04:48
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հրաչյա Պողոսյանը Արցախի թեմին ցուցաբերած աջակցության համար պարգեւատրվեց «Գիր երախտիքով»

2020-01-14 12:22

 

«Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

Սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում մատուցվեց Սուրբ պատարագ` նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30 ամյակին: Պատարագին ներկա էին պետական պաշտոնյաներ և հոգևոր այրեր` ինչպես Բակո Սահակյանը, Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Առան` միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգևներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին և գծային պրոդյուսերին:
Նախագահը կարևորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը` սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու և մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից:
Պարգև Սրբազանի կողմից Սանկտ Պետերբուրգում բնակվող ճանաչված հասարակական գործիչ, հայ և ռուս ժողովուրդների բարերար, բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանը Արցախի Թեմի 30-ամյակին նվիրված պատմական և մշակութային ժառանգությունն ամփոփող գրքերի լույս ընծայման մեկենասության և Արցախի թեմին ցուցաբերած աջակցության համար պարգևատրվեց «Գիր երախտիքով»:
Հրաչյա Պողոսյանն այն մարդն է, ում սերը դեպի մարդկությունն անսահման է, նա գիտի գնահատել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը, մարդ, ում գործերն ու արարքները կատարվում են Աստծո օրհնությամբ:
Նրա շնորհիվ թե՛ հայրենիքում և թե՛ հայրենիքից դուրս կառուցվել ու վերակառուցվել են հուշարձաններ, եկեղեցիներ և խաչքարեր:
Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ հրապարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք առանձնանում են իրենց ռազմական թեմաներով: Դրանցից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգի ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների կենսագրական ծավալուն տեղեկատու-ժողովածուն, որը ներկայացնում է պետերբուրգցի ծագումով հայ 600 ռազմական գործիչներին:

Հրաչյա եւ Նազիկ Պողոսյանների կողմից հերթական բարեգործությունը Երուսաղեմում

2019թ.-ի դեկտեմբերի 22-ին Սուրբ Նիկողայոս Հայրապետի տոնին, Լուսարարապետ` Տ. Սևան Արք. Ղարիպեանի ձեռամբ օծվեց Եաֆայի Ս. Նիկողայոս վանքի Ավագ խորանի` Աստուածամոր և Մանուկ Յիսուսի նոր պատկերները, որի նվիրատուներն էին` Հրաչյա և Նազիկ Պողոսյանները:
Պողոսյանները Սուրբ Նիկողայոսի վանքին նվիրել են նաև Սուրբ Նիկողայոսի պատկերով խաչվառ, ինչպես նաև Սուրբ Փրկչի մատրան, նոր Զանգակատանը նվիրել են զույգ զանգակներ, որոնց օրհնությունն էլ կատարվեցավ դեկտեմբերի 23-ին, Լուսարարապետ` Տ. Սևան Արք. Ղարիպեանի ձեռամբ և նվիրատունների ներկայությամբ:

Սուրբ Խաչ հուշարձանին տեղադրվեց 1719-րդ խաչը

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ
1719-րդ խաչի տեղադրման արարողությունը: Խաչի կնքահայրը գործարար Հրաչյա Պողոսյանն էր:

1719 օծված խաչ` որոնք չեն կարող լինել ուղղակի խաչեր:

Տարքարերի պուրակից հոգևոր դասով և սպիտակազգեստ պսակադիր երեխաներով` հրեշտակներով, երկրապահ ջոկատայիներով, զինվորականներով խաչը հանդիսավոր թափորով, հանդիսավոր ղողանջների տակ բերեցին դեպի խորան և սկսեցին 1719-րդ խաչի խաչադրման արարողությունը, որն արդեն վերածվել է ուխտի:
Օրհնության կարգից հետո երկու շարք կազմած ժողովրդի միջով հրեշտակների ուղեկցությամբ խաչը խաչի կնքահայրերը միմյանց փոխանցելով տանում են բլրագագաթ, որտեղ կատարվում է անդաստանի արարողությունը:
2019 թվականի խաչադրման խորհուրդը ներշնչված է համաժողովրդական սիրո և երախտագիտության խորհրդով, քանզի խաչադրման խաչի կնքահայրն է մի յուրօրինակ հայ մարդ` Հրաչյա Պողոսյանը, գործարար բարերար, բացառիկ մարդ հայոց պետականության, հայոց խորհրդանիշների նկատմամբ ունեցած յուրահատուկ վերաբերմունքով. «Այս օրը Հրաչյա Պողոսյանի համար պետք է դառնա շատ կարևոր տոն, ինչպես, օրինակ` Ամանորը, քանի որ ամեն մարդու չէ, որ բախտ է վիճակվում բարձրանալ արդեն իսկ տեղադրված 1718 խաչից կազմված մեծ խաչին, և ավելացնել ևս մեկը, գումարած այդ ամենին դառնալ խաչի քավոր: Մեր երկրում, մեր արժեհամակարգում գոյություն ունի քավորություն, քավորությունն ինքնին արդեն շատ պարտականություններ է տալիս քավորին, սակայն խաչի քավորությունը էլ ավելի լայն պարտավորություններ է տալիս և իմ կարծիքով, այն չունի որևէ ժամանակահատված: Խաչի քավորը, իմ կարծիքով շատ կարևոր հանգամանք է և այն գալիս է մարդու հոգուց, այն դառնում է մարդու մի մասնիկը: Եթե ինչ-որ մի բանի ծնունդն ունի սկիզբ, այն ունի նաև վերջ, սակայն խաչքավորությունը չունի ժամանակահատված, եթե ընտրել ես այդ ուղին, ուրեմն դա քո խաչն է, որ պետք է կրես ամբողջ կյանքում և պատահական չէ խաչքավոր ընտրելիս ընտրում ես այնպիսի մարդու, ով արդեն ինչ-որ մի բան` իր կայունությամբ, իր հոգով, սրտանց առանց ինչ-որ մի սպասելիքի կատարել է այս կյանքում: Երջանկությունն է երբ զգում ես, որ քեզ մտերիմ մարդ, լավ մարդ, լավ հայ ավելացավ քո կողքին` որպես խաչի քավոր». ասաց գործարար Արտակ Թովմասյան
Հրաչյա Պողոսյանը հայոց այն զավակն է, ով մեր եռագույնը տիեզերքում ծածանեց ի նշան մեր հավերժության և ինքնիշխանության: Սուրբ Խաչ, հույսի խորան, հայության հաղորդարան գալիս ենք քեզ, գալիս անսահման հավատով ու հույսով, օրն այս կարճ ժամանակահատվածում դարձել է ուխտագնացության օր, վերածվել համահայկական տոնի քրիստոնյա Հայաստանի համար: Հավատքով ապրող հայությունը յուրաքանչյուր տարի ևս մեկ խաչ կտեղադրի սուրբ խաչի վրա.«Ես ուրախ եմ, որ այս արարողությունը դարձել է ավանդական: Ամեն տարի մեկ խաչ ավելանում է Սուրբ խաչին և աշխարհում չկա մի վայր, որ ունենա այսքան օծված խաչեր: Պատահական չէ, որ այս վայրը, բացի հավատացյալներից այցելում են նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ և ասեմ, որ մեծ բավականություն են ստանում: Վստահ եմ, որ ամեն տարի մարդիկ կզգան այս խաչի հզորությունը և ավելի շատ մարդ կայցելի այստեղ:
1719 օծված խաչ` որոնք չեն կարող լինել ուղղակի խաչեր: Յուրաքանչյուր խաչ իր մեջ ընդգրկում է մի պատմություն, ամեն խաչ իր մեջ ընդգրկում է մեկ տարի` Քրիստոնեություն ընդունելուց մինչև այսօր: Տեղադրելով այս խաչը ցանկանում եմ մեր երկրին խաղաղություն, ժողովրդին բարեկեցություն: Թող երբեք պատերազմ չլինի և յուրաքանչյուրս կարողանանք մեր հավատքի շնորհիվ դեպի Աստված, դեպի Հիսուս Քրիստոս, աղոթելով ստանալ այն` ինչի մասին երազում ենք, սա այն է, ինչ ես ցանկանում եմ».- մեզ հետ զրույցում ասաց Հրաչյա Պողոսյանը:
Սա ուխտ է, որ միավորել է բոլորին աշխարհիկ և հոգևոր հույսերով, սա ուխտ էր որ քաջալերեց հայոց հավատավոր որդիներին հոգսերի տակ կքաց պետական այրերին, որ գոտևորվեն, որ միավորեն աշխարհիկ ու հոգևոր հոգսերը, իրենց վրա կրեն դարերի համար հիշարժան մի առաքելություն` խաչադրման խաչի կնքահոր առաքելությունը:
Այս փաստը խոսուն վկան է Հրաչյա Պողոսյանի բարեգործությունների` տիեզերքից մինչև սահմաններ չճանաչող երկրային բարեգործություններ: Անհնար է թվարկել այն երկրների ցանկը ուր խաչքարի ու կոթողի ձևով հասել է Հրաչյա Պողոսյան բարեգործի ձեռքը: Նա այն երանելիներից է, որի հավատամքն է` գիրս մնա հիշատակող:
Նրա բարեգործությունների լուռ վկան են այն անթիվ պարգևներն ու մեդալները, որոնք ստացել է Հրաչյա Պողոսյանը ընդհուպ մինչև Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից. «Հրաչյա Պողոսյանը` Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի բնակիչ է, նա շատ մեծ սրտի տեր անձնավորությունն է, նրա հոգևոր հավատքը շատ բարձր է նրա հետ խոսելիս անկախ քեզանից դու ինքդ էլ ներառվում ես այդ աշխարհում: Շատ երկրներում է նա խաչքարեր տեղադրել և մեծ բարեգործություններ կատարել տարբեր երկրներում:
Հրաչյա Պողոսյանը Ագարակ գյուղում շատ մեծ սոցիալական և հոգևոր խնդիրներ է կարգավորել, գյուղում կառուցել է Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և մեծ Եղեռնի զոհերի հիշատակի համար հուշարձաններ: Կառուցեց Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, որը օրհնվեց վեհափառի կողմից: Մեր համայնքում Հրաչյա Պողոսյանի միջոցներով կառուցվեց խաղահրապարակ: Մի անգամ մի առիթով ասել եմ` կցանկանայի, որ Երևանում էլ լինեին նման խաղահրապարակներ, ինչպիսին մեզ մոտ է:
Տեղի դպրոցին բավականին մեծ օգնություն է ցուցաբերել, համակարգչային դասասենյակ է բացել Յուրի Գագարինի անվամբ և այսօր արդեն բավականին առաջընթաց ունենք»- ասաց Ագարակ համայնքի ղեկավար Վահան Խաչատրյանը:
Եվ վերջում հավելեց, որ ցանկանում է, որպեսզի Հրաչյա Պողոսյանի նման մարդիկ ունենան բազում հաջողություններ, և կարողանան իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում:
Խաչադրման արարողությունից հետո տեղի ունեցավ տոնական համերգ, որին մասնակցում էին Հանրապետության վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանը, Մրոն, Արսեն Գրիգորյանը, Արուս Գուլանյանը, երգիչներ Պողոս Եղիազարը և ապարանցի Դավոն:
Հոգևոր և աշխարհիկ ծրագիրը վարեց հանրապետության վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը:
Հրաչյա Պողոսյանի բարեգործությունների, նրա մարդկային բարձր որակների մասին կարելի է անվերջ խոսել, միայն հպարտանալ կարելի է նրա նման եզակի հայրենասերով, ով ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանում և նրա սահմաններից դուրս մշտապես կատարել բարի գործեր:


Նյութը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...