12:49
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-03-18 12:30


«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Մարտի 31-ը Արցախի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի համար վճռորոշ օր է. սպասվող նախագահական ընտրությունների արդյունքում պետք է որոշվի, թե ով է այդուհետ լինելու ԱՀ նախագահը, ով է ստանձնելու այդ մեծ պատասխանատվությունը:
Գտնվելով հարաբերական խաղաղության մեջ` Արցախը երբեք նահանջ չի ապրել, տարեց տարի զարգացել է ու իր տնտեսական աճի տեմպերով ոչ միայն չի զիջել, այլ անգամ գերազանցել է Հայաստանին: Եվ այսօր Արցախի ժողովուրդը պետք է շրջահայաց և իմաստուն գտնվի, կատարի ճիշտ ընտրություն` իր ձայնը տալով այն թեկնածուին, ով ի զորու է պահպանել և կրկնապատկել ու եռապատկել առկա ձեռքբերումները: Շատ կարևոր է ուսումնասիրել ոչ միայն թեկնածուների ծրագրային դրույթները, անցած ուղին, այլ նաև վերջիններիս դիրքորոշումը Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցի շուրջ:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու, նախկին վարչապետ և պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին, ով ունի հարգանքի արժանի անցած ճանապարհ, փորձ, գիտելիքների հարուստ պաշար և մեծ ներդրում` Արցախի զարգացման գործում: Նրա նախընտրական ծրագիրը բավականին հավակնոտ է, կարելի է ասել, հեղափոխական և իր մեջ ներառում է Արցախում առկա բոլոր առաջնային խնդիրների լուծումը:
«Դե Ֆակտո» ամսագրի էջերում կարող եք ընթերցել մեր հարցազրույցը Արայիկ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցի ընթացքում ներկայացրել է իր ծրագրերը, դրանց իրականացման հնարավորություններն ու միջոցները, ինչպես նաև խոսել Արցախյան խնդրի լուծման հետ կապված իր քաղաքական հայացքների մասին:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...