք կարևորում բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում:

-Ազնվությունը. բժիշկը պետք է ազնիվ լինի և՛ իր աշխատանքում, և՛ իր հիվանդների նկատմամբ, որպեսզի կարողանա ձեռք բերել թերևս ամենակարևորը` հիվանդների վստահությունը: Գիտեք, երբ քեզ վստահում են, երբ գնահատում են քո աշխատանքը և հեռանում են բժշկական կենտրոնից միանգամայն առողջացած, հավատացեք` բժիշկի համար չի կարող լինել ավելի մեծ երջանկություն:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...