07:05
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր բոլորի երազանք Է, որ Արցախը տեսնենք բարգավաճ եւ զարգացած

2020-03-21 12:19

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը

«Դե Ֆակտո» N 01/152 (01/2020թ.) 

-Պարո՛ն Սարգսյան, 2013 թվականին ընտրվել եք Շուշիի քաղաքապետ. այս տարիների ընթացքում ի՞նչ առաջնային խնդիրներ են կարգավորվել քաղաքում:

-Երբ ընտրվեցի, քաղաքը գտնվում էր անմխիթար վիճակում. բազմաբնակարան շենքերի մեծ մասն ավերված էին, ճանապարհները` քանդված, բակերում չկար լուսավորություն, խմելու ջուրն օրվա ընթացքում ընդամենը մի քանի ժամ էր մատակարարվում, քաղաքը, կարծես անշնչացած լիներ:
Իմ աշխատանքային վեց տարիների ընթացքում բազում աշխատանքներ են կատարվել: Առաջին հերթին` կարգավորվեցին և ամբողջությամբ ասֆալտապատվեցին առաջնային և երկրորդային ճանապարհները, վերանորոգվեցին մայթերը, փոխվեցին քաղաքի կոյուղագծերը:
Գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերի բակերը ասֆալտապատվեցին և լուսավորվեցին, խմելու ջրի խնդիրը կարգավորվեց: Այժմ բնակիչներն ունեն շուրջօրյա ջրամատակարարում:
Կանաչապատվել են փողոցները, մեծ թափով զարկ է տրվել շինաշխատանքներին: Արդեն երկու տարի է, ինչ բնակիչներին անվճար տրամադրում ենք շինանյութ բնակարանները վերանորոգելու համար:
Վերջին տարիներին բերդաքաղաքը կրթական կենտրոնի է վերածվում` ի շնորհիվ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի: Մասնավորապես` Շուշիում բացվել է տեխնոլոգիական համալսարանը, Եզնիկ Մոզյանի անվան ֆրանսիական մոդելով արհեստագործական ուսումնարանը: Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ քաղաքում առաջիկայում կբացվի նաև իտալական կրթական համակարգով գործող արհեստագործական ուսումնարան: Քաղաքում գործում է երկու միջնակարգ դպրոց, ունենք մանկական ստեղծագործական կենտրոն, երաժշտական դպրոց, թանգարաններ:
Պետք է արձանագրենք, որ աստիճանաբար վերականգնվում է Շուշիի պատմամշակութային տեսքը:


Վերջին տարիներին բերդաքաղաքը կրթական կենտրոնի է վերածվում` 


ի շնորհիվ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի:

-Ինչպե՞ս է լուծվում զբաղվածության խնդիրը:

-Բնակիչները հիմնականում աշխատում են պետական հիմնարկ-ձեռնարկություններում: Զուգահեռ` նաև մասնավորի զարգացման միտում է նկատվում:

-Շուշի բերդաքաղաքը հայտնի է իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, հետաքրքիր է` զբոսաշրջիկներ շա՞տ են այցելում և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:

-Զբոսաշրջիկների հիմնական հոսքը լինում է ամառային սեզոնին, բայց քաղաքի նկատմամբ այցելուների հետաքրքրությունը չի պակասում ամբողջ տարին: Մայրաքաղաքին շատ մոտ լինելու հանգամանքով պայմանավորված` ակտիվ է նաև ներքին տուրիզմը: Մարդիկ իրենց ընկերների, բարեկամների կամ ընտանիքների հետ հաճախ են այցելում քաղաքում գտնվող պատմամշակութային կոթողներ, թանգարաններ, բնական հուշարձաններ: Ենթակառուցվածքների առումով նշեմ, որ քաղաքում գործում է 3 հյուրանոց և մի շարք հյուրատներ: Նախատեսում ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի զբոսաշրջիկների համար ստեղծենք էլ ավելի բարենպաստ պայմաններ, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ավելի ցանկալի արդյունքների:

-Շուտով Արցախի Հանրապետությունում կկայանան նախագահական ընտրություններ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությանն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու, ինչպե՞ս կգնահատեք նրա նախընտրական ծրագիրը` կապված Արցախի, ու, հատկապես, Շուշի քաղաքի հետ:

-Պարոն Հարությունյանին ճանաչում եմ դեռ 2000 թվականից, 2007 թվականին, երբ նա ընտրվեց վարչապետ, որպես ԱԺ պատգամավոր` առաջին կողմ քվեարկողներից մեկը ես եմ եղել: Նա աշխատող, գործունյա, «քարից հաց քամող» անձնավորություն է, իսկ որպես մասնագետ` շատ կիրթ և գրագետ տնտեսագետ, ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի Արայիկ Հարությունյանի վարչապետության օրոք բյուջեն բազմապատկվի:
Նա թե՛ Արցախի, թե՛, մասնավորապես Շուշի քաղաքի հետ կապված մեծ ծրագրեր ունի: Նախատեսվում է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցումը, բերդաքաղաքում ժամանցի մեծ կենտրոնի հիմնումը, նոր բնակելի թաղամասեր են նախագծվում, հին ավերակներից ազատվելու գործընթաց է սպասվում: Այս ամենը հույս է ներշնչում, որ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելու պարագայում Շուշին կվերականգնի իր երբեմնի փառքն ու համբավը:

Ցանկանում եմ` բնակչության թվի աննախադեպ աճ գրանցվի Շուշիում:


Այն պատմությունից մեզ հասած միակ բերդաքաղաքն է, որտեղ հայի շունչը պահպանվել է դարեր շարունակ:

-Պարո՛ն Սարգսյան, և վերջում, ինչպե՞ս եք ցանկանում տեսնել Շուշին մի քանի տարի անց:


-Ցանկանում եմ` բնակչության թվի աննախադեպ աճ գրանցվի Շուշիում: Այն պատմությունից մեզ հասած միակ բերդաքաղաքն է, որտեղ հայի շունչը պահպանվել է դարեր շարունակ, և ուրախ եմ, որ աշխարհի բոլոր ծայրերում հայը գիտակցում և ընդունում է այդ կարևորությունը:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...